Սա վենդետա է, քաղաքական հաշվեհարդար. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ իշխանություններին

«Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների մամուլի ասուլիսը: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ու քրեական գործը, ինչպես նաեւ առաջադրված մեղադրանքը բացարձակապես ապօրինի են: Ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմանյանը: Իրավապահների գործողությունները նա որակում է քաղաքական ու անձնական հետապնդում: 

«Սա ակնհայտ վենդետա է ու իրավական դաշտում չի տեղավորվում: Հասկանո՞ւմ եք՝ ինչ խնդիր կա եւ ինչու այսպես արագ կալանավորվեց Քոչարյանը, եւ այս գործը ընդհանրապես կապ չունի Մարտի 1-ի տասը զոհերի հետ: Սա ակնհայտ քաղաքական ու անձնական հետապնդում է: Սա այն է, ինչ վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա: Սա անձնական ու քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում իրավական դաշտում, որեւէ իրավական հիմնավորում չունի: Հասկանում եք, թե ինչ է տեղի ունենում, ինչու է մեղավոր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագ տեղի ունեցավ այս գործընթացը, որը կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ: Ցավում եմ, որ ՀՀ պատմության համար այսչափ կարեւոր գործը պատանդ է դարձել քաղաքական նպատակների: Ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են մեկը մյուսից»,- հայտարարեց նա:

Սողոմոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են կալանավորելու մասին դատարանի որոշումը: «Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի, քրեական գործը, որը սարքվել է նրա դեմ ապօրինի է, կապ չունի ՀՀ օրենքների հետ: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը: Բողոքարկվելու է կալանավորելու որոշումը եւ ընդհանրապես այդ քրեական գործը»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը վստահ է եղել, որ ՀՔԾ-ն կալանավորելու միջնորդություն է ներկյացնելու: Այսօր լրագրողների հետ ասուլիսում Սահակյանը ներկայացրեց ՀՔԾ-ում կատարվածը, ասաց, որ կանչել են որպես վկա, սակայն ներկայանալուն պես հայտնել են, որ Քոչարյանը որպես մեղադրյալ է: 

Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործով երեկ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Դատարանը նրան երկու ամսով կալանավորել է:

Տպել
5206 դիտում

«Ռոմա» տեղափոխվելուց հետո Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել

Դատարանում քննվում է Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

Կմիավորվեն վարչություններ, կստեղծվի՝ երկու նորը, Բաթոյանն ընդգծեց՝ երրորդ սեռի վարչություն կամ բաժին չի լինելու  

Առերևույթ 20մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ

Մի հատ ՍՈՒ 35 սամալյոտ են գտել, մի հատ Տ90 տանկ, մի քանի հատ էլ Bentley ու BMW. Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին

Հեղափոխությանը դիմադրություն աշխատանքի և սոցհարցերի նախարարությունում կա. Բաթոյանն ասում է, թե ինչ է արվում դրա դեմ

Թող Աստված օրհնի համայն աշխարհի հայերին. երգչուհի Շերը՝ ԱՄՆ-ի Սենատի որոշման մասին

Վթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին, էլեկտրական սյունն ընկել է մեքենային. տուժածներ չկան

ՊՎԾ-ն Մետրոպոլիտենում հայտնաբերել է շուրջ 1.2 մլրդ դրամի չարաշահումներ. արդյունքներն ուղարկվել են դատախազություն

ՊՆ 1-ին զորամիավորման զինծառայողներն անցկացրել են երթարշավ

Ամանորը տոնենք հարեւան Հայաստանում. Թբիլիսիում առաջարկում են Նոր տարին դիմավորել Երեւանում

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հաղթել է ադրբեջանցուն եւ ապահովել բրոնզե մեդալ

Հրդեհ նախկին «Մետալո բազա» գործարանի պահեստում

Մեղադրանքներ՝ ՊԵԿ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների. կաշառք են ստացել. դատախազություն

Գյումրեցի Շեկոն կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի համար. վարչապետը՝ Սենատի ընդունած բանաձեւի եւ Թուրքիայի մասին

Ոստիկանությանը ինքնուրույն գաղտնալսումներ անելու հնարավորություն տվող նախագծում բռնապետական ոչինչ չկա․ Միքայել Զոլյան

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում նաեւ Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում

Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք. ԱԱԾ