Ինչպե՞ս է ՀՀ-ԵՄ պայմանագիրը նպաստելու աղետների ռիսկերի նվազեցմանը. քննարկում ԱԻՆ-ում

Հուլիսի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ եւ ԱԻՆ ընթացիկ համագործակցությունը եւ համատեղ ձեռքբերումները աղետների ռիսկի կառավարման ոլորտում, նախանշել հետագա համագործակցության նոր հնարավորությունները։

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին սույն թվականի հունիսի 26-ից 27-ը Հայաստանում տեղի ունեցած՝ ԱՌՆ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմին մասնակցության համար։ «Այս հանգամանքը հերթական անգամ ընդգծում է, որ Հայաստանում կայուն զարգացման ամրապնդմանն ուղղված ԵՄ կողմից իրականացվող քաղաքականություններում կարեւորվում է աղետների ռիսկի նվազեցումը, քանի որ առանց աղետների ռիսկի նվազեցման չի կարող լինել կայուն զարգացում»,- իր խոսքում ընդգծել է նախարար Ռոստոմյանը։

Շնորհավորելով Հրաչյա Ռոստոմյանին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ ԱԻ նախարարության եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ծրագրերը շարունակական կլինեն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո բնական եւ մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման եւ ընդլայնման ուղղություններով մի շարք հարցեր։ Համաձայնագրի շրջանակներում արդեն սկսվել է համատեղ Թվինինգ ծրագրի իրականացման գործընթաց, աշխատանքներ են տարվում ԵՄ փորձագիտական գնահատման խմբի հետ։ Կողմերը քննարկել են նաեւ ԵՄ ՔԿՌՄ (քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական եւ միջուկային) հարցերով գերազանցության կենտրոնների հետ համագործակցությանը, «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն» պլատֆորմի շրջանակներում գործող Անվտանգության, ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի ձեւաչափին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Ռոստոմյանը դեսպանին տեղեկացրել է նաեւ Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին, ինչպես նաեւ նշել, որ ԱԻՆ-ը շարունակում է համագործակցել 2018թ. նախատեսվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների շրջանակում։

Տպել
742 դիտում

Երբեւէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյան (Օգանովսկի)

Հայ բռնցքամարտիկների մասնակցությունը Եվրոպական խաղերին վտանգված է սկանդալի պատճառով

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոփոխելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ է շրջում

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ԲԴԽ-ի հրաժարականից հետո 200 դատավորին հեռացնելը խաղուպար է լինելու ժողովրդի համար. Ստյոպա Սաֆարյան

ԲԴԽ անդամը 5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա եւ 8 մլն դրամը գերազանցող ոսկեղեն եւ ժամացույց ունի

Պուտինն ու Լուկաշենկոն կարող են քննարկել Բելառուսին նավթի մատակարարման հարցը. Պեսկով

Մոսկվայում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

Կա երրորդ փուլի անհրաժեշտություն․ Արմեն Գրիգորյանը՝ դատական համակարգում հեղափոխություն անելու մասին

Հայաստանի և Ջիբութիի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ. ԱԳՆ

Ես որեւէ խնդիր չեմ տեսնում հայ-ռուսական հարաբերություններում․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Իրականում դավադրությունների առումով մտահոգություններ ունենք․ Արմեն Գրիգորյան

ՊՎԾ պաշտոնակատարի հայտարարությունը պոպուլիստական է․ Օսիպյան

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոքի ցույց է՝ հրաժարականի պահանջով (ուղիղ միացում)

Բարեփոխումները կարեւոր են. քննարկվել են ԵՄ աջակցության համակարգման հարցեր

Քննարկվել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը. Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

Օսիպյանը չի բացառում, որ որոշ ուժերի կողմից դավադրութան նախապատրաստվելու սպառնալիք կա

Աղետի գոտին՝ այլեւս առանց որեւէ տնակի կամ կցակառույցի. քիչ մնաց. Լեւոն Բարսեղյան

Նախագիծն ընդունվեց․ զինծառայողների աշխատավարձը կբարձրանա