Պտղավանում հրդեհի պատճառով այրվել են մեծ թվով խաղողի այգիներ. վնասը հասնում է 2,6 միլիոնի

Երեկ Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի մեջ ներառված Պտղավան համայնքի վարչական տարածքում մեծ հրդեհ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով խաղողի այգիներ են այրվել եւ գյուղացիները կրել են մեծ կորուստներ:

Մեր զրույցում Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը դեպքի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց:

- Պարոն Պարանյան, հրդե՞հ է տեղի ունեցել երեկ Պտղավանում:

- Չմշակվող տարածքներից հրդեհ է բռնկվել, որից հետո ուժեղ քամու պատճառով տարածվել է մոտակայքի խաղողի այգիներում, մինչեւ հրշեջ մեքենան Նոյեմբերյանից եկել է, 30-40 րոպե անցել է: Դա էլ արդեն լուրջ ժամանակահատված է, որի ընթացքում քամին հրդեհը բերեց, ամբողջ խաղողի այգիները այրվեց:

- Ինչի՞ց է բռնկվել հրդեհը:

- Հրշեջները փորձաքննություն են նշանակել, առայժմ չգիտենք:

- Ի՞նչ չափի վնաս է եղել:

- Ամբողջովին այրվել է: 5.4 հեկտար այգի է վառվել, մոտ 4 հեկտար էլ խոտածածկ է վառվել: 11 հոգու դաշտ է եղել, մոտավոր հաշվարկով այդ տարածքում 3-ից 3,5 տոննա բերք ենք ստացել: Ընդհանուր պետք է լիներ 20 տոննա խաղող, որը այրվել է:

Դրա կիլոգրամը, այստեղ գործարանն ընդունում է 130 դրամով, բազմապատկելով կորստի թվի հետ՝ ստանում ենք մոտ 2 մլն 600 հազար դրամի վնաս: Բայց, սա զուտ 2018 թվականի բերքի կտրվածքով: 1 հեկտարում մոտավորապես նախատեսվում է 2500 հատ տնկի, 1 տնկին  էլ արժի 700-800 դրամ :

- Փոխհատուցում տրամադրելո՞ւ են:

- Մարդիկ այսքան աշխատել են, տարին էլ մի քիչ բարենպաստ չէր, այդքան ոռոգեցին, այսքան մշակեցին ու հիմա նման խնդիր եղավ: Մենք անգամ ցրտահարություն ու կարկտահարություն ենք ունեցել, որոնք մասսայաբար վնաս են պատճառել, բայց մեզ պատասխանել են, որ քննարկվում է, կառավարությունը կորոշի փոխհատուցման կարգը:

Եթե հիմա այս պահին ջրային տնտեսության կոմիտեն լրացուցիչ ոռոգման համար ջուր հատկացնի, միգուցե եւ որոշ մասը հնարավոր լինի վերականգնել:

- Նման դեպքեր էլի եղե՞լ են, փոխհատուցում այդ դեպքերում եղե՞լ է:

- Այո, անցած տարի այստեղ փոթորիկ եղավ, մոտ 40 հոգու տանիքներ են վնասվել Պտղավանում: Եկան հաշվարկեցին վնասները, բայց փոխհատուցում չարվեց:

Հ.Գ. Քիչ հետո ՀԺ-ն Ջրային տնտեսության կոմիտեի լրատվության բաժնից տեղեկացավ, որ արդեն իսկ լրացուցիչ ջուրը մատակարարվում է` ինքնահոս եղանակով եւ պոմպակայանից: Հարցին, թե արդյո՞ք այդ լրացուցիչ ջրի համար պետք է գյուղացիները վճարեն, պատասխանեցին, որ քննարկումների արդյունքում որոշվել է, որ թե՛ ինքնահոս, թե՛ մեխանիկական ջուրը կտրամադրվի անվճար: Տեղեկացրեցին նաեւ, որ հրդեհը վաղուց մարված է, իսկ ջուրը արդեն մատակարարվում է: Վստահեցրին, որ գյուղապետի հետ խոսել են եւ նա խոստացել է  շատ արագ սկսել վերականգնման աշխատանքները:

Տպել
2383 դիտում

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը