Լրագրող Տիրայր Մուրադյանին բռնության ենթարկելու քրգործով նախաքննություն ավարտվել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` Ա. Թ.-ն ու Ս. Թ.-ն, խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից:

Այսպես, 2018 թվականի ապրիլի 19-ին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում` օպերլիազորներ Ա. Թ.-ն եւ Ս. Թ.-ն: Վերջիններս, նկատելով, որ լրագրող Տ. Մուրադյանը տեսախցիկի միջոցով լուսաբանում է ինչպես տվյալ վայրում բողոքի զանգվածային ակցիաներ իրականացնող քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների, այնպես էլ իրենց գործողությունների ընթացքը, տեսախցիկի տիրույթում չհայտնվելու, ինչպես նաեւ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել են Տ. Մուրադյանին:

Ս. Թ.-ն հարվածել է վերջինիս կրծքավանդակին, այնուհետեւ, անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները եւ լրագրող հանդիսանալու հանգամանքը հաստատող վկայականի առկայությունը, Ա. Թ.-ի հետ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել Տ. Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել մարմնական վնասվածքներ գլխի շրջանում: 

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ս. Թ.-ին եւ Ա. Թ.ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Տպել
1117 դիտում

«Ռոմա» տեղափոխվելուց հետո Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել

Դատարանում քննվում է Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

Կմիավորվեն վարչություններ, կստեղծվի՝ երկու նորը, Բաթոյանն ընդգծեց՝ երրորդ սեռի վարչություն կամ բաժին չի լինելու  

Առերևույթ 20մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ

Մի հատ ՍՈՒ 35 սամալյոտ են գտել, մի հատ Տ90 տանկ, մի քանի հատ էլ Bentley ու BMW. Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին

Հեղափոխությանը դիմադրություն աշխատանքի և սոցհարցերի նախարարությունում կա. Բաթոյանն ասում է, թե ինչ է արվում դրա դեմ

Թող Աստված օրհնի համայն աշխարհի հայերին. երգչուհի Շերը՝ ԱՄՆ-ի Սենատի որոշման մասին

Վթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին, էլեկտրական սյունն ընկել է մեքենային. տուժածներ չկան

ՊՎԾ-ն Մետրոպոլիտենում հայտնաբերել է շուրջ 1.2 մլրդ դրամի չարաշահումներ. արդյունքներն ուղարկվել են դատախազություն

ՊՆ 1-ին զորամիավորման զինծառայողներն անցկացրել են երթարշավ

Ամանորը տոնենք հարեւան Հայաստանում. Թբիլիսիում առաջարկում են Նոր տարին դիմավորել Երեւանում

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հաղթել է ադրբեջանցուն եւ ապահովել բրոնզե մեդալ

Հրդեհ նախկին «Մետալո բազա» գործարանի պահեստում

Մեղադրանքներ՝ ՊԵԿ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների. կաշառք են ստացել. դատախազություն

Գյումրեցի Շեկոն կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի համար. վարչապետը՝ Սենատի ընդունած բանաձեւի եւ Թուրքիայի մասին

Ոստիկանությանը ինքնուրույն գաղտնալսումներ անելու հնարավորություն տվող նախագծում բռնապետական ոչինչ չկա․ Միքայել Զոլյան

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում նաեւ Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում

Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք. ԱԱԾ