Օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի Տավուշ

Օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հերթափոխի հետ հանդիպել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը:

«Ոստիկանության զորքերը առանձնանում են իրենց կարգապահությամբ, եւ այսօր ձեր ծառայությունից է նաեւ կախված ոստիկանության հեղինակությունը: Դուք ունեք տարիների փորձ, բավարար պատրաստվածություն, նաեւ այնպիսի հրամանատարներ, որ մարտական ուղի են անցել, եւ ավելի քան վստահ եմ, որ կարող եք պատվով կատարել ձեր առաջ դրված մարտական առաջադրանքը»,- ասել է ոստիկանության պետը:

Ավլի վաղ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտնել էր, որ ոստիկանության, պաշտպանության նախարարության համատեղ որոշումն է, որ ներքին զորքերի ստորաբաժանումները հերթափոխով սահմանին ծառայություն իրականացնեն:

«Ներքին զորքերը պատրաստված են, եթե կառավարության կողմից վերջնական որոշում լինի, կանցնեն նաեւ մարտական հերթապահություն իրականացնելու համար  լրացուցիչ կուրսեր»,  մանրամասնել էր Արտակ Դավթյանը:

Տպել
2552 դիտում

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

2018-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառվել է 84.8 մլրդ դրամի վնաս

Շոկային պարտությունից հետո «Արսենալը» պետք է փորձի դուրս չմնալ Եվրոպա լիգայից

«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

Ն. Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման իրականացումը

Արմավիրի քաղաքապետարանը սկսում է քաղաքը մեքենաների թափքերից մաքրելու ծրագիր

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կրկին հետաձգվել են

Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվել

Նախարար Հակոբ Արշակյանի այցից հետո Կենտրոնական ավտոկայանում միջադեպ է տեղի ունեցել

Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը կոչ է անում չտրվել միջէթնիկ լարվածության սադրանքներին

ՄԻԵԴ-ը Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որեւէ գործ չի քննել․ Վահե Գրիգորյանը հերքում է հրապարակումները

ՀՆԱ-ի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%․ Բաբկեն Թունյան

Պանթյուրքական շարժումները ժամանակակից Իրանում․ ի՞նչ կառույցներ են ղեկավարում դրանք

Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշման դեմ. բողոք կներկայացնի նաեւ պաշտպանը