Շատ խնդիրներ լուծում ստացած կլինեին. ԿԳ նախարարը՝ գիտության ոլորտում խնդիրների մասին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ փոխնախարար  Հովհաննես Հովհաննիսյանն այսօր այցելել են Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, որի ընթացքում հանդիպել են լաբորատորիայի աշխատակիցների հետ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել մեծ պատմություն ունեցող ինստիտուտում՝ վստահություն հայտնելով, որ այդ պատմությանը նոր էջեր կավելանան:

«Իմ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում ինչ-որ չափով հասցրել եմ ծանոթանալ գիտության ոլորտում առկա հիմնախնդիրներին, եւ քանի որ ֆիզիկան Հայաստանում շարունակում է զբաղեցնել գիտական արդյունքի մի զգալի հատվածը, հետեւաբար այդ ուղղությանը պետք է ուշադրություն դարձնել եւ այն զարգացնել։ Այս ընթացքում նախարարությունը որոշակի բողոքներ է ստացել ինստիտուտի տարբեր խմբերից, որոնք հանդիպումներ են խնդրել ինձ հետ: Հետեւաբար՝ ես այստեղ եմ՝ բոլոր հարցերը բաց քննարկելու, միասին լուծումներ գտնելու եւ առաջ շարժվելու համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը, հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Աշխատակիցները մի շարք հարցեր են բարձրացրել, որոնք հիմնականում վերաբերել են ԱԱԳԼ-ի կառավարմանը եւ գիտության հիմնական ուղղություններին: Լսելով բոլոր կողմերին՝ նախարարը նշել է, որ խնդիրների մեծ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինստիտուտի ղեկավարության եւ աշխատակիցների միջեւ տարիներ շարունակ պատշաճ շփման խնդիր է եղել: «Եթե նման քննարկումներն ավելի հաճախակի լինեին, վստահ եմ, որ շատ խնդիրներ լուծում ստացած կլինեին: Առաջարկում եմ բոլոր կողմերին առաջիկա շաբաթների ընթացքում պատրաստել իրենց առաջարկներն ու տարբեր հարցերի շուրջ պարզաբանումները, որոնք կքննարկվեն առաջիկա հանդիպման ընթացքում»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հանդիպումն արդյունավետ էր բոլոր կողմերի համար:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաեւ Ռադիոիզոտոպների հետազոտման եւ արտադրության բաժնում, որտեղ ծանոթացել է իզոտոպներ ստանալու համար անհրաժեշտ սարքավորումներին եւ երիտասարդ գիտական աշխատողների ստեղծած ռոբոտին, որը հետագայում կիրառվելու է իզոտոպների արտադրության աշխատանքներում։ Արագացուցչային կենտրոնում Արայիկ Հարությունյանին ներկայացվել են արագացուցչի 60-ամյա պատմությունը եւ ներկայիս հնարավորությունները: ԱԱԳԼ-ի տարածքում գտնվող Միջուկային բժշկության կենտրոնում նախարարը ծանոթացել է լաբորատորիայի ֆիզիկոսների հետազոտությունների ծրագրին:

Տպել
2860 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում