Օպերային թատրոնում շանտաժի են ենթարկում աշխատակիցներին. ստորագրահավաք՝ հանուն Կ. Օրբելյանի

Օպերային երգչուհի Անի Պիվազյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասում է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը թատրոնում բռնապետական կարգեր է հաստատել:

Երգչուհին, Օպերային թատրոնի աշխատակիցներից մեկի կողմից ահազանգ է ստացել, որ իրենց ստիպում են մասնակցել ստորագրահավաքին՝ հանուն Օրբելյանի տնօրենի պաշտոնի: Անի Պիվազյանը, սակայն չի ցանկացել հրապարակել ահազանգած աշխատակցի անունը՝ հիշելով դաշնակահարներից մեկի պատմությունը, որին թատրոնի անարդարությունները բարձրաձայնելու պատճառով հեռացրել են Օպերային թատրոնից: Ուստի, այս անգամ Անի Պիվազյանը զերծ է մնում անուններ նշելուց:

 

«Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից առանց մրցույթի նշանակված տնօրեն Կոնստանտին Օրբելյանը ստեղծել է բռնապետություն: Օրեր առաջ մամուլում շրջանառվում էր, այն մասին, որ պետք է ազատեն տնօրենի պաշտոնից ապօրինի նշանակված Օրբելյանին՝ թողնելով նրան միայն որպես գեղարվեստական ղեկավար: Երեկ՝ հուլիսի 19-ին, թատրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Օրբելյանը, ինչպես նախորդ տարիներին, խոստումներ շռայլելով, ամեն կերպ փորձում էր ամրապնդել իր դիրքերը: Սակայն այսօր արդեն օպերային թատրոնի տարբեր ստորաբաժանումներում հայտարարում են այն մասին, որ եթե ցանկանում եք պարբերաբար մեկնել հյուրախաղերի, ապա, մասնակցեք ստորագրահավաքի՝ ի պաշտպանություն Օրբելյանի պաշտոնավարման: Բնականաբար, ովքեր չեն ստորագրի, նրանք անմիջապես կընկնեն անցանկալիների ցուցակ, անկախ իրենց բարձր մասնագիտական որակավորումից: Այս ամենը վկայում է, որ օպերային թատրոնում դեռ առաջնորդվում են նախկին բռնապետական կարգով»,- գրել է Անի Պիվազյանը:

Տպել
6253 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին