Գոռ Երիցյանը պատրաստ է առաջիկա մենամարտին. շուտով գուցե պայքարի գոտու համար

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաղթանակի է տրամադրված առաջիկա մենամարտից առաջ: Հուլիսի 28-ին Սոչիում նրա մրցակիցը լինելու է հարավաֆրիկացի Ալի Ֆունեկան: Գոռը բարձր տրամադրություն ունի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ նախապատրաստությունը լավ է անցել:

«Շատ լավ մարզավիճակում եմ: Շատ լավ եմ ինձ զգում, շատ լավ եմ պատրաստվել: Մրցակիցս լուրջ բռնցքամարտիկ է՝ փորձառու: Մենամարտել է լեգենդար բռնցքամարտիկների դեմ, որոնք հիմա աշխարհում շատ ճանաչված են: Բազմաթիվ անգամներ մենամարտել է գոտիների համար: Ամեն ինչ լավ է, չենք նայում դրան: Պետք է գնանք, հաղթենք ու հետ գանք: Դա է միակ նպատակը»,- ասաց նա:

Ֆունեկան 50-ից ավելի մենամարտ է ունեցել: 39 ավարտել է հաղթանակով: Մարզումների ժամանակ Գոռը սպարինգ մենամարտեր է անցկացրել հարավաֆրիկացուն ոճով նման բռնցքամարտիկների հետ: Վստահ է, որ խնդիր չի լինելու:

«Տրամադրվածությունս մարտական է: Վստահ եմ զգում»,- ասաց նա:

Գոռի համար սա 7-րդ մենամարտն է պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ 6-ում հաղթել է: Պատրաստվել է 1 ամիս: Մարզվել է «Օլիմպավանում»: Ֆունեկայի դեմ դիմակայությունը լինելու է Սոչիում կայանալիք շոուի գլխավոր մենամարտը: Գոռը ու նրա մարզիչ Դավիթ Թորոսյանը արդեն մրցավայրում են: Այս տարի դեռ 2-3 մենամար էլ ունենալու է: Նշում է, որ դրանցից մեկը հավանաբար կկայանա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: Ասում է նաեւ, որ մինչեւ տարվա վերրջ գուցե նաեւ գոտու մենամարտ անցկացնի, սակայն չգիտի՝ երբ:

Տպել
1237 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Վ․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ. տրվել են հանձնարարականներ

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Երեւանի «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց․ Աննա Նաղդալյան

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների եւ ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները տպավորված են վերջին 10 տարիներին ՀՀ ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը