Մեղադրանք փոխգնդապետին՝ կաշառքի նպատակով կապիտանից խարդախությամբ գումար հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ զորամասի կապիտանը ծառայության ընթացքում ձեռք է բերել առողջական խնդիրներ, որի պատճառով դժվարություններ են առաջացել նրա կողմից հետագա ծառայողական պարտականությունները կատարելու համար: Այդ պատճառով 2016թ. նոյեմբերին վերջինս դիմել է զինվորական հոսպիտալ:

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում կատարված հետազոտությունների արդյունքում, ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի 05.05.2017թ. որոշմամբ, կապիտանը ճանաչվել է` «Պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով», իսկ հիվանդությունը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում:

Զեկուցագիր ներկայացնելով վերադաս հրամանատարությանը` կապիտանը փորձել է տեղափոխվել մեկ այլ զորամաս՝ առողջական խնդիրների պատճառով համապատասխան պայմաններում ծառայությունը շարունակելու նպատակով, սակայն մերժվել է՝ ունակությունների և հմտությունների ոչ բավարար լինելու պատճառով:

2017 թվականի օգոստոս ամսին ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությունում կապիտանին առաջարկել են նշանակել ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր հաստիքին, ով նշված առաջարկը ընդունել է: Միաժամանակ, մտավախություն ունենալով, որ այս առաջարկը նախորդների նման կարող է չհաստատվել՝ խնդրանքով դիմել է իր ծանոթ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալին՝ կոչումով փոխգնդապետին, և քննարկել նշված հաստիքին նշանակվելու իրական հնարավորությունը՝ պատրաստակամություն հայտնելով տեղափոխության համար գումար տալ:

ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը, հաշվարկելով, որ նշված պաշտոնին կապիտանի նշանակումը հնարավոր է այն պատճառով, որ դա վերջինիս բնակության վայրին մոտ է, և նշված պաշտոնի զբաղեցման համար նրա ունակությունները բավարար են, որոշել է օգտագործել իր պաշտոնեական դիրքը և հայտնել է, որ կարող է կազմակերպել նշված գործընթացը ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձի միջոցով՝ խաբեությամբ կաշառք ստանալու պատրվակով հափշտակելով կապիտանի կողմից տրված գումարը: Իսկ կապիտանը սահմանված ընթացակարգով 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնին:

Բացի այդ, քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք հանդիսացող 1080 հատ 7,62մմ և 208 հատ 9մմ տրամաչափի, ընդհանուր՝ 1288 հատ փամփուշտ, որոնք պատկանել են նրա հորը: Պարզվել է դրանց ձեռք բերման աղբյուրը։

Ապացույցների համակցությամբ՝ կապիտան Պ.Մինասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ Հ.Մադաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2-րդ և 5-րդ կետերով, Մ.Մադաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
1271 դիտում

ՀՀ դատախազության խոսնակը հավելյալ պարզաբանումներ է ներկայացնում Հարություն Մաշադյանի վերաբերյալ

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում

Վրաստանի քաղաքացին Լոռու մարզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա