Մեր խնդրանքով է նախարարը ժամկետը փոխել. Ստանիսլավսկու թատրոնը դեռ մնում է առանց գեղղեկավար

Լուսանկարում՝ ձախից առաջինը՝ դերասան Ռոբերտ Հակոբյան, ռեժիսոր Նորա Գրիգորյան, ռեժիսոր Կարեն Ներսիսյան

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո չի հաջողվում թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար ընտրել: Բազմաթիվ կոնֆլիկտներից եւ բողոքներից հետո կրքերը մի պահ հանդարտվեցին, երբ հայտարարվեց, որ թատրոնի դերասանների առաջարկով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է հրավիրվել ռեժիսոր Կարեն Ներսիսյանը:

Ստանիսլավսկու դերասաններից Մանվել Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ նախնական որոշման համաձայն՝ Կարեն Ներսիսյանը նախքան արձակուրդ գնալը պետք է ընտրվեր, սակայն թատրոնի դերասանները խնդրել են գեղարվեստական ղեկավար ընտրելու գործընթացը տեղափոխել հոկտեմբեր ամսին: «Մեր խնդրանքով է նախարարը օրը փոխել, որպեսզի թատրոնը կարողանա ճիշտ որոշում կայացնել»,- ասաց դերասանը:

Նշեց, որ հունիսի 21-ին, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի՝ թատրոն այցելելուց ու անձնակազմի հետ հանդիպելուց հետո դերասանների առաջարկով որոշում է կայացվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանին, որը կպաշտոնավարի մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 1-ը: Իսկ այդ ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը: Այնուհետև, կանցկացվեն ծրագրերի քննարկումներ եւ գեղարվեստական ղեկավարի ընտրություն:

Կարեն Ներսիսյանի վերադարձի մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր նաեւ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը՝ տեղեկացնելով, որ մինչ այդ թափուր մնացած պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներին՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանին եւ դերասան Ռոբերտ Հակոբյանին միացել է նաև մեկը՝ մոսկվաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանը: 

Ռեժիսորի առաջին թատերական ուսուցիչը հանդիսանում է Ալեքսանդր Գրիգորյանը, որը 15 տարեկանից զբաղվել է նրա հետ՝ պատրաստելով Թատերական ինստիտուտի ընդունելությանը:

Կարեն Ներսիսյանը Մոսկվա է տեղափոխվել 1993 թվականին, որտեղ տարբեր թատրոններում բեմադրել է շուրջ 60 ներկայացում: Բեմադրություններով հանդես է եկել նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ԱՄՆ-ում, Չեխիայում ու Ղազախստանում, որպես գեղղեկավար ու ռեժիսոր աշխատել է Ռուսաստանի մի քանի թատրոններում, այդ թվում նաև Ռյազանի դրամատիկական թատրոնում: Հիմնադրել ու ղեկավարում է «Հին թատրոն» անկախ թատերական միությունը:

Տպել
1673 դիտում

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ