Արցախցին դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով նրանից արդարության վերականգնում

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն էր այցելել Արցախի Հանրապետության քաղաքացի Ռաֆիկ Անանյանը: Նա մեզ ներկայացրեց Արցախում իր դեմ կատարված ապօրինությունները, հայտնեց, որ դիմել է տեղի իշխանություններին, սակայն իր հարցերին լուծում չի տրվել, ինչից ելնելով էլ ցանկանում է դիմել ՀՀ վարչապետին:

2005 թվականի մարտի 18-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա համայնքում գտնվող 209 հա մակերեսով հողամասը վարձակալության հիմունքներով հատկացվել է Անանյանի ընտանիքին եւ ձեւակերպվել է մոր` Լաուրա Աբրահամյանի անունով:

Անանյանի խոսքով՝ ընտանիքը մեծ ներդրում է ունեցել գյուղի կայացման եւ զարգացման գործում, մասնավորապես` սեփական միջոցներով նպաստել է գյուղում դպրոց հիմնելու, փողոցների բարեկարգման եւ ականազերծման աշխատանքներին:

Անանյանի ընտանիքը զբաղվում էր սերմացուի ներկրմամբ եւ ամեն տարի բերքահավաքից հետո բերքը հանձնում էր «Ալրաղաց» ՍՊԸ-ին: «Վերջին անգամ «Ալրաղաց» ՍՊԸ-ին հանձնեցի 110 տոննա բերք, սակայն նշված ընկերությունը սնանկացավ, ինչից հետո ԼՂՀ կառավարությունն իր վրա վերցրեց «Ալրաղաց» ՍՊԸ-ի ունեցած պարտավորությունները»,- նշեց Անանյանը:

Անանյանի խոսքով, ԼՂՀ կառավարությունը, ելնելով այն հանգամանքից, որ «Ալրաղաց» ՍՊԸ-ն հանդիսացել է պետական սեփականություն, դրամական պահանջներ է ներկայացրել «Ալրաղաց» ՍՊԸ-ի նկատմամբ՝ թվով 3 պահանջատերերի բավարարման համար, որոնց մեջ չի եղել Անանյանը:

Դրանից հետո բոլոր պարտատերերի նման Անանյանը դիմել է ԼՂՀ կառավարությանը, որպեսզի իրեն նույնպես փոխհատուցում տրամադրվի, սակայն նրանից պահանջել են ներկայացնել պարտավորության առկայության վերաբերյալ դատական ակտ:

Անանյանի ներկայացրած փաստաթղթերից պարզ դարձավ, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է պարտավորության առկայության հանգամանքը:

Սակայն դրանից հետո, նույնական փաստական հանգամանքներում, նույնատիպ պահանջի իրավունքի առկայության դեպքում անհասկանալի կերպով ԼՂՀ կառավարությունը փոխհատուցում է տրամադրել բոլոր պահանջատերերին, բացի Ռաֆիկ Անանյանից, այդպիսով չկատարելով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Անանյանը նշեց, որ պետությունն իրենց ընտանիքի դեմ ուղղված քայլերը շարունակվել է այլ հարթության վրա: Իրենց գյուղապետը, խախտելով 2005 թվականի մարտի 18-ի վարձակալությամբ Անանյանների ընտանիքին հատկացված հողամասի պայմանագրի դրույթները, ներկայացրել է 8 մլն դրամի պահանջ: Անանյանի խոսքով՝ պահանջը եղել է առանց որեւէ իրավական հիմքի, ինչի արդյունքում զրկվել է հողամասից:

Անանյանը նշեց, որ գյուղապետը նպատակ է ունեցել այդ հողամասի մի մասը անձամբ յուրացնել, իսկ մյուս մասը հատկացնել ԱՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցին:

Արցախցու խոսքով՝ դատահաշվապահական փորձաքննությունը պարզել է, որ իր կողմից վճարվել է 4 մլն դրամ, ինչը գյուղապետը թաքցրել է: «Դատարանը պարզել է, որ իմ պարտքը ընդհանուր կազմում է 700 հազար դրամ, այսինքն՝ 700 հազար դրամի դիմաց իմ հողամասը վերցվել է, իսկ դատական գործի քննությունը անհարկի հետաձգվում է»,- նշեց Անանյանը:

Անանյանի խոսքով՝ Ռուդիկ Հյուսնունցը ցանկանում է 150 մլն դրամի վարկ վերցնել այդ հողի գրավադրմամբ, որպեսզի նռան այգի հիմնի, իսկ այդ պարագայում Անանյանի լիազորությունները լիովին կվերանան եւ նա չի կարողանա իր հողամասը հետ վերցնել:

«27 տարի զբաղվելով գյուղատնտեսությամբ, երբեւէ նմանօրինակ խոշոր վարկի հատկացումներ չի եղել, որեւէ գյուղացու համար», - ասաց Անանյանը:

«Տարիներ շարունակ գյուղապետը մեզանից գումարներ էր կորզում, տարեկան վերցնելով 600 հազար դրամից ավել գումար: ԼՂՀ ղեկավարության վարած նման քաղաքականության հետեւանքով հայտնվել ենք ծայրահեղ իրավիճակում: Ապօրինաբար զրկված լինելով գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, հարկադրված վաճառել եմ գյուղատնտեսական ամբողջ տեխնիկան»,- պատմեց Ռաֆիկ Անանյանը:

Անանյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշում է, որ իր իրավունքների պաշտպանության համար դիմել է բոլոր հնարավոր ատյաններին, սակայն ապարդյուն. «Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելը, իմ յուրաքանչյուր դիմումի անարձագանք մնալը եւ գոյություն ունեցող անպատժելիության մթնոլորտը արտահայտում են արդարադատության նկատմամբ ԼՂՀ իշխանությունների վերաբերմունքը, ուստի, խնդրում եմ անտարբեր չմնալ իմ նկատմամբ կատարվող անարդարությունից», - եզրափակեց իր խոսքը Անանյանը, հույս ունենալով, որ ՀՀ վարչապետը կկարողանա օգնել իրեն:

Տպել
19414 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր