Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածուները 15-ն են

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը թեժ է լինելու: Այդ պաշտոնին հավակնում է 15 թեկնածու: Ավելին, ի սկզբանե նրանց թիվը եղել է 17-ը, որոնցից 2-ը հետագայում հետ են վերցրել դիմումները:

Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Փառանձեմ Ամիրջանյանից տեղեկացանք, որ «ընտրապայքարից» դուրս եկած թեկնածուներից մեկն ասել է, որ արտերկիր է մեկնում, մյուսն այդ որոշումը չի բացատրել: Տնօրենի պաշտոնի հավակնորդներից միայն մեկն է նույն՝ համար 11 դպրոցի աշխատակից: Նա ինֆորմատիկայի ուսուցչուհի է: Մյուս թեկնածուները տարբեր դպրոցների ներկայացուցիչներ են՝ ուսուցիչներ, փոխտնօրեններ: Թեկնածուներից միայն մեկն է տղամարդ՝ համար 105 դպրոցի փոխտնօրենը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը լրացել է: Երեկ լրանալու էր նաեւ դպրոցի զարգացման ծրագրերի ընդունման վերջնաժամկետը: Թափուր պաշտոնի մրցույթը կանցկացվի հուլիսի 30-ին: Տնօրեն կընտրի դպրոցի խորհուրդը: Նախագահ Փառանձեմ Ամիրջանյանը հավաստիացրեց, որ այդ հարցում հատկապես որոշիչ է լինելու թեկնածուների՝ դպրոցի զարգացման ծրագիրը, որ մրցույթը լինելու է լիարժեք օբյեկտիվ ու անաչառ, որպեսզի ընտրվի իսկապես արժանին: Մանավանդ որ, ուսումնական այս հաստատությունը հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում:

Նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել էր թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց՝ աշակերտների, ծնողների ու աշխատակիցների բողոքի ցույցերի արդյունքում: Նրանք բարձրաձայնում էին բոլոր այն խնդիրները, որոնց բախվել են Սերժ Սարգսյանի համակուրսեցի Ռուզան Ազիզյանի պաշտոնավարման ընթացքում՝ մարդկային վերաբերմունքի բացակայությունից մինչեւ տարբեր չարաշահումներ:

Ռուզան Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): 

Հավելենք, որ Ռուզան Ազիզյանը նշված դպրոցի տնօրեն է եղել երկար տարիներ: Ու չնայած պաշտոնավարման ժամկետը 5 տարի է, դպրոցում չէին հիշում, թե Ազիզյանի նշանակումից ի վեր այնտեղ նոր մրցույթ է հայտարարվել: 

Լուսանկարում՝ Ռուզան Ազիզյանը:

Տպել
693 դիտում

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել

Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել