Պատրաստվել տեւական պայքարի. Իրանի նախագահը կոչ է անում դիմակայել ԱՄՆ-ին

21/08/2018 schedule16:57

Թշնամական պետությունների կողմից ոչնչացված լինելուց խուսափելու համար մենք պետք է ուժեղ լինենք, եւ ունենաք հզոր պաշտպանական ներուժ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով IRIB հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան, Ռոհանին նշել է, որ պետք է պատրաստվել «մեր տարածքին ու ռեսուրսներին հավակնող ռազմական տերությունների դեմ պայքարին.: «Եթե մենք ուժեղ չլինենք, մեզ կոչնչացնեն»,- ասել է նախագահն Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

Ընդ որում, նա հավելել է, որ Իրանը երբեք ագրեսիա չի դրսեւորել այլ պետությունների հանդեպ: «Մեր երկիրը բացառիկ պաշտպանական ներուժ ունի»,- հավաստիացրել է նա ու ընդգծել, որ ԱՄՆ-ն չի համարձակվի հարձակվել Իրանի վրա, քանի որ Թեհրանը չափազանց ուժեղ հակառակորդ է:

«Ինչո՞ւ Ամերիկան չի հարձակվում մեզ վրա: Վաշինգտոնում հասկանում են՝ որքան ուժեղ ենք մենք ու ինչ գին դա կունենա իրենց համար»,- նշել է Ռոհանին՝ հավելելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները «որոշել են, որ չի կարելի Իրանի դեմ պատերազմ սկսել, քանի որ նրանք գիտեն իսլամական պետության հզորության ու ներուժի մասին»:

Վերջին շրջանում կտրուկ վատացել են ԱՄՆ-Իրան հարաբերությունները: Նախագահ Թրամփը, չնայած քննադատություններին, կատարելով իր նախընտրական խոստումը, դուրս եկավ իրանական միջուկային գործարքից եւ վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Իրանն իր հերթին հայտարարում է, որ պատրաստ է ցանկացած պահի վերսկսել միջուկային ծրագիրը:

Տպել
809 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են