Միակ մարզպետը, որը չի փոխվել իշխանափոխությունից հետո Արագածոտնի մարզպետն է. ո՞րն է պատճառը

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեցին ՀՀ գրեթե բոլոր մարզպետները, բացի Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանից: ՀԺ-ն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ կարողացել է նոր իշխանությունների ժամանակ էլ պաշտոնավարել:

- Պարոն Սիմոնյան, ի՞նչ փոփոխություններ եք իրականացնում Արագածոտնի մարզում:

- Ամենակարեւոր փոփոխությունը, որ մենք պիտի անենք, դա մտածողության փոփոխությունը պիտի լինի: Մենք այլ ճանապարհը չունենք, եթե ուզում ենք համայնք զարգացնել, եթե ուզում ենք ամուր պետականություն ունենալ, մենք պետք է մեր մտածելակերպը փոխենք, մեր մոտեցումը պիտի փոխենք, մեր աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը պիտի փոխենք, որպեսզի ավելի լավ հայրենիք, ավելի լավ գյուղ, ավելի լավ դպրոց եւ ավելի լավ մանկապարտեզ ու հիվանդանոց ունենանք:

Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ անցյալ տարվա հուլիս ամսից սկսված մեր տեսլականը ես փորձում եմ այստեղ արմատավորել: Վարչապետը, մարզպետը կամ նախարարը, ինչքան էլ ցանկանան, եթե բոլորս այս գործին չկպնենք եւ հավատով չկպնենք այս գործին, որ մենք այլընտրանք չունենք, մենք չենք ունենա այն դրական արդյունքները, որը մեր համար ցանկալի է: Ամենամեծ խնդիրը սա է, որ մենք պետք է փոխենք, պետք է մարդիկ հասկանան, որ իրավիճակ է փոխվել, այդ իրավիճակի մեջ մենք պիտի սառը եւ կշռադատված լինենք եւ փորձենք թացը չորի հետ չխառնել: Պետք է դրականը պահենք եւ դրականի վրա կառուցենք:

- Կարծես թե Արագածոտնի մարզը Հայաստանի ամենաանկատ մարզերից է, մամուլում նույնպես քիչ է շրջանառվում մարզի անունը, ո՞րն է պատճառը: Դժգոհություններ չկա՞ն այդ մարզում:

- Մենք 2 ամիս է գրեթե նոր քաղաքական իշխանության պայմաններում փորձում ենք տարածքային կառավարում իրականացնել եւ իմ դեպքում մի քիչ այլ է` պայմանավորված այն հանգամանքով, որ բոլոր այն խնդիրները, որոնք այսօր քաղաքական իշխանությունը իր առջեւ նպատակ է դրել, ես այդ գործընթացը սկսել եմ անցյալ տարի հուլիսի 13-ից եւ ես կարծում եմ, որ ես մի քիչ ավելի երկար ժամանակ եմ ունեցել, այլ իրականության մեջ, այլ իրողության մեջ աշխատանք անելու: Երբ որ ես 1 տարի առաջ եկա եւ ասեցի, որ սա է իմ տեսլականը եւ մենք այս սկզբունքով պիտի աշխատենք, երբ որ արդեն իշխանափոխություն էր տեղի ունենում, բայց դեռեւս Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր ընտրվել, մեր աշխատակազմում իհարկե ոչ իմ ներկայությամբ, բայց այնուամենայնիվ ասում էին, մարզպետը գիտե՞ր, որ այսպես է լինելու:

Անշուշտ մեր մոտ էլ խնդիրներ կան, որովհետեւ այնպես չի, որ այդ 1 տարվա ընթացքում բոլորը հասկացել են, որ սա է ճիշտ ընթացքը: Մեր մոտ էլ խնդիրներ կան, փորձում ենք լուծել այդ խնդիրները, աշխատենք հետները: Աշխատանքը շատ-շատ է եւ ամենադժվարացնողը այն է, որ մարդկանց մոտ տպավորություն է, որ եթե իշխանափոխություն է եղել եւ մեր վարչապետը արդեն Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն բոլոր խնդիրները պիտի մի օրում, մի ժամում լուծվեն: Իրենց պահանջը այդ առումով ավելացել է:

- Դուք միակ մարզպետն եք, ով իշխանափոխությունից հետո մնացել է, ո՞րն է պատճառը, որ ձեզ թողել են նույն պաշտոնում:

- Ես ինչ ասել եմ այն ժամանակ, նույն բանը բառացիորեն նույն ձեւով ասում եմ հիմա: Իմ մոտեցումների մեջ եւ աշխատաոճում բացարձակ, որեւէ բան չի փոխվել եւ ես հպարտ եմ այն առումով, որ ես 8 տարի այլ քաղաքական իշխանության պայմաններում աշխատել եմ, այսօրվա քաղաքական իշխանության գոնե առաջին 5 սկզբունքներին համապատասխան:

Ես կարծում եմ, դա է պատճառը: Մեր երկիրը շատ փոքր է եւ պարոն վարչապետը այդ ամբողջ ինֆորմացիային շատ լավ տիրապետում է եւ ինքն էլ բազմիցս ասել է, որ անձերի հետ խնդիր չունեն, եւ խնդիր ունեն այն մարդկանց հետ, ովքեր իրենց սկզբունքները, մոտեցումներն ու աշխատաոճերը կիսում են, թե չէ: Ես բարեբախտաբար ոչ միայն կիսում եմ, այլ նաեւ մինչեւ իմ հրաժարական տալը 9 ամիս աշխատել եմ այդ սկզբունքներով ու այդ մոտեցումներով: (խմբ. Աշոտ Սիմոնյանը հրաժարական էր տվել հեղափոխության օրերին):

- Ձեր մարզում կա՞ն այնպիսի համայնքապետեր, ովքեր տասնամյակներ շարունակ ղեկավարում են, բայց իրենց համայնքը չի զարգանում:

- Անշուշտ կան, մեր մարզում կան համայնքներ, որտեղ տասնամյակներ շարունակ ղեկավարած համայնքապետերը հսկայական աշխատանք են կատարել: Մենք ունենք համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարը մի քանի անգամ վերընտրվել է, բայց նայում ես համայնքի խնդիրները, տեսնում ես, որ համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք դեռեւս լուծման անհրաժեշտություն ունեն:

Մեր երկրի շատ ու շատ խնդիրներ բացառապես պամանավորված են մեր քաղաքական կողմնորոշմամբ: Իմ կարծիքով պատճառը այն է, որ մենք մեզ համար ընտրել ենք յուրայիններ եւ ոչ յուրայիններ: Յուրայիններին նայել ենք լավ աչքով, իսկ ոչ յուրայիններին ասել ենք՝ դե թող գնա, իր գլխի ճարը տեսնի: Դժբախտաբար, այդ յուրային եւ ոչ յուրային ընտրելու ժամանակ, թիվ մեկ չափորոշիչ մեզ համար ծառայել է, որ վաղը, մյուս օրը այս մարդն ընտրությունների ժամանակ ինձ ծառայելո՞ւ է, թե չի ծառայելու: Փոքր համայնքի խնդիր չենք լուծել, ինչո՞ւ, որովհետեւ մտածել են մեր «այրերը», որ 50-100 հոգանոց համայնքի խնդիրը լուծում եմ, որ ի՞նչ անեմ, 50-100 քվեն էլ թող այս կողմ, կամ այն կողմ գնան: Դժբախտաբար, այս մտածելակերպը ոչ միայն մեր մարզում, այլ նաեւ հանրապետությունում գործելաոճ ձեւավորող սկզբունք է եղել: Մենք խնդիրներին չենք վերաբերվել հավասարը հավասարին: Ծաղկահովիտի Նորաշեն համայնքն էլ է մերը՝ անկախ նրանից՝ համայնքապետը ՀՀԿ-ական է, ՀՅԴ-ական է, ՀՀՇ-ական է, կամ այլ կուսակցությունից:

Տպել
7441 դիտում

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր

Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին

Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը

Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է

Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը