Եվ այդ մեկ մարդը... դու չես. Լիլիթ Ավագյանի հոդվածը

21/07/2018 schedule14:45

«Ես այսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է: Դա ուղղակի աներեւակայելի է: Իմ ամենասուր քննադատությունը, ելույթը կոռուպցիայի մասին ուղղակի ծիծաղելի է կոռուպցիայի ու թալանի իրական մասշտաբների համեմատ, որ Հայաստանում տեղի է ունեցել եւ տեղի է ունենում»: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած գնահատականն է:

Նախորդ իշխանությունները, փաստորեն, գողացել են անխնա. պետությունը վստահված է եղել անառողջ, ոչ ադեկվատ մտածողություն ունեցող մարդկանց: Կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկները բոլոր հնարավոր ցուցակներում Հայաստանի ամենահարուստ մարդկանց թվում էին՝ նախագահը, վարչապետը, ֆինանսների նախարարը, Գլխավոր դատախազը...

Ի դեպ, երկրի մեծահարուստ մարդկանց ցանկի 1-ին եւ 2-րդ տեղերում էքս նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին: Նրանց կառավարման օրոք բյուջեն միշտ եղել է գոյատեւման բյուջե, սակայն նրանց կուտակած հարստությունը թույլ է տվել փոխել ցողունային բջիջներ, հանգստանալ Բադեն-Բադենում, զբաղվել որսորդությամբ՝ Տանզանիայում…

Հայաստանում տեղի ունեցող կոռուպցիայի ու թալանի մասշտաբներն աներեւակայելի են: Բայց սա նշանակում է, որ աներեւակայելի է նաեւ այն մարդկանց թիվը, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են այդ կոռուպցիայի ու թալանի գործում:

Այս դեպքում խնդիրն այնքանով է բարդ, որ կոռուպցիոն սխեմաների բացահայտումը եւս անում են մարդիկ, որոնք 2-3 ամիս առաջ թեեւ տեղյակ էին կոռուպցիայի ծավալներին, բայց ձայն չէին հանում: Այսօր ապացույցները, լուսանկարներն ու տեսագրությունները դնում են վարչապետի սեղանին:

Ի՞նչ է ստացվում. սարսափելի մասշտաբի կոռուպցիայի բացահայտումը, փաստորեն, կախված է բացառապես մեկ մարդու կամքից: Եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ եթե չլինի վստահությունը, թե Փաշինյանն աջակցում է կոռումպացված չինովնիկների բացահայտմանը, իսկ Փաշինյանի աջակցությունը համեմատական է համաժողովրդական աջակցությանը, ուրեմն ոչ մի բացահայտում էլ տեղի չի ունենա:

Սա եւս վտանգավոր եզրակացություն է: Նույնքան վտանգավոր, որքան կոռուպցիայի ու թալանի մասշտաբները:

Կառավարությունում, առհասարակ՝ պետական կառավարման մարմիններում, դեռեւս չկա այլ ֆիգուր Փաշինյանից բացի, որը արտակարգ իրավիճակում կարող է ստանձնել պատասխանատվություն:

Այս պայմաններում նեղանա՞լ վարչապետից, թե ժողովուրդը դեռ չի զգում սոցիալական բեռի նվազում... Եթե ձեր գլխին սկսի փուլ գալ Սիքստինյան կապելլայի հրաշագեղ առաստաղը, այդ պահից ձեզ կսկսի կտրուկ չհետաքրքրել Միքելանջելոյի արվեստը: Եվ չափազանց անհարկի կլինեն մեղադրանքները` գեղարվեստական ցածր ճաշակ ունենալու մեջ:

Կոռուպցիայի ահավոր հետեւանքը միայն նյութական վնասը չէ՝ բյուջեն փոշիացնելը, բանակի, նպաստառուի հացն ու թոշակը գողանալը: Կոռուպցիան այն չափերն է ստացել, որ հասարակությանը հասցրել է ինտելեկտուալ դեգրադացիայի: Այսինքն՝ անընդհատ գտնվելով կոռումպացված միջավայրում, անհատը չի կարող անվերջ դիմադրել: Միջավայրը դեֆորմացրել է անհատին, ու գող են դարձել բոլոր նրանք, ովքեր գողանալու հնարավորություն են ունեցել:

Եղած խնդիրները լուծելու համար, կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ, առաջնահերթ է նաեւ կադրային քաղաքականությունը:

Երկիրն այս մասշտաբի ճգնաժամից հանելու, պետության առողջ կենսառիթմն ապահովելու համար թարմ, ֆանտաստիկ ուղեղներով, բարձրակարգ մասնագետներ են պետք՝ իրավաբաններ, տնտեսագետներ, ռազմական գործիչներ… Թեեւ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այդպիսիք առհասարակ չկան:

Սակայն սա՝ միայն առաջին տպավորությամբ: Ո՛չ բոլոր բարձրակարգ մասնագետներն են արտագաղթել: Իսկ ցանկության դեպքում կարելի է ներգրավել անգամ արտագաղթածներին: Լավագույններին գտնելն այնքան էլ բարդ չէ. յուրաքանչյուր միջավայրում գիտեն՝ ով է լավագույն ֆիզիկոսը, տնտեսագետը, պատմաբանը, զինվորականը, ֆինանսիստը:

Վարչապետի համար կադրային քաղաքականությունը՝ առանց անձնական նախընտրության, հեղափոխությանը մասնակցության աստիճանի, կուսակցական պատկանելության՝ չափազանց կարեւոր է:

Ի՞նչ սկզբունքով է Նիկոլ Փաշինյանը նշանակում մարդկանց պաշտոնների: Նրանք իրենց ոլորտում անփոխարինելի մասնագետնե՞ր են: Հասարակությանը պետք է հիմնավորվի յուրաքանչյուր նշանակում: Նաեւ հիմնավորվի, թե որքանով են անհրաժեշտ, դիցուք, այդքան խորհրդականների, մամուլի խոսնակների հաստիքները:

Հավատարի՞մ են, վստահելի՞: Ուզում եք հավատարիմների՞ն, այդպիսիներին վերցրեք՝ որպես անձնական վարորդ, խոհարար կամ թիկնապահ: Երկրի համար կարեւոր ոլորտներում պետք է լինեն բացառապես պրոֆեսիոնալներ:

Այս փուլում չափազանց կարեւոր է հասկանալ նաեւ, թե ի՞նչ սկզբունքով են ձերբակալվում, ապա գրավի դիմաց ազատվում մարդիկ: Մասնավորապես, երեկ մամուլը գրեց, թե դատարանը մեկ միլիարդ (կրկնենք՝ միլիարդ) դրամ գրավ է սահմանել՝ ազատ արձակելու Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին: Հիշեցնենք՝ Վաչագան Ղազարյանի անձնական խուզարկության ժամանակ նրա առօրյա ծախսերի համար գրպանում եղած գումարը 500 ԱՄՆ դոլար ու 213 հազար դրամ էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

Ուրիշի գրպանի փողերը հաշվելը վատ տոն է: Այդուհանդերձ, կոռուպցիայի մեջ կասկածվող, խոշոր իմաստով, այլ գործերով՝ նաեւ կարեւոր վկա Վաչագան Ղազարյանին, թող որ մեկ միլիարդ դրամ գրավով ազատ արձակելը գրեթե ամնիստիա է: Կամ, ավելի ստույգ, ամնեզիա:

Կրկնենք, վտանգավորն այն է, որ բոլոր հարցերի պատասխանները, բոլոր խնդիրների լուծումը, պատասխանատվությունը այսօր բացառապես մեկ մարդու վրա է: Եվ այդ մեկ մարդը…դու չես: Գոնե առայժմ:

Տպել
13652 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի