ՊԵԿ-ը պաշտպանելու է մտավոր սեփականության օբյեկտները․ մշակվել է նախագիծ

24/07/2018 schedule15:02

ՀՀ արտաքին առեւտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում 2017 թվականի մայիսից գործարկված «Ռիսկերի կառավարում» համակարգում, ի թիվս այլ ռիսկերի կառավարմանն ուղղված գործիքների, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից, նորարարական մոտեցումների եւ ծրագրային լուծումների կիրառմամբ նախագծվել է նաեւ մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված եւ դրանց նկատմամբ ավտոմատացված ծրագրային հսկողության ապահովման գործիք:

Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, արդյունքում հնարավորություն է ստեղծվել իրականացնել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մաքսային ռիսկերի կառավարման կոմպենդիումի», Համաշխարհային մաքսային կազմակերպության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության՝ մտավոր սեփականության պաշտպանությանը վերաբերող դրույթներին ու սկզբունքներին համապատասխան, ինչպես նաեւ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 42-րդ գլխի եւ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն, որոնք ուղղված են ազատ առեւտրում ազնիվ մրցակցության խթանմանը եւ մտավոր սեփականության իրավատեր հանդիսացող սուբյեկտների իրավունքների պաշտպանությանը:

Ծրագիրը փորձարկվել է համապատասխան թեստային միջավայրում, ներդրվել եւ կիրառվում է «Ռիսկերի կառավարում» համակարգում: Թիրախավորման սկզբունքի եւ ընտրողականության չափանիշների հիման վրա մշակված պրոֆիլների ներդրմամբ եւ հետադարձ կապի  միջոցով հնարավորություն է ստեղծվել ապահովել մտավոր սեփականության օբյեկտների արդյունավետ պաշտպանություն: Արդյունքում հնարավոր է դարձել իրականացնել համապատասխան հսկողություն՝ պաշտպանելով ՀՀ ԱՏԳ իրականացնողների մտավոր սեփականության իրավունքներն ու շահերը:

Մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը հորդորում է ԱՏԳ իրականացնողներին համագործակցել կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ՝ իրենց մտավոր սեփականության օբյեկտների գրանցման միջոցով: Այդ նպատակով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է իրավատիրոջ կողմից դիմումի ներկայացում Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման եւ ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:

Տպել
1229 դիտում

Երեւանի բուսաբանական այգում կհիմնադրվի Կյանքի պուրակ․ պատվո պահակախմբի կողմից պահպանվող ծառերը կտեղափոխվեն այնտեղ

Մենք կռվի մեջ էինք, ամեն օր պայքար էր. գյումրեցի Ռաֆայել Չախալյանն արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի

30 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը պատմական որոշում կայացրեց՝ «Այո» ասելով անկախությանը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը (լուսանկարներ)

Վարչապետի ուղերձը Անկախության օրվա առթիվ․Ուղիղ

«Ես հիացած եմ նրանով». Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը վերամիավորվելուց հետո առաջին համատեղ հարցազրույցն են տվել

Գնել Սանոսյանը հեռավար մասնակցում է Վիեննայում անցկացվող ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին

Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը

Պռոշյան գյուղում անասնակեր է այրվել

Թանկ հաճույք է, ձեռքբերում, որի վրա ամեն րոպե պետք է աշխատել. մշակույթի գործիչները՝ ՀՀ անկախության խորհրդի մասին

Մեր հարաբերությունները հիմնված են միմյանց շահերի հարգանքի վրա․ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

Վանաձորի Հայքի հրապարակում զորահանդես է անցկացվել

Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Սիրիա Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներն այցելել են Սիրիայում ՀՀ դեսպանություն

Գյումրիում Անկախության 30-րդ տարեդարձը նշվեց խոնարհումի շեշտադրումներով. պարգևատրվեցին 44-օրյա պատերազմի մասնակիցները

Չինաստանի վարչապետն Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

30-ամյա Անկախության համար մեր քաջորդիներն են իրենց կյանքը դրել, պարտավոր ենք երբե՛ք չմոռանալ նրանց. Փամբուկչյան

Հրդեհ է բռնկվել Մուշավան թաղամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ

Փա՜ռք նրանց, ովքեր հավատում են հաղթանակին ու մեր անկախ ընթացքի շարունակականությանը. Վահե Ղազարյան

Մենք երբեք չպետք է դադարենք մտածել անկախության և պետականության մասին. նախագահը պետական պարգևներ է հանձնել (տեսանյութ)

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

Երասխում բարձրացվել է Հանրապետությունում ամենամեծ եռագույնը (լուսանկարներ)

Քարի լիճ տանող ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան հոսպիատալացվածներ

Երգիչ Հայկոն ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նա վերակենդանացման բաժանմունքում է

ՄԻԵԴ-ը բավարարել է «Հայկական ժամանակն» ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գանգատը

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բելառուսի նախագահն Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Ազատության օրն է ու խոզուկի ծնունդը. փոքրիկները՝ անկախության օրվա մասին (տեսանյութ)

Համատեղ ուժերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-ղազախական համագործակցությանը. Ղազախստանի նախագահն ուղերձ է հղել

Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Վալերի Բուայե

Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. 1lurer

Ժամանակն է վերաիմաստավորելու մեր բոլոր կորուստներն ու ձեռքբերումները. Գնել Սանոսյան

Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

Այս օրը սրբազան խորհուրդ ունի, և մենք պարտավոր ենք այն իր ողջ պատասխանատվությամբ փոխանցել սերունդներին. ԱԻ նախարար

Սպորտի վաստակավոր գործչի և վաստակավոր մարզչի կոչումներ են ստացել մի շարք սպորտսմեններ

Արմեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սմբատ Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում