Լոռու մարզում 2 գյուղապետ հրաժարական է տվել

Լոռու մարզի 2 անկուսակցական գյուղապետ հրաժարականի դիմում է ներկայացրել: Սպիտակի տարածաշրջանի Սարահարթ համայնքի 19 տարվա համայնքապետ Վասիլ Փիլոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր հրաժարականը կապված է առողջական խնդիրների հետ. «Առողջական խնդիրներ ունեմ, պետք է բուժվեմ ու հանգստանամ, այլ պատճառ չկա»,- ասաց գյուղապետը՝ շնորհակալություն հայտնելով բնակիչներին իրեն այսքան տարի վստահելու համար, ինչպես նաև բոլոր այն կառույցներին, որոնց հետ աշխատել է 19 տարի:

Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Ձորագյուղի 28-ամյա գյուղապետը, որն այդ պաշտոնում էր ընտրվել 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին՝ բնակիչների 89 տոկոս ձայներով: Ի տարբերություն Սարահարթի գյուղապետի, Ձորագյուղի համայնքապետ Սուրեն Հարությունյանի հրաժարականի դիմումը կապված է հարկերի նվազ հավաքագրումների, ինչպես նաև գյուղում ոչ իր մեղքով որեւէ ծրագիր չիրականացնելու հետ. «Գյուղում հարկատեսակները չեն հավաքագրվում, 52 տոկոս կատարողական ենք ապահովում, գյուղի 8 մլն դրամանոց բյուջեով որեւէ ծրագիր հնարավոր չէ իրականացնել, օրենքը ստիպում է, որ հարկերը չվճարած բնակիչներին դատի տամ, իսկ ես դա չեմ կարող անել, քանի որ թե՛ իրավիճակին եմ տիրապետում, թե՛ հասկանում եմ, որ առանց այդ էլ վարկերի տակ ճկռող բնակչին դատի տալը սխալ է»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ ելնելով իրավիճակից, նպատակահարմար է գտել հրաժարական տալ:

Երկու թեկնածուի հրաժարականի դիմումներն ավագանին հաստատել է, մարզպետն այն շուտով կներկայացնի կառավարություն:

Լոռու մարզպետարանից մեզ հայտնեցին, որ երկու համայնքում էլ նշանակվել են ժամանակավոր պաշտոնակատարներ: Նշված համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: 

«Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում նոր հրաժարականի դիմումներ եւս սպասվում են:

Տպել
2796 դիտում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Անձրևոտ Լոնդոնն ու թագավորական անձրևանոցները՝ գոյություն ունեցող բոլոր գույներով (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը