Ինչպե՞ս ապահովել «Հյուսիս-հարավ» ծրագրի թափանցիկությունը․ առաջարկներ ՀՅԴ-ից

26/07/2018 schedule11:35

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հայտարարություն է տարածել առ այն, թե ինչպես ապահովել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» թափանցիկությունը։

 Վերջին օրերին դարձյալ ակտիվացել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շուրջ հասարակական և քաղաքական քննարկումները, ինչը, անշուշտ, պայմանավորված է այս ռազմավարական ծրագրից սպասվող մեծ ակնկալիքներով և վերցված վարկային միջոցների արդյունավետ օգտագործման հրամայականով: 2018 թվականի փետրվարի 20-ին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները» թեմայով (http://www.maroukhianfoundation.org/am/wp-content/uploads/2018/03/north-sought-road-refreshed.pdf) վերլուծությունը, որի շրջանակում ուսումնասիրվել են շուրջ 4000 էջ փաստաթղթեր, և արձանագրվել են կազմակերպական, ֆինանսական, ժամկետային և որակական հարցերի վերաբերյալ մտահոգություններ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և վստահությունն ապահովելու, ինչպես նաև մեր ամբողջական և խորքային հետազոտությունն ավարտելու նպատակով առաջարկում ենք ՀՀ կառավարությանը, ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, հանրայնացնել հետևյալ տեղեկությունները՝ տեղադրելով http://northsouth.am կայքէջում և պահպանելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները.

  1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի (1, 2, 3, 4 և 5 տրանշների) կառուցման տեխնիկատնտեսական նախագծերի բոլոր տարբերակների տնտեսական հաշվարկների, դրանք իրականացնող կազմակերպությունների, պայմանագրերի և ընդունման-հանձնման ակտերի մասին՝ սկսած 2007 թվականից,
  2. 1-3 տրանշների շինարարական աշխատանքները կատարող կազմակերպությունների կապալի պայմանագրերի, ընթացիկ վերահսկողական պայմանագրերի և ընդունման-հանձման ակտերի մասին,
  3. 1-3 տրանշների շինարարական աշխատանքները կատարող ենթակապալառու և մատակարար կազմակերպությունների մասին,
  4. Շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի արդյունքում ընտրված «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» (Տրանշ 1 և Տրանշ 2) և «Սինոհիդրո Քորփորեյշն» (Տրանշ 3) ընկերությունների նկատմամբ կիրառված տույժերի և արձանագրված թերությունների մասին՝ առ07.2018 թ.,
  5. 1-3 տրանշների շինարարական աշխատանքները երկարացնելու պատճառների, դրանց ազդեցության չափի և դրանց հետևանքով առաջացած վնասների (տույժերի) մասին,
  6. 1-3 տրանշների ճանապարհամերձ տարածքների օտարման գործընթացում ձեռք բերված հողերի չափերի, տեսակների, արժեքների, դրանց տեղաբաշխման (քարտեզագրված) և առկա դատական վեճերի մասին:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը պատրաստակամություն է հայտնում իր մասնագիտական աջակցությունը տրամադրել բոլոր շահագրգիռ պետական մարմիններին և անձանց:

Տպել
714 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան