Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է. նրա հարցաքննության ժամը հայտնի է

Ռոբերտ Քոչարյանը արդեն Հայաստանում է եւ վաղը՝ հուլիսի 26-ին, կներկայանա ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում դեռ վկայի կարգավիճակ ունի:

ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը այսօր մեր զրույցում ասաց, որ Քոչարյանի հարցաքննության օրը չի փոխվել եւ նրա գրասենյակից չներկայանալու մասին նախաքննական մարմնին որեւէ տեղեկություն չեն հայտնել:

Մեզ հաջողվեց ճշտել, որ նրա հարցաքննությունը վաղը կսկսվի կեսօրին՝ ժամը 12:00-ին. հարցաքննությունը կտեսաձայնագրվի, այդպես է ցանկացել հենց ինքը՝ Քոչարյանը:

ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության էր կանչել հուլիսի սկզբին, բայց քանի որ նա գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն այսպես ասած սպասել էր մինչեւ նրա գալը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Քոչարյանին հարցաքննելու է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը: Սույն գործը վերաբացելուց եւ ըստ էության քննելուց հետո Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը փոխվել է. մինչ հեղափոխությունը քննչական խմբի ղեկավարը արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանն էր: Մեր հարցին, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ դուք այլեւս Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը չեք, Հակոբյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Կխնդրեի նմանատիպ հարցերով կապնվեիք ծառայության մամուլի խոսնակի հետ եւ պարզաբանումներ ստանաք նրանից»: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, սակայն, քննչական խմբի ղեկավարի փոփոխության վերաբերյալ մեր հարցին այս փուլում պատասխանել չցանկացավ: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանն է: Վերջինս, սակայն, մեր զրույցում հերքեց այդ տեղեկությունը. «ապատեղեկատվություն է»,- ասաց նա: Այս պահին ՀՔԾ-ն գաղտնի է պահում, թե ով է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը եւ ով է Քոչարյանին հարցաքննելու:

Նշենք, որ հուլիսի վերջին հարցաքննության ներկայանալու խոստում տվել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Մեր զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանը, սակայն, չասաց՝ Խաչատուրովն արդեն հարցաքննվե՞լ է, թե ոչ, փոխարենը նա խոստացավ այդ մասին տեղեկություն փոխանցել ավելի ուշ:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն, այսօր մեր զրույցում ասաց, որ վաղն ինքը նույնպես կլինի ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի մոտ:

-Պարոն Քլոյան, վաղը սպասվում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հարցաքննությունից:

- Քննությունը ցույց կտա, ես ոչինչ չեմ կարող ասել, իրավաբան ու մասնագետ չեմ, բայց իմ կարծիքով՝ պետք է նրան մեղադրանք առաջադրվի: Անպայման նա վկայի կարգավիճակից պետք է մեղադրյալի կարգավիճակ ստանա, դա իմ կարծիքն է եւ ճիշտ կլինի այդպես, որովհետեւ ինքը մարդասպան է, ուրիշ ոչինչ:

- Այս գործը վերաբացելուց հետո ձեզ այս գործով հարցաքննե՞լ են:

- Ոչ, չեն կանչել, եթե կանչեն էլ, մենք մեր փաստաբանին կուղարկենք, այլ ոչ թե մենք կգնանք, ճիշտն այդպես է: Բացի դրանից կարիք էլ չկա մեզ հարցաքննելու, ինչի՞ համար, մենք ամեն ինչը ասել ենք, ես մարդասպանների անունները տվել եմ, հրաման տվողների անունները տվել եմ, երեք անգամ գրել եմ, գրավոր էլ, ասելու ոչինչ չունեմ եթե կանչեն էլ, միայն անհամբեր սպասում եմ Քոչարյանի ձերբակալությանը:

- Դուք տեղյա՞կ եք՝ քննչական խմբի ղեկավարն ո՞վ է հիմա:

- Ինչ-ոչ ասացին փոխվել է, մեզ բայց դեռ ոչինչ չեն ասել:

- Պարոն Քլոյան, իսկ Սերժ Սարգսյանի մասով պնդելո՞ւ եք, որպեսզի նա եւս հարցաքննվի քրեական գործով:

- Իհարկե, որովհետեւ Սերժ Սարգսյանը 10 տարի չի թույլատրել, որ բացահայտեն Մարտի 1-ը, մեղավորներից մեկն էլ Սերժ Սարգսյանն է, բացի նրանից շատ շատերն էլ են մեղավոր՝ բարձրաստիճան գեներալներ, դատախազներ՝ Աղվան Հովսեփյան, Ներքին զորքերի հրամանատար, Ազգային ժողովի նախագահ, ոստիկանապետ, բոլորը պետք պատասխանատվության ենթարկվեն:

- Նաեւ Խաչատուրովի հարցաքննությունն է սպասվում:

- Նա էլ պետք է ձերբակալվի, որովհետեւ 2008 թվականի Մարտի 1-ին կայազորի պետն ինքն է եղել, սպանդից հետո արդեն դարձավ շտաբի պետ, մեղավորներից մեկն էլ ինքն է:

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ առայժմ ներգրավված է 2008-ին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերը մասնակցություն են ունեցել, իսկ ռազմական դրության հայտարարումը անօրինական է եղել։

«ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով:

Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են նաև բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով»,- մասնավորապես ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Տպել
14453 դիտում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով

Այսուհետ IDBank-ի միջոցով վճարելիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումը կկատարվի ավտոմատ

Հայ-վրացական սահմանին այսօր կհանդիպեն Հայաստանի ու Վրաստանի վարչապետները

«Երևանի օրեր` Գյումրիում» միջոցառումը տեղափոխվում է սեպտեմբերի 2-ին և 3-ին

Ազատ ոճային ըմբիշները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Բարդ է անհետ կորածի մարմինը հայտնաբերելը, նա պատահարի էպիկենտրոնում է եղել. ՓԾ տնօրեն

Տիգրան Մեծ փողոցում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են. անհետ կորած է համարվում երկու քաղաքացի

ՌԴ ԱԻ նախարարը ցավակցություն է հայտնել Երևանին «Սումալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլն է սկսվել

ՊՎԾ-ն տվյալներ ունի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից․ ով է նրան փոխարինում

Արցախի ԱԽ քարտուղարը դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին

Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը. ՇՄ նախարարությունը հրապարակել է որսի ենթակա կենդանիների ցանկը

Հրազդանի մի շարք փողոցներում այսօր 8 ժամ գազ չի լինի

Գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվեն

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Գետիկի գյուղապետարանի մոտ՝ տրակտորի տակ, հայտնաբերվել է տղամարդու դի

Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է. դատախազություն

Երևանի և 9 մարզերի բազմաթիվ հասցեներում այսօր սպասվում են հոսանքազրկումներ

Կարմիր նախազգուշացում Ադրբեջանին. Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

Երևանի որոշ հասցեներում մի քանի ժամով ջրանջատում կլինի

Թումանյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երեք օրում ԱԻՆ-ը ստացել է հինգ ահազանգ. որ համայնքներում են օձեր հայտնաբերվել

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Էջմիածնում․ վիրավոր վարորդը մեքենան վարել է դեպի հիվանդանոց ու վթարվել, կա զոհ

Մեր ծնողները գնացել են շուկաներ, հիմա էլ պետք է այդպես լինի. ավագանու անդամները՝ փողոցային առևտուրը արգելելու մասին

Չենք խնայել ու չենք խնայի մեր ուժերը ամեն ինչ անելու և Վանիկ Ամիրխանյանին հայտնաբերելու համար․ ԱԻ նախարար

Եթե ահազանգը ՀՀ տարածքից է՝ արագ բացահայտվում է, եթե էլեկտրոնային է և ենթադրաբար այլ երկրից, որոշակի դժվարություններ կան

Մենք մեծ չենք մտածում, չենք կարողանում դիմացինի հաջողությունը հանդուրժել, մեր անձնական շահի ետեւից ենք ընկած․ Խառատյան

Հորդորում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել․ Արցախի ԱԻՊԾ

Նինո Կոբախիձեն խոսել է գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում ներդրումների ու համագործակցության պատրաստակամության մասին

«Խնդրում եմ, մամայիս նկարը մի տարածեք»․ որքանո՞վ է իրավաչափ մահացած անձանց լուսանկարներն ու անձնական տվյալները տարածելը

«Սուրմալու»-ում դեպքի երկրորդ օրը ևս կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվել

Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի

«Սուրմալու»-ում այս գիշեր ևս աշխատանքը կդադարեցվի, բայց դրանք կշարունակվեն այնքան, մինչև որոնվող քաղաքացին հայտնաբերվի

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Ջրափրկարարներն օգնել են ափ վերադառնալ չկարողացող քաղաքացուն

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ

Հայաստան է ժամանել Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը

Կողբ գյուղում 300 հա խոտածածկույթ է այրվել

Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. «Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի