Որդեգրման հարցը կկարգավորվի նոր մշակված նախագծերով, փոփոխություն կլինի իրավական ակտերում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանի նախաձեռնությամբ հուլիսի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Նպատակն էր վերհանել երեխաների պաշտպանության համակարգում, մասնավորապես, որդեգրման գործընթացում եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուղղորդման եւ տեղավորման հետ կապված առկա խնդիրները:

Քննարկմանը ներկա էին երեխաների պաշտպանության ցանցում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության աշխատակիցներ, հրավիրված անձ Հակոբ Քոյլոյանը: Հրավիրվածները ներկայացել էին նշված գործընթացներում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթով:

Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից կարևորել են հետևյալ հարցերը.

ա/ որդեգրման վերաբերյալ դրական եզրակացության ժամկետի փոփոխության անհրաժեշտություն,

բ/ որդեգրել ցանկացող անձի և երեխայի համադրման փուլի կարևորություն,

գ/ երեխայի և որդեգրողի կապը երեխայի կենսաբանական ընտանիքի հետ,

դ/ մոնիթորինգի եւ վերահսկողության գործուն մեխանիզմների մշակման անհրաժեշտություն,

ե/ երեխայի մասնակցությունը որդեգրման որոշման կայացման գործընթացում,

զ/ երեխա որդեգրել ցանկացողի վերապատրաստումը,

է/ «երեխայի լավագույն շահ» եզրույթի մեկնաբանությունը եւ դրա կիրառումը դատարաններում,

ը/ որդեգրման ենթակա երեխաների կարգավիճակի հստակեցման անհրաժեշտություն,

թ/ ծնողի՝ երեխայից հրաժարվելու ընթացակարգի չափազանց պարզ լինելը եւ դրա փոփոխման անհրաժեշտություն:

Նախարարի տեղակալի հավաստմամբ՝ առկա խնդիրների մի մասը կկարգավորվեն նոր մշակված նախագծերով ու կարգերով, իսկ ոլորտում առկա մյուս խնդիրների վերաբերյալ արտահայտած դիտարկումներն ու մտահոգությունները առաջիկայում կուսումնասիրվեն և, կախված վերլուծությունների արդյունքներից, իրավական ակտերում կկատարվեն համապատասխան փոփոխություններ:

Տպել
1242 դիտում

ՏԻՄ ընտրություններից հետո միայն 1 վերահաշվարկի իրականացման դիմում է եղել, որն էլ մերժվել է. Մուկուչյան

Վանաձորի Հայքի հրապարակը երբեւէ նման լուսավորություն չի ունեցել (լուսանկարներ)

Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել

Տավուշում հակամարտության սրման դեպքում բնակչության ներհոսքը դեպի Իջեւան կազմակերպելուն ուղղված վարժանք է անցկացվել

Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են

Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ

Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Արմավիրում քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը

Շենգավիթի համալիր սոց. ծառայությունների նորաբաց տարածքային կենտրոնը տարեկան 15.000 քաղաքացու կսպասարկի

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է Հայաստանով. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Շատ կարեւոր էր, որ Արամ Խաչատրյանին մարմնավորող դերասանը հայ լինի. կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակությանը

Տղամարդը կնոջ մասին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 մլն 700 հազար դրամ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից

Վահան Թումասյանն այս պահին դիմում է ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը

Խուսափեք նոր պարտքերի կուտակումից. Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ

Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել

Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները

2022 թվականից Ֆրանսիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի 1000 եվրո. Էդուար Ֆիլիպ