ՀՀ կառավարությունը մասնագետներին առաջարկում է պրակտիկա Լոս Անջելեսի քաղաքապետարանում

25/07/2018 schedule11:03

ՀՀ կառավարության եւ Լոս Անջելես քաղաքի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի ավագանու անդամ Փոլ Քրեքորյանի եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ համատեղ մեկնարկում է երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր: Վերջինս նախատեսում է 2018 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոս Անջելեսի քաղաքապետարանում աշխատելու եւ միաժամանակ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում մի շարք դասընթացներին մասնակցելու հնարավորություն:

Ինչպես հայտնում են գործադիրի մամուլի ծառայությունից, ՀՀ կառավարությունն առաջարկում է պրակտիկա Լոս Անջելեսի քաղաքապետարանի հետեւյալ բաժանմունքներում.

1. Հանրային աշխատանքների վարչություն, որը պատասխանատու է պետական ծրագրերի, այդ թվում՝ կամուրջների, գրադարանների, ջրամաքրման կայանների նախագծման եւ կառուցման, փողոցների, լուսարձակների նորոգման, կանաչապատման եւ այլ աշխատանքների համար:

2. Սանմաքրման կառավարման վարչություն, որը պատասխանատու է կենցաղային կոշտ թափոնների եւ ջրահեռացման համակարգերի կառավարման համար:

Ծրագրին կարող են դիմել համապատասխան մասնագիտությամբ առնվազն բակալավրի կրթություն եւ/կամ համապատասխան ոլորտում աշխատանքի փորձ ունեցող, անգլերենի գերազանց իմացությամբ մինչեւ 35 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող անձիք:

Ծրագրի շրջանավարտները պարտավորվելու են աշխատել ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունում:

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական եւ մոտիվացիոն նամակ (անգլերենով, մինչեւ մեկ տպագիր էջ) [email protected] էլ. փոստին: Խնդրում ենք նամակում նշել այն վարչությունը, որտեղ ցանկանում եք անցնել պրակտիկան:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 28-ը: Ծրագրի կազմակերպիչները կկապվեն միայն հաջորդ փուլ անցած մասնակիցներ հետ:

Տպել
2241 դիտում

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Սենատի որոշումն իրավական ուժ չունի, վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է. ինչ է սպասվում հիմա

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Հրդեհ Գյումրիում. կա տուժած քաղաքացի

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է. Նիկոլ Փաշինյան

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Արա Այվազյանը և ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են Արցախի ժառանգության պահպանման քայլերի անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը օգնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

Երևանի 33-ամյա բնակիչը զարդեր է գողացել և գրավադրել դրանք. տղամարդը ձերբակալված է (տեսանյութ)

Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան

Զորահավաքով զորակոչվածների փուլային զորացրում, եռամսյա վարժական հավաքներ. ԳՇ-ն սահմանները պահելու տարբերակ է առաջարկում

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծին

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը. «Արմենպրես»

Ռազմական դրությունը մասնակի չեղարկելու համար իրավական տեսանկյունից խնդիր չկա