Մարդու իրավունքների խախտում. Մարտի 1

01/08/2018 schedule20:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի հուլիսի 1-ի համարում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շաբաթ օրը հաղորդագրություն է տարածել, որը մարտի 1-ի քրեական գործով ոստիկանության բաժին բերման ենթարկված հազարավոր քաղաքացիներից մեկի պատմության մասին է: ՀՀ քաղաքացի Կարեն Հեքիմյանը մայիսի 6-ին դիմել է օմբուդսմենի գրասենյակ եւ տեղեկացրել, որ մայիսի 5-ին իրենց բնակարան են ներխուժել ոստիկանության երեք աշխատակիցներ եւ բռնի ուժով իրեն տարել են Երեւանի ոստիկանության Շենգավիթի բաժին: Նրան ոստիկանությունում պահել են յոթ ժամ, այդ ընթացքում արգելել են օգտվել հեռախոսից, թույլ չեն տվել, որպեսզի տեսակցի իր փաստաբանի հետ, որը ոստիկանության դիմացը սպասելիս է եղել, ինչպես նաեւ արգելել են անգամ հոգալ իր բնական կարիքները: Կատարվածի մանրամասները պարզելու նպատակով օմբուդսմենի աշխատակազմի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հեքիմյանին բերման ենթարկելու փաստը որեւէ կերպ պաշտոնապես չի արձանագրվել: ՀՀ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը դեռեւս մայիսի 22-ին դիմել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին` պահանջելով ծառայողական քննություն անցկացնել եւ պարզել, թե ովքեր եւ ինչու են քաղաքացուն ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն եւ պահել այնտեղ ու այդ ընթացքում ոտնահարել նրա արժանապատվությունը: Մոտ 10 օր առաջ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանի ստորագրությամբ ստացվել է պատասխան, ըստ որի` Կ. Հեքիմյանը հրավիրվել է ոստիկանության Շենգավիթի բաժին` «հարցազրույցի», քանի որ նա մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է իր ծանոթի տանը, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում` «Ռոբերտո» խանութի շենքի երկրորդ հարկում: Այլ կերպ ասած, ՀՀ ոստիկանապետի տեղակալը գործնականում գրավոր հաստատել է, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները ապօրինի գործողություններ են կատարել: Իհարկե, փոխոստիկանապետի ներկայացմամբ այդ ամենում իրենք օրինախախտման դեպք չեն հայտնաբերել, այսինքն, Երիցյանի կարծիքով, ամեն ինչ եղել օրինական: Սա այն դեպքում, երբ ոստիկանություն «հրավիրված կամ հրավիրել», «հարցազրույց ոստիկանությունում», ինչպես նաեւ վերը նշված ապօրինությունը բնորոշող այլ հասկացություններ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն: Այլ կերպ ասած, տեղի ունեցածն ապօրինություն է, քանի որ որեւէ կերպ հիմնավորված չէ ՀՀ օրենսդրությամբ: Ուստի, օմբուդսմենի որոշմամբ, Կ. Հեքիմյանի հետ տեղի ունեցածը որակվել է որպես մարդու իրավունքների խախտում: Այնուհետեւ հունիսի 25-ին Ա. Հարությունյանը կրկին գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պահանջելով, որպեսզի պարզեն մարդու իրավունքների խախտման փաստի մեղավորներին եւ նրանց պատասխանատվության ենթարկեն: Օմբուդսմենը ՀՀ ոստիկանապետից պահանջել է արդյունքների մասին 20-օրյա ժամկետում տեղյակ պահել իրեն:     

Վահագն Հովակիմյան

Տպել
7228 դիտում

Կնոջ բերանը փակել են, ամուսնուն՝ դանակահարել․ ոստիկանները բացահայտել են ավազակային հարձակումը (տեսանյութ)

Մարգահովիտ գյուղի հարակից անտառում հնարավոր է ապօրինի ծառահատում է եղել

Տիգրան Ավինյանը ապրիլից 10 օրով արձակուրդ կգնա

Օֆշորային գործը վերաբացելուց հետո ՀՔԾ-ն փորձում է կապ հաստատել Միհրան Պողոսյանի հետ

«Վարդանանց» ԲԿ-ի Սևանի մասնաճյուղում համակարգչային շերտագրության ծառայություն է բացվել, Դիլիջանում՝ պոլիկլինիկա

Վթարվել է Ախթալայի ԼՀԿ-ի պոչատարը. պոչանքները փողոց են լցվել

Օրվա կադրը. կեծ-կեծ շագալաթ, շագալաթավ կաթ. սուրճի ապարատ՝ Կապանում

Տ. Ավինյանը և Լ. Մերեդիթին քննարկել են ՀՀ-ում էներգետիկ արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր

Վարչապետը ծանր տպավորություն էր ստացել Ռանչպարից, քանի որ գյուղում մարդիկ կան, որ իրենց հողերը չեն մշակում․ գյուղապետ

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը

Ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ. Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Ես ակամայից եմ հայտնվել այդ միջավայրում ու հնարավոր է լինեմ քաղաքականության մեջ. Մարիամ Փաշինյան

Արման Թաթոյանն այսօր այցելել է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն

Ա. Միրզոյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է Բեռլինի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանության անդրադարձի հարցը

Դպրոցի նորընտիր տնօրենն այսօր աշխատանքի է ներկայացել ոստիկանների ուղեկցությամբ. կրթօջախում մթնոլորտը լարված է

Այլևս ծնողներիս հետ չեմ մեկնի. Մարիամ Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու մեկնեց Բրյուսել կառավարական ինքնաթիռով

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Օպերայի սրճարաններն ապամոնտաժած անձնակազմին

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Կարեն Ղազարյանի ճակատագիրը

Ինձ անվստահություն հայտնելու հարցը վաղվա օրակարգ ես եմ բերել. Լեւոն Բարսեղյան

Մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր կուզեր նշել դստեր 20-ամյակը. Մարիամ Փաշինյանը՝ ծննդյան խնջույքի մասին