«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ը տնօրենի պաշտոնի մրցույթ է հայտարարել

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»  հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

1) գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում,

2) առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն,

3) ցեղասպանագիտության ոլորտում գիտական աշխատանքներ:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»  հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար  պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը`

1) դիմում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) գունավոր լուսանկար,

4) առնվազն 5 տարվա գիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթուղթ,

5) թեկնածուի համառոտ ինքնակենսագրություն (CV),

6) զինվորական գրքույկի կամ զինապարտության մասին փաստաթղթի պատճենը,

7)  գիտական աստիճանի վկայականի պատճենը,

8) հրատարակված գիտական աշխատությունների ցանկ,

9) «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի զարգացման տեսլականը /առավելագույնը 1500 բառի շրջանակում/:

Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ. վերջիններս  դիմողին կվերադարձվեն համեմատվելուց հետո:

Մրցույթին մասնակցելու դիմումներն ու փաստաթղթերը /բնօրինակներով/ 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, ժամը 10:00-17:00-ը (բացի  կիրակի եւ երկուշաբթի օրերից) պետք է ներկայացնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» /հասցե` ք. Երեւան,  Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8/, կամ ուղարկել [email protected] էլ. hասցեով` կցելով փաստաթղթերի լուսապատճենները:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»  հիմնադրամի տնօրենի ընտրությունը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 1100-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի շենքում` /հասցե` ք. Երեւան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8/:

Հիշեցնենք, որ այս թանգարանի արդեն նախկին տնօրենը՝ Հակ Դեմոյանը մեղադրում էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին ու նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին՝ իր բացակայությունից օգտվելով թանգարանի իր աշխատասենյակը ներխուժելու մեջ: 

Ի պատասխան, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Հայկ Դեմոյանին կոչ էր արել սթափվել եւ լրջանալ, Հարությունյանի խոսքով, Դեմոյանն արդեն տեւական ժամանակ որեւէ պաշտոն չունի. «Հայկ Դեմոյանը Ցեղասպանության ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատարին ստիպել է, որ նա ազատման դիմում գրի եւ, ըստ էության, եկել եւ տնօրենի սենյակում է բազմել»,-ասել էր նա:

Հեռակա բանավեճն այնուհետ կրկին շարունակվել էր, Դեմոյանը հորդորել էր անհամբեր սպասել իր վերադարձին, իսկ ԿԳ նախարարը Դեմոյանի պահվածքը «կապրիզ» էր որակել:

Տպել
1251 դիտում

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Հաղթողներին պատվոգրեր են հանձնվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ծանրաքար են հրել

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները

Վրաստանի «Ռուսթավի 2»-ի լրագրողները լքում են հեռուստաընկերությունը

Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ

Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը

Տասնյակ միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ. ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը

«RyanAir»-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում վարչապետի հետ