Ընտրացուցակներ մաքրելուց մինչեւ օրենքով գողեր. Վալերի Օսիպյանի 100 օրը

Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կառավարության անդամներն ու առընթեր մարմինները սկսել են ամփոփել իրենց պաշտոնավարման 100 օրը: Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում արդեն 100 օր աշխատող Վալերի Օսիպյանը նույնպես հանդես եկավ մամուլի ասուլիսով: Ըստ էության 2012-ից առ այսoր սա առաջին դեպքն է, երբ ոստիկանապետի մակարդակով ասուլիս է հրավիրվում. օրինակ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր պաշտոնավարման տարիների ընթացքում այդպես էլ դեմ առ դեմ չհանդիպեց լրատվամիջոցների հետ:

Թեեւ ի սկզբանե զգուշացվեց, որ հարցերը լինեն միայն 100 օրվա շրջանակում, սակայն լրագրողները, չմոռանալով 100 օրվա մասին, հարցեր հնչեցրին սկսած 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից, 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավումից, օրենքով գողերի ձերբակալություններից ու սպասվող առաջիկա ընտրություններից:

Անդրադարձ եղավ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, ոստիկանապետն այս առնչությամբ ասաց հետեւյալը. «Հավանաբար շուտով կհայտնվի Հայաստանի ոստիկանության տեսադաշտում»: Հարցին՝ ինչ նորություն կա Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզման գործընթացի շուրջ, ոստիկանապետը պատասխանեց՝ այդ հարցում Հայաստանի ոստիկանությունը համագործակցում է «Ինտերպոլի» հետ։ «Համագործակցում ենք միջազգային ոստիկանության՝ «Ինտերպոլի» կառույցի հետ: Իրականացնում ենք այդ գործընթացը համաձայնագրի շրջանակներում: Թույլ տվեք չմանրամասնել, բայց շուտով կհայտնեմ այնպիսի տեղեկություններ, որոնք կլինեն մեր տեսադաշտում»,- ասաց նա: Ի տարբերություն Սարգսյանի, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ դեռ միջազգային հետախուզում չի հայտարարվել: Մեր հարցին ի պատասխան Օսիպյանը նշեց, որ առայժմ սահմանափակվել են միջպետական հետախուզում հայտարարելով։ Դիտարկմանը, թե արդյոք կարիք չկա՞ այս հարցում եւս աշխատել «Ինտերպոլի» հետ, Օսիպյանն ասաց, որ դրանով զբաղվում են: Ի դեպ, ոստիկանությունն արդեն մի քանի ամիս է՝ ինչ քննարկում է Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցը:

Վալերի Օսիպյանը, որը տուժող է 2016 թվականին ՊՊԾ գունդը  գրավելու գործի շրջանակում, լրագրողների հետ զրույցում կրկին պնդեց, որ ինքը պատանդ է եղել. Օսիպյանը նախկին ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հետ ՊՊԾ գնդում պատանդառված մնաց մոտ մեկ շաբաթ: Լրագրողները նրանից հետաքրքվեցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ թավշյա հեղափոխությունից հետո կալանքից հերթով ազատ են արձակվում խմբի անդամները։ Օսիպյանն ըստ էության խուսափեց սույն հարցին պատասխանելուց՝ պարբերաբար կրկնելով, որ արդարադատությունն իրականացնող մարմինը դատարանն է: Օսիպյանը կրկին մատնացույց արեց դատարանին, երբ նրանից հետաքրքրվեցին, թե ովքեր են իր համար Սասնա ծռերը՝ հերոսնե՞ր, թե մոլորյալներ. «Ես ունեմ իմ տեսակետը, հստակ գնահատականը այս ամեն ինչի մասին։ Դրան կանդրադառնամ հետո։ Իսկ հերոսներ են, թե չէ, դա կգնահատի դատարանը, կգնահատի պատմությունը, կգնահատի ժամանակը, հայ ժողովուրդը»։

 «Սասնա ծռերի» 10 անդամների գործով շուտով հարցաքննության են կանչվելու տուժողները, բայց Օսիպյանը դեռ դատարան հրավիրվելու ծանուցում չի ստացել։ Ոստիկանապետն այսօր տեղեկացրեց՝ եթե հրավիրվի, ապա առանց կաշկանդվելու կգնա ու կպնդի նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները։

Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանի վերջերս արած հայտարարությանը, թե ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ՝ ներկայումս ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը, Օսիպյանը չմեկնաբանեց նաեւ այդ հայտարարությունը: Ճշտող հարցին ի պատասխան նա ասաց, որ չի տեսել, թե ով է սպանել ոստիկաններին՝ հավելելով, որ երբ ինքը հայտնվել է ՊՊԾ գնդի տարածքում, գործողություններն արդեն կատարվել էին։

Երկու ամիս առաջ ոստիկանությունը խուզարկություն օպերացիա էր սկսել քրեական հեղինակությունների եւ օրենքով գողերի բնակարաններում: Ոստիկանությունը հայտնել էր, թե խուզարկությունը կատարվել է քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում, բայց ինչ քրեական գործի մասին էր խոսքը այդպես էլ չէին տեղեկացրել: Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին, թե, ի վերջո, ի՞նչ գործի շրջանակներում են կատարվել այդ խուզարկությունները:

«Մենք այդ պահին ստացել էինք օպերատիվ տեղեկություններ, որ որոշ «օրենքով գողեր» պատրաստվում էին ՀՀ տարածքում ինչ-որ պարզաբանումներ անել: Ոստիկանությունը, ստանալով օպերատիվ տեղեկություններ, օրենքի շրջանակներում իրականացրել է համապատասխան խուզարկություններ, որոնց արդյունքում զենք-զինամթերք եւ թմրանյութեր էին հայտնաբերել»,- նշեց նա:

Ոստիկանապետը հայտնեց, որ հայտնաբերված զենքի մի մասն օրինական է եղել: Օսիպյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ներկայումս 4 օրենքով գողերի վերաբերյալ քրեական գործեր են քննվում:

Նշենք, որ 4 օրենքով գողերից երկուսի մասով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Թե քրեական հեղինակություններից ու օրենքով գողերից ում մոտ են եղել մյուս անօրինական զենքերը մեզ պարզել չհաջողվեց:

Ոստիկանապետից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ գործողություններ է իրականացրել 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Ի պատասխան մեր հարցին, Օսիպյանն ասաց հետեւյալը. «2008-ի մարտի 1-ին ես պարեկապահակային ծառայության գնդի տեղակալ եմ եղել, եւ իմ առնչությունն այնքանով է, որքան այդ օրը բոլոր ոստիկանության ծառայողներինը: Նա հավելեց, որ չի հիշում՝ բացատրություն տվել է այդ գործի շրջանակում, թե՝ ոչ. «Եթե այդպիսի բան եղել է, ես կծանոթանայի եւ կպնդեի իմ 10 տարի առաջվա գրվածը, ուղղակի չեմ հիշում: Բայց մենք որեւէ լուրջ դեպքերով չենք անցել՝ ես եւ այդ պահին այն անձնակազմը, որն ինձ հետ էր նկատի ունեմ»,- եզրափակեց Օսիպյանը: Վերջինս ոստիկանապետի պաշտոնում իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարեց համակարգում կոռուպցիայի իսպառ վերացումը՝ պնդելով, որ ոստիկանությունում կոռուպցիոն դրսեւորումներ չկան։ «Կարմիր գիծը քաշվեց դեռ այն օրը, երբ ստանձնեցի այս պաշտոնը»,- շարունակեց նա:

Օսիպյանը կարեւորեց նաեւ առաջիկա ընտրությունները՝ խոստանալով, որ  Հայաստանի պատմության մեջ ունենալու ենք բացառիկ ընտրություններ: Ոստիկանապետի խոսքով՝  ընտրակաշառք չի լինելու. «Որեւէ մեկը, անկախ իր կարողություններից, պաշտոնից ու դիրքից, չի կարող այդ արատավոր պրակտիկան կիրառել, պատժվելու է եւ՛ կաշառք տվողը, եւ՛ վերցնողը»,- հավելեց նա:

Խոսելով ընտացուցակների մասին, Վալերի Օսիպյանը նշեց, որ վարչապետի հանձնարարականով իրավապահներն արդեն սկսել են ցուցակների ճշգրտումն ու արդեն իսկ հայտնաբերել բավական լուրջ խախտումներ։ «Արդեն բացահայտվել են բազմաթիվ մահացածներ»,–հայտնեց Օսիպյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ Երեւանի շուրջ 400 հազար բնակչի առնչությամբ ճշգրտում է իրականացվել։

Տպել
2859 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում