Տրանսպորտը աշխատում է, բայց կիսով չափ. ահազանգի վերաբերյալ պարզաբանում է փոխնախարարը

Արարատի մարզի Նորամարգ, Հովտաշեն եւ Ռանչպար համայնքներից կրկին ահազանգ ենք ստացել, որ դեպի Երեւան եւ հակառակ երթուղին սպասարկող համար 205 տրանսպորտը շարունակում է չգործել՝ չնայած Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի վստահեցումներին:

Մոտ տասը օր առաջ բնակիչները տեղեկացրել էին, որ երթուղին չի սպասարկվում արդեն բավական ժամանակ՝ նշելով, որ տնտեսվարողը հրաժարվում է դա անել եւ պատճառաբանում է, թե ճանապարհը վատն է:

Փոխնախարար Արմեն Փամբուխչյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ լրացել է տվյալ երթուղին սպասարկող ընկերության լիցենզիայի ժամկետը: Իրենք առաջարկել են դա երկարաձգել, ինչը ընդունվել է եւ խոստացվել, որ արդեն հաջորդ օրվանից ուղեւորափոխադրումները կվերակսկսվեն:

Այս անգամ Փամբուխչյանը նշեց, որ տնտեսվարողն ավելի ուշ առաջ է քաշել նաեւ ճանապարհների դժվարանցանալիության խնդիրը: Նախարարությունը խոստացել է, որ մարզպետարանի հետ համատեղ կկազմակերպեն ճանապարհի որոշակի բարեկարգման աշխատանքներ: Մինչ այդ, ըստ փոխնախարարի, N205 երթուղայինը օրական իրականացնում է 3-4 երթ: Ճանապարհը բարեկարգվելուց հետո այդ թիվը կկրկնապատկվի եւ ներկայիս մեկ տրանսպորտային միջոցի փոխարեն կշահագործվեն երկուսը:

Տպել
2741 դիտում

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է