Վաշինգտոնը մտադիր չէ զիջումների գնալ Անկարային. Թրամփի կոշտ մեսիջը՝ Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զիջումներ անել Անկարային։ Թրամփը նաեւ գտնում է, որ Թուրքիան սխալ է անում Միացյալ Նահանգների դեմ պատասխան միջոցներ սահմանելով:

Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում: «Այն, ինչ անում է Թուրքիան, իմ կարծիքով, շատ տխուր է։ Կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են գործում։ Ոչ մի զիջում չի արվելու»,- ասել է նա՝ հավելելով, որ իրեն չի անհանգստացնում, թե Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը ինչպես կարող է ազդել մյուս երկրների տնտեսական իրավիճակի վրա։

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարարության եւ ՆԳՆ ղեկավարների նկատմամբ` ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնին կալանավորելու պատճառով։ Ավելին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Թուրքիայից ներկրվող ալյումինի եւ պողպատի մաքսային տուրքերի ավելացմանը, որպեսզի դրանք համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս կազմեն։ Շեշտակի արժեզրկվել է թուրքական լիրան:

Այդ հարցազրույցում Թրամփը հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված լուրը, համաձայն որի՝ նա եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներքին պայմանավորվածություն են ունեցել: Նրա խոսքով, պայմանավորվածությունը հետեւյալն է եղել. ԱՄՆ առաջնորդը պետք է միջնորդեր Իսրայելում կալանավորված Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանի ազատ արձակման հարցում, իսկ Էրդողանը դրա դիմաց ազատություն տար ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին։ Մինչդեռ Էրդողանը խախտել է խոստումը։

Թարմփը խոստովանել է. «Ես նրա համար եմ դուրս բերել այդ անձին բանտից։ Եվ սպասում եմ, որ Էրդողանը թույլ տա դուրս գալ Թուրքիայից այդ անմեղ ու հրաշալի մարդուն, մեծ հայր եւ քրիստոնային: Կարծում էի, թե համաձայնության եմ եկել Էրդողանի հետ, սակայն սխալվել եմ», ապա շարունակել է. «Քահանա Բրանսոնի հարցում Թուրքիայի ցուցաբերած դիրքորոշումը տխրեցնող է։ Ըստ իս՝ սարսափելի սխալ են գործում։ Ես սիրում եմ Թուրքիան, սիրում եմ թուրք ժողովրդին, Էրդողանի հետ մինչ օրս շատ լավ հարաբերություններ ունեինք։ Սակայն միակողմանի հարաբերություն չի լինում։ ԱՄՆ-ի համար այլեւս չկան միակողմանի հարաբերություններ»:։

Հիշեցնենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցին, կալանավորվել են միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով: Կինն ավելի ուշ ազատ է արձակվել։

Բրանսոնին նաեւ մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաեւ Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար: Նրան սպառնում է մինչեւ 35 տարվա ազատազրկում:

Տպել
2389 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում