Մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, ասում են՝ Քոչարյանը բանակ է ներքաշել գործընթաց. Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի դեմ տեղի ունեցածը անձնական հաշվեհարդար է: Ասուլիսի ամբողջ ընթացքում նման պնդումներ արեց 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Լրագրողների այն հարցին, թե ո՞ւմ կողմից է անձնական հաշվեհարդար իրականացվում, Սողոմոնյանը պատասխանեց.

«Մենք չենք քննարկում իրադարձություններ, որոնք 100-200 տարի առաջ են տեղի ունեցել: Մենք լավ հիշում ենք՝ ինչ է տեղի ունեցել: Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրություններում պարտվել է, փորձել է ներքաշել ԵԿՄ-ին քաղաքական պայքարի մեջ: Հարթակից գոռում էին՝ «Ման–վել, Ման–վել», խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է, գոռում էին «Գա–գիկ, Գա–գիկ», խոսքը Գագիկ Մելքոնյանի մասին է:

Հետո կազմակերպվել են զանգվածային անկարգություններ, որոնք թավշյա, խաղաղ հեղափոխություն չէին, դրանք զանգվածային անկարգություններ էին, որոնց արդյունքում զոհվեց տասը մարդ: Հիմա, որպեսզի արդարացվի այն, ինչ արվել է ընդդիմության կողմից, պատմությունը վերաշարադրում են:

Ասում են, որ Տեր-Պետրոսյանը հաղթել էր, նրա թիմակիցները ոչ թե զանգվածային անկարգություն էին կազմակերպում, «դուբինկաներ» խլում ոստիկաններից ու ուրախանում դրանից, այլ կազմակերպում էին ժողովրդի պայքարը, իսկ գործող նախագահն էլ աբսուրդային պատճառաբանություններով ինքն իրեն տապալել է սահմանադրական կարգը:

Հիմա դուք ասեք՝ ով է անձնական հաշվեհարդար տեսնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ով է տասը տարի շարունակ կեղծիք տարածել Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, մեղավորության մասին»:

Վիկտոր Սողոմոնյանը պնդեց, որ սրանք հանրահայտ փաստեր են. «Մեզ մնում է պարզել, թե Բերիան ով է, եւ ես վստահեցնում եմ, որ մենք Բերիային գտնելու ենք ու այդ Բերիան պատժվելու է, սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու: Պաշտոնաթող նախագահի նկատմամբ անձնական ու քաղաքական հաշվեհարդար անելը չի անցնելու: Նախագահն ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են»,- ասաց նա:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է բանակը հետ պահել քաղաքական գործընթացներից, բայց ներքաշվում էր, որովհետեւ պաշտպանության փոխնախարարներին կանչում էին հրապարակ:

«Հանձնարարվել է բանակը հետ պահել եւ ՊՆ-ում դա արվել է եւ Ռոբերտ Քոչարյանին տեղյակ է պահվել, որ անցել են զորանոցային վիճակի»,- ասաց Սողոմոնյանը:
Փաստաբանն ասաց, որ խնդիրներն իրականացվել են ՊՆ-ի միջոցներով, «չեն եկել ասել, որ այս թուղթն են ուզում ստորագրել, եկել, ասել են, որ զորանոցային ռեժիմ եմ ուզում մտցնել»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Արարատում ռազմական դրություն էր մտցվել հենց մի քանի օր առաջ: «Դուք գիտե՞ք, որ մի քանի օր առաջ Արարատում փաստացի ռազմական դրություն է մտցվել: Տեղի է ունեցել անտառային հրդեհ, որը հանգցնելու համար ներգրավվել են տեղի զինծառայողները: Փաստացի ռազմական դրություն է մտցվել, սահմանադրական կարգը տապալված է»,- ասաց Սողոմոնյանը:

Նա նշեց, որ Հայաստանում երկու անգամ է արտակարգ դրություն մտցվել՝ 1993 եւ 1996 թվականներին: Իսկ այն հարցին, թե պե՞տք է ներգրավվի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց.

«Երբ ես խոսում եմ հաշվեհարդարի մասին, ես նաեւ նկատի ունեի այն ակնհայտ հանգամանքը, որ գործը, չգիտես ինչու, կենտրոնացել է Ռոբերտ Քոչարյանի վրա՝ կեղծ մեղադրանքներով, դրվել է հստակ նպատակ՝ հասնելու նրա կալանավորմանը: Դուք մտածում եք, որ հիմա մարտի 1-ի գործն են բացահայտո՞ւմ, ոչ: Ուղիղ հետապնդում է իրականացվում: Չեմ կասկածում, որ այս ճանապարհը տանում է դեպի ոչ մի տեղ: Այն խնդիրը, որը դրված կարող է լինել՝ բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները, չկա, դրված չէ: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը Միքայել Հարությունյանի ու Յուրի Խաչատուրովի հետ ինչ-որ բան է արել: Մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, որ ասում են՝ դե, Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտել է, բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ: Էդ ո՞վ էր պաշտպանության փոխնախարարներին ներքաշում, էդ ո՞վ էր ԵԿՄ-ին ներքաշում: Իսկ հիմա էդ մարդիկ ո՞ւր են: Ոչ մեկը չկա, ոչ մեկը մեղավոր չէ, արագ-արագ կալանավորում են Ռոբերտ Քոչարյանին, որ նայենք, ուրախանա՞նք»:

Ըստ նրա՝ մեղքը բարդելու համար Քոչարյանը լավ թիրախ է եւ նրանք, ովքեր կարող են համարվել մեղսակից, 10 տարիներին մեղքը բարդել են մի տեղ, ստեղծել են հանրության մոտ ակնկալիք, որ նա պատասխանատու է: «Սա անհեթեթություն է: Հանրությանը սպասվում են հետաքրքիր բացահայտումներ: Ես վստահ եմ, որ հանրության մի մասը հասկանալու է, որ 10 տարի իրեն մոլորեցրել են»:

Տպել
12170 դիտում

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր

Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին

Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը

Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է

Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը