Ինչ մեխանիզմներ ունի «անցումային արդարադատությունը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «անցումային արդարադատություն» ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը տարաբնույթ կարծիքների առիթ դարձավ:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «անցումային արդարադատությունը»:

Հայաստանի Հանրապետությունում, ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 162-ի, արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

Կարծիքներ են շրջանառվում, որ եթե արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, ապա «անցումային արդարադատություն» չի կարող լինել: Սակայն այս երկու «արդարադատությունները» չունեն նույն իմաստը:

Դատարաններում իրականացվող արդարադատությունը «անցումային» լինել չի կարող, քանի որ «անցումայինն» ունի ոչ ժողովրդական կառավարումից ժողովրդականին անցնելու իմաստ: «Անցումային արդարադատությունը» ընդունվում է բռնության եւ հալածանքների համակարգից սոցիալական կայունության համակարգ քաղաքական անցման ժամանակահատվածում: Այն ուղեկցվում է արդարադատության խարխլված համակարգը վերականգնելու միտումով: «Անցումային արդարադատությունը» չի փոխարինում դատական համակարգին, այլ լրացնում է վերջինիս:

Գոյություն ունեն «անցումային արդարադատության» մի շարք ձեւաչափեր՝ ճշմարտության հաստատման, փաստահավաք հանձնաժողովների ստեղծում, դատական գործերի վերաբացում, գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծում, վնասի հատուցում, պետաիրավական խորքային փոփոխություն, հիշողության (խորհրդանիշերի) ստեղծում, պաշտոնական ներողության հայտնում եւ այլն: Ինչ են սրանք իրենցից ներկայացում:

  1. Ճշմարտության, համերաշխության, փաստահավաք հանձնաժողովներ. փաստահավաք հանձնաժողովներ գործել են Արգենտինայում՝ 1976-1983թթ. ընթացքում իրականացված բռնությունների հետ կապված: Այս հանձնաժողովների հիմնական նպատակը ճշմարտության բացահայտումն է եւ դրա միջոցով հասարակական հաշտեցումը: Փաստահավաք հանձնաժողովները քրեական մեղադրանք չեն որոշում, դա արդեն դատարանների գործն է: Հանձնաժողովները միայն արձանագրում են այն, ինչ եղել է:

Սա «անցումային արդարադատության» ամենաբարդ գործիքներից է: Սրա քննադատություններից մեկն այն է, որ գիտական ապացույց չկա, որ տվյալ գործիքն արդյունավետ է, կամ էլ հնարավոր է, որ այն մեղավորների համար պատասխանատվությունից խուսափելու ձեւ է։ Այսինքն՝ այլ անձանց իրավունքները խախտած անձը խուսափի պատասխանատվությունից միայն նրա համար, որ ներկայացնում է ճշմարտությունը հանձնաժողովում։ Սակայն մյուս կողմից այդ ճշմարտությունը կարող էր բացահայտվել շատ ուշ կամ երբեք էլ չբացահայտվեր: Այս կարծիքին է Ստրասբուրգի համալսարանի դոկտորանտ, փաստաբան Արման Զրվանդյանը:

  1. Դատական գործերի վերաբացում. այս գործիքը կիրառվել է Չեխիայում: Սրա էությունն այն է, որ անհատներն իրավունք ունեն խնդրելու վերաբացել իրենց կամ իրենց հարազատներին վերաբերող դատական գործերը, վերացնել ժողովրդավարության սկզբունքներին եւ մարդու իրավունքներին հակասող իրավական ակտերը:
  2. Վնասի հատուցում. այս գործիքը ներառված է եղել «անցումային արդարադատության» տարբեր ծրագրերում։ Օգտագործվել է Չեխիայում, Արգենտինայում։ Օրինակ Չեխիայում յուրաքանչյուր քաղբանտարկյալ ստացել է ֆինանսական հատուցում՝ կորցված աշխատանքի, առողջության վնասի, իրավական ծախսերի համար եւ այլն։ Այստեղ առաջ է քաշվում այն քննադատությունը, որ ռեպարացիաների միջոցով նոր իշխանությունները փորձում են «գնել» ժողովրդին, որպեսզի նվազեցնեն դժգոհությունները, միեւնույն ժամանակ խուսափել առավել երկարաժամկետ լուծումներից։
  3. Պետա-իրավական խորքային փոփոխություններ. այս փոփոխությունների արդյունքում վերացվում են ռեպրեսիվ պետական մարմինները եւ օրենքները։
  4. Հիշողության (խորհրդանիշերի) ստեղծում. սրա արդյունքում հիմնվում են բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ, անվանակոչվում են փողոցներ, այգիներ, հայտարարվում են հիշատակի օրեր։
  5. Պաշտոնական ներողության հայտնում. իշխանությունները որոշակի խմբից կամ անհատից պաշտոնական ներողություն են հայցում՝ նախորդ իշխանությունների կողմից նրանց իրավունքները խախտելու եւ պատճառված տառապանքի համար։ Սա համարվում է սիմվոլիկ ակտ՝ հաճախ զուգորդվելով «անցումային արդարադատության» այլ գործիքներով։

«Անցումային արդարադատության» փորձը Հայաստանում կիրառելու հետ կապված ամենատարբեր կարծիքներ կան: Օրինակ՝ Ստրասբուրգի համալսարանի դոկտորանտ, փաստաբան Արման Զրվանդյանը՝ կարծում է, որ «անցումային արդարադատության» գործիքները սպառիչ չեն, եւ «անցումային արդարադատության» գործելու համար լավագույն պրակտիկան տարբեր գործիքների համատեղումն է: Զրվանդյանի կարծիքով՝ այդ գործիքների ստեղծումը, ընտրությունը կամ համատեղումը կախված է կոնկրետ իրավիճակից եւ այդ ընտրությունը կատարում են ու դրա համար պատասխանատվություն կրում ժողովրդավարական իշխանությունները:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն, անդրադառնալով «անցումային արդարադատության» գաղափարին, իր հարցազրույցներից մեկում ասում է, որ սա ծայրահեղ միջոց է, լուրջ խնդիր է ու լուրջ մոտեցում է պահանջում: Նրա կարծիքով՝ արդարադատության համակարգի անհրաժեշտ հիմնահատակ փոփոխությունների համար սա լավագույն տարբերակը չէ:

Սակայն այս կարծիքին չէ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Վերջինիս համոզմամբ՝ «անցումային արդարադատությունը» քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է: Մարտիրոսյանը, անդրադառնալով «անցումային արդարադատության» քննադատություններին, ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշում է, որ իրավաբանները չպիտի քննարկեն այս թեման, քանի որ մտնում են մի ոլորտ, որը միայն առաջին հայացքից է իրենց առնչվում. «Իրավաբանները պետք է ինքաբացարկ հայտարարեն այսպես կոչված անցումային արդարադատության թեմայից եւ բանականորեն հեռու մնան այն քննարկելուց»,-գրում է Հայկ Մարտիրոսյանը:

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը բավականին դրական է վերաբերում «անցումային արդարադատության» գաղափարին: Վերջինիս կարծիքով՝ այս մեթոդը ռիսկեր, իհարկե, պարունակում է, սակայն արժե այդ ռիսկին գնալ: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ովքեր եւ ինչպես են իրականացնելու «անցումային արդարադատության» մեխանիզմների գործառույթները, Պարգեւ Օհանյանը պատասխանեց, որ դեռեւս չի կարող հստակ պատասխանել, որովհետեւ պետք է մանրակրկիտ ուսումնասիրել միջազգային փորձը.

«Սա մեզ համար խորթ բան է, պետք է հստակ հասկանալ՝ ինչ անելիքներ կան, ինչ մեխանիզմներ պետք է ստեղծվեն: Ուղղակի ես ասեմ, որ, իմ կարծիքով պետք է ստեղծվեն հակակոռուպցիոն, հակամենաշնորհային մարմիններ, օրենսդրական փոփոխություններ արվեն: Կարծում եմ, որ պիտի ստեղծվի նաեւ դատական միջնորդություններ քննող առանձին դատարան, այսինքն՝ կալանավորման, խուզարկության մինչդատական բնույթի միջնորդությունները պետք է քննի հատուկ դատարանը»,-մեր զրույցում ասաց նախկին դատավոր Օհանյանը՝ նշելով, որ, օրինակ Մեքսիկայում կա առանձին դատարան, որը քննում է միայն ընտրական վեճեր:

Փաստաբան Վահե Գրիգորյանը եւս անդրադարձել է «անցումային արդարադատությանը»: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում ծավալուն մեկնաբանություն է գրել, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Ներհայաստանյան կոնտեքստում «անցումային արդարադատություն»-ը ես պատկերացնում եմ, որ պետք է ունենա առավելապես «անցումային իրավարարություն» իմաստը եւ նպատակը: Ես դեմ չեմ լինի, որպեսզի հենց այս անվանումն էլ վերցվի որպես ողջ գործընթացի նկարագրություն, որպեսզի խուսափել հնարավոր մոլորություններից եւ չհասկացվածությունից: Բայց հասկանում եմ նաեւ, որ «անցումային արդարադատություն» անվանումից խուսափել հնարավոր չի լինի՝ դրա տարածվածության եւ միջազգային եւ համեմատական իրավունքներում ունեցած լայն ճանաչման պատճառով»,- գրել է փաստաբանը:

Գրիգորյանի կարծիքով՝ «անցումային արդարադատության» առաջնային նպատակը հիմնարար իրավունքների խախտումների զոհերի իրավունքների վերականգնման միջոցառումների եւ մեխանիզմների հիմնելը եւ գործարկելն է մի միջավայրում, որտեղ եղած գործիքակազմը դրա հնարավորությունն այլ կերպ չի ընձեռում: «Մենք ամեն օր համոզվելու ենք, որ հայաստանյան արդարադատության համակարգը չի կարողանալու ապահովել այս խնդիրը»,-հավելում է Վահե Գրիգորյանը:

Գրիգորյանն առանձնացնում է «անցումային արդարադատության» երկրորդ կարեւոր կետը՝ ճշմարտության բացահայտումն ու արձանագրումը: «Ճշմարտության բացահայտումն ու արձանագրումը ժայռը մագլցող ալպինիստի համար այն ապահովագրող պարանն է, որը նրան կպահի որեւէ բարձրության վրա, եթե նա սայթաքի: Այլապես՝ ամեն սայթաքելուց հետո նա հայտնվելու է ձորի հատակին եւ կրկին՝ զրոյից բարձրանալ փորձելու, եթե իհարկե հաջողի վերականգնվել: Ճշմարտության արձանագրումը ինքին երաշխիք չէ, որ այն հանրային գիտակցության մեջ ունենալու է հաջորդ աստիճան բարձրանալու հնարավորություն: Այդուամենայնիվ, առանց դրա բարձրանալն առհասարակ անհնար է»,- գրել է Գրիգորյանը:

Գրիգորյանի համոզմամբ՝ հաջորդ կարեւոր կետը մեղավորներին արդարադատության առջեւ կանգնեցնելով պատասխանատվության ենթարկելն է: «Այլապես ճշմարտության բացահայտման նպատակը՝ «Այլեւս՝ երբեք»-ը չի կարող իրագործվել, եթե ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատիժ թողնեն»,- ասում է փաստաբանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործին. «Խոսքը վերաբերում է միայն առանձնապես ծանր հանցագործություններին, այլ ոչ՝ անցումային իրավարարությունը դարձնել ռեպրեսիվ մեքենայի վառելիք: Առարկայորեն նկարագրեմ կոնկրետ օրինակի վրա. ես չեմ կարծում, որ մարտիմեկյան քննության եւ արդարադատության նպատակը պետք է լինի բոլոր մեղավորներին հայտնաբերել եւ քրեական պատասխանատվության ենթարկելը, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ: Բայց պետք է շատ հստակ եւ որոշակի արձանագրենք, որ երկու տեսակի հանցագործությունների հանդուրժելը ոչնչացնելու է ողջ գործընթացի, եթե ոչ առհասարակ պետության՝ ինքն իրեն պաշտպանելուն ուղղված ջանքերի արժեքը. ոտնձգությունները կյանքի իրավունքի դեմ, ընդ որում՝ թե անհատի կյանքի դեմ՝ սպանության միջոցով, եւ թե պետության կյանքի դեմ՝ սահմանադրական կարգի տապալման միջոցով: Անկախ նրանից, թե դատարաններն արդարության բոլոր պահանջների պահպանմամբ ինչպիսի պատիժներ կնշանակեն մեղավոր ճանաչվածների նկատմամբ, մեկ եւ ընդմիշտ պետք է արձանագրել, որ այդ պատասխանատվությունը անխուսափելի պետք է լինի»:

Վահե Գրիգորյանը «անցումնային իրավարարությունը» համեմատում է խափանման եզրին հասած երիկամներին արտաքին միջամտությամբ օգնող միջոցի հետ՝ «որի օգնությամբ ընդհանուր մարմնի առողջությունը պահպանելու ընթացքում ժամանակ եւ հնարավորություն է լինելու հենց երիկամների առողջացման համար»,- գրում է փաստաբանն ու հավելում. «Երիկամներն ամեն դեպքում անփոխարինելի են: Եվ եթե փոխարինվում են, ապա՝ միայն երիկամներով: Այսինքն, պետական մարմինների կոնվենցիոն այն համակարգը, որ ունի Հայաստանը (դատական եւ իրավապահ մարմիններ) չի վերացվելու, այլ դրա գործողության արդյունավետությունն է բարձրացվում այսպիսի միջամտություններով»:

Տպել
5463 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա