Չավուշօղլուից Բաքվում պարզաբանում են պահանջել, թե ինչու է ողջունել ՀՀ ԱԳ նախարարին

24/07/2018 schedule22:37

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն Բաքվում ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողների հարցին ի պատասխան պարզաբանել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Բրյուսելում ունեցած կարճ զրույցի դրվագը:

«Ես ՀՀ ԱԳ այժմյան նախարար Զոհրաբ Մնացականյանին ճանաչում եմ ԵԽԽՎ-ում աշխատանքի ժամանակներից, երբ նա գլխավորում էր հայկական պատվիրակությունը, իսկ ես՝ թուրքական: Մենք հանդիպեցինք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, նա բարեւեց, ես էլ շնորհավորեցի նրան՝ ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն հավելել է, որ իր ողջույնն ու շնորհավորանքը չի նշանակում որեւէ հարցում փոփոխություն ղարաբաղյան խնդրում Թուրքիայի ունեցած դիրքորոշման մեջ: Այդ հարցում Թուրքիան, ըստ ԱԳ նախարարի, շարունակում է անվերապահորեն աջակցել Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի  Արտաքին գործերի նախարարները հանդիպել են Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Մեվլութ Չավուշօղլուն շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին, վերջինս էլ շնորհակալություն է հայտնել նրան ու ծանոթացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Իսկ ավելի վաղ Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին վստահեցրել, որ իրենք մնում են նույն դիրքորոշմանը, այն է՝ ղարաբաղյան խնդրում աջակցել ադրբեջանական կողմին:

Տպել
3765 դիտում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Անձրևոտ Լոնդոնն ու թագավորական անձրևանոցները՝ գոյություն ունեցող բոլոր գույներով (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք