Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կամո Արեյանի եւ «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենի հետ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի եւ «Սանիտեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ, այս մասին տեղեկանում ենք Պապիկյանի ֆեյսբուքյան էջի գրառումից:

«Վերջին շրջանում աղբահանության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով այսօր հանդիպում ունեցա «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ։

Զրույցի ընթացքում իմ մտահոգությունները հայտնեցի քաղաքի սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակի եւ աղբահանության ոչ պատշաճ իրականացման կապակցությամբ։

«Սանիթեքի» գործադիր տնօրենը իրավիճակը պարզաբանեց մեկ տասնյակ աղբատար մեքենաների միաժամանակյա խափանմամբ՝ հավաստիացնելով, որ արդեն իսկ Հայաստան են ներմուծվել անհրաժեշտ թվով մեքենաներ եւ երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր։

Իր հերթին Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ լրացուցիչ տեխնիկական միջոցներով կշարունակեն աջակցել «Սանիթեք» ընկերությանը մինչեւ կվերականգնվի քաղաքի մաքրման աշխատանքների բնականոն ընթացքը։

Լիահույս եմ, որ «Սանիթեք» ընկերությունը կշարունակի պատշաճ կերպով իրականացնել Երեւանի սանիտարամաքրման եւ աղբահանության աշխատանքները պայմանագրով ստանձնած իր պարտականությունների շրջանակներում։

Լրացուցիչ պարզաբանում-հայտարարությամբ հանդես կգա նաեւ «Սանիթեք» ընկերությունը»,- գրել է Սուրեն Պապիկյանը։

Տպել
3496 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ