Անհաջող գործողություններին զուգահեռ, հակառակորդի մոտ քարոզչական ակտիվություն է. Հասրաթյան

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ՝ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պաշտպանական բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը:

Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագորգոռ հայտարարությունը. «Բնականաբար առայսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ.... Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին...»:

Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով... Իսկ առայսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում պ-րն Ջաբրայիլով , հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և 1992-94 թվականներին և դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,- գրել է ՊԲ խոսնակը:

Տպել
1153 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը