Ո՞վ է «Էրեբունի» ԿԲ-ի մոտակայքում կրակոցների հեղինակը. ՔԿ-ն պարզել է անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առթիվ քննվող գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ներգրավվել է որպես կասկածյալ:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2018թ. հուլիսի 23-ին «ձախ զստային շրջանի հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժօգնության էր դիմել Երեւանի բնակիչը՝ ծնված 1991թ.:

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ, հանձնել հանցագործության գործիք հանդիսացած տրավմատիկ փամփուշտներ կրակող զենքը։

Հիշեցնենք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, որոնք, փորձագետի նախնական դիտարկման համաձայն, հանդիսանում են ատրճանակի տրավմատիկ պարկուճներ:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
2555 դիտում

Աննա Հակոբյանը հիվանդանոցում անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորված եւ Գյումրիում բռնության ենթարկված երեխաներին

Գեղադիր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Կուտակումներ, վեճ տեղամասերում, ընտրողների տեղափոխում. դիտորդական կազմակերպությունն ամփոփեց արցախյան ընտրությունները

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի եզրափակիչները կարող են կայանալ առանց հանդիսականների. The Independent

Քաղաքացին 87 միլիոն դրամով անշարժ գույք է գնել, բայց տնօրինել չի կարողանում. այն արգելանքի տակ է

Քաղաքացիների՝ տարբեր մեսենջերներից օգտվելու իմաստը ես չեմ հասկանում․ դրանք աբսուրդային մտքեր են․ Ռուստամ Բադասյան

Գեղարքունիքի մարզում սահմանվել են հսկիչ անցակետեր

9 տարի առաջ էկրանավորված «Վարակում» ֆիլմը կարծես ներկայացնում է մերօրյա կորոնավիրուսային իրականությունը

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տրամադրել է հումանիտար օգնություն իր ներկայության մարզերին

Հայբիզնեսբանկը հրավիրում է բոլորի ուշադրությունը

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը կալանավորվել է. ընտանիքը հնարավորություն չունի գրավը մուծելու

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ

Ո՛չ, Մասիս Մայիլյանի ձայներն իր ձայներն են, Սամվել Բաբայանինը չեն. ՀՀ ԱԺ պատվիրակության գնահատականը՝ ԱՀ ընտրություններին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը 150 համակարգիչ նվիրեց Շիրակի մարզի դպրոցականներին

Ժամը 15-ի դրությամբ 264 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (տեսանյութ)

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանը. նրա մոտ հայտնաբերվել է թոքաբորբ

Հայաստանի եւ Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով կորոնավիրուսի համավարակի հաղթահարման թեմայով

Պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է․ Արայիկ Հարությունյանը Բակո Սահակյանին պաշտոն տալու մասին

Տնտեսական գործունեության արգելված և թույլատրված տիրույթները՝ ըստ պարետի որոշման

Պարետի որոշումից հետո նախատեսվածից ավելի ուղեւոր տեղափոխելու համար 68 վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել