Սահմանի ամրությունը կախված է կենսունակ համայնքից․ Սուրեն Պապիկյանն այցելել է Տավուշ

Հուլիսի 21-ին և 22-ին ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Տավուշի մարզում:  Ճանաչողական այցի ընթացքում նախարարը եղել է մարզի խոշորացված, ինչպես նաև սահմանապահ մի շարք համայնքներում։

Դիլիջանի համայնքապետարանում նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի, ավագանու և վարչական շրջանի ներկայացուցիչների հետ, ծանոթացել խոշորացման գործընթացի արդյունքում գրանցված դրական և բացասական արձանագրումներին։ Անդրադառնալով խոշորացմանը վերաբերող  հանրության մտահոգություններին՝  նախարարն ընդգծել է, որ շատ հաճախ դրանք տեղին են, քանի որ քաղաքային համայնքներում ռեսուրսների գերկենտրոնացումը երկրորդային պլան է մղում գյուղական բնակավայրերի խնդիրները։ Այդ իսկ պատճառով նախարարը համայնքային պատասխանատուներին հորդորել է սուբվենցիայի ծրագրերից օգտվելիս նախապատվությունը տալ առավելապես գյուղական համայնքների կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը։

Խոսելով Դիլիջանի զբոսաշրջության զարգացման մասին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ համայնքում առկա զբոսաշրջային հսկայական ներուժը պետք է օգտագործել հավուր պատշաճի, իսկ տարբեր բիզնես-նախագծեր իրականացնելիս ներգրավել հանրության առավել լայն շրջանակների։ Այս համատեքստում նախարար Պապիկյանն անդրադարձել է տարածաշրջանին բնորոշ անտառպահպանության հիմախնդիրներին՝ հորդորելով նպատակային օգտագործել զբոսաշրջային գրավչություն ներկայացնող  անտառի ընձեռած բարիքները։

Այնուհետև նախարարն ուղևորվել է Այրում խոշորացված համայնքի Հաղթանակ և Դեբեդավան գյուղական բնակավայրեր, համայնքային կարիքների և խնդիրների մասին զրուցել տեղի բնակիչների հետ, խնդրել նրանց համայնքներում առկա ներդրումային հնարավորությունները ներկայացնել Ուկրաինայի հայերի Ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանին, ով սահմանամերձ համայնքներում ներդրումներ կատարելու նպատակով նախարարի հետ շրջայց էր իրականացնում մարզում։

Այցի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Վահե Ղալումյանը Նոյեմբերյանի մշակույթի տանը հանդիպում են ունեցել Նոյեմբերյան, Այրում, Կողբ խոշորացված համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և վարչական շրջանների ղեկավարների հետ։ Տեղեկանալով համայնքների սեփական եկամուտների և դոտացիաների մասին՝ նախարարն ընդգծել է վարչական ղեկավարների կողմից համայնքային միջոցների նպատակային օգտագործման և դրանց հաշվետվողականության անհրաժեշտությունը։ Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև հանրության համար թափանցիկ և հասանելի գործելաոճի որդեգրումը և այս հարցում ավագանու դերակատարության բարձրացումը։ «Բացի հասարակության հետևողականությունից, պահանջվում է նաև ավագանու հետեւողակությունը։ Ավագանին պետք է իմանա, որ իրեն տրված մանդատով հանրությունը պատվիրակում է գործել համայնքի շահերին համապատասխան՝ նպատակային և արդյունավետ օգտագործելով բյուջետային միջոցները»,-նշել է նախարարը։

Օրվա ավարտին նախարարը եղել է նաև սահմանապահ Բերքաբեր համայնքում, հանդիպել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգամ Արզումանյանի և համայնքի ակտիվի հետ։  

«Սահմանի ամրությունը կախված է կենսունակ համայնքից։ Ամեն ինչ պետք է անենք, որ սահմանապահ համայնքի բնակիչը չկտրվի իր հողից և կարողանա ապրել ու արարել այնտեղ»,- Բերքաբերի բնակիչներին է դիմել է նախարարը և ընդգծել, որ սահմանապահ համայնքները մշտապես լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Բերքաբերցիների հետ զրույցում նախարարը քննարկել է համայնքի զարգացման հնարավորությունները, առկա հիմնախնդիրները  և հնարավոր ներդրումների միջոցով սահմանապահ համայնքը զարգացնելու ուղիները։

Աշխատանքային այցի երկրորդ օրը նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետարանի ղեկավար կազմի, Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների և խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են վարչական շրջաններում խմելու և ոռոգման ջրի մատակարարման, գազաֆիկացման, ճանապարհաշինության հիմնախնդիրներին։ Նախարարը ներկայացրել է սուբվենցիայի ծրագրերի միջոցով  դրանք լուծելու կարևորությունը և արտասահմանի հայ գործարարների ներուժը սահմանապահ համայնքներ ուղղորդելու հեռանկարները։

Տպել
2140 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին