Արցախի հիմնախնդրից մինչեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով. քննարկումներ Կանադայում

Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կանադայի փոքր բիզնեսի եւ արտահանման խթանման նախարար Մարի Նգանի հետ:

Ինչպես տեղեկացրին Հայ դատի կենտրոնական խորհրդից, Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում եղել են Շահեն Միրաքյանը, Սեւակ Բելյանը եւ Մարիաննա Դավիթյանը:

Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամները նախարարին ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները եւ Կանադայի հայկական համայնքի պատմությունը:

Մտքեր են փոխանակվել եւ արդյունավետ քննարկումներ տեղի ունեցել փոքր բիզնեսի եւ արտահանման խթանման ուղղությամբ Կանադայի կառավարության որդեգրած քաղաքականության, Կանադայի Հայ դատի հանձնախմբի առաջիկա նախաձեռնությունների,  հայ-կանադական երկկողմ հարաբերությունների, Արցախում տիրող իրավիճակի, վերաբերյալ:

Քննարկվել են նաեւ Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաեւ Կանադայի Հայ դատի հանձնախմբի քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը քննարկված հարցերի եւ Կանադայում հայկական համայնքի հետ կապված հարցերի շուրջ:

Տպել
4685 դիտում

ՌԴ Հարավային ռազմական շրջանը ստեղծել է զինվորների ջերմահարումից պաշտպանելու համար նախատեսված 50 կետ

«Մայր Հայաստան» թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է չինացի գործընկերոջ հետ

Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մինչև հիմնանորոգումը սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության համար աշխատանքներ

9-րդ դասարանցիները այսօր հայոց լեզու առարկայից միասնական քննություն են հանձնում

28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վերին Լարսի անցակետը բեռնատար տրանսպորտային միջոցների համար փակ կլինի մինչև 19.00-ն

«Para TV» կայքի աշխատակիցը հավաքի ժամանակ չի դանակահարվել, այլ կենցաղային վեճի արդյունքում. Ջանոյան

Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան