Դիտարկվում է Թրամփ-Փաշինյան հանդիպման անցկացման հնարավորությունը Նյու Յորքում. Միլս

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ այժմ դիտարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում։

Ինչպես հայտարարել է դեսպանը, հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երկու կողմերն էլ ցանկանում են, որ հանդիպումը կայանա։ «Սակայն հասկանալի պատճառներով, նախագահի եւ վարչապետի գրաֆիկը շատ հագեցած է, եւ մենք այժմ փորձում ենք գտնել համապատասխան «պատուհան»՝ հանդիպման կազմակերպման համար»,- նշել է Միլսը` հավելելով, որ ներկայումս հանդիպման մասին որոշումը դեռ չի կայացվել:

Նրա խոսքով, թե՛ դեսպանատունը, թե՛ ԱՄՆ կառավարությունը գոհ են երկկողմ փոխգործակցության բարձր մակարդակով։ «Որպես օրինակ կարող եմ բերել բարձր մակարդակով անցկացված մի շարք հանդիպումներ»,- ասաց նա։

Հունիսին աշխատանքային այցով Վաշինգտոն էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հուլիսին Միացյալ Նահանգներ է այցելել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ 

ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ օրենսդիրները նշել էին առաջիկայում Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման կարեւորության մասին: Այնուհետեւ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ Փալոունը, Ջեքի Սփիրը, Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը և Ադամ Շիֆը:

Նրանք նշել են, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր, Փաշինյանը քայլեր է ձեռնարկել ինչպես Հայաստանի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրների լուծման ուղղությամբ՝ բարձրաձայնելով ԱՄՆ-ՀՀ կապերը խորացնելու իր մտադրության մասին:

Ըստ կոնգրեսականների, հանդիպումը կնպաստի հայ-ամերիկյան տնտեսական կապերի զարգացմանը:

Տպել
1683 դիտում

Ակցիա ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց

Գյումրիում տոնվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում. ՊԵԿ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ