Համաձայն չեմ մեղադրանքի հետ, քննության ավարտին կերևա՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ. Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը՝ Կարեն Գասպարյանը, համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ:

Հատուկ քննչական ծառայությունն այսօր տեղեկացրեց, որ սպանության սպառնալիք տալու համար Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել:

«Ես համաձայն չեմ մեղադրանքի հետ, քննության ավարտին կերեւա՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ»,- ասաց Կարեն Գասպարյանը: Վերջինս այլ հարցերի պատասխանել չցանկացավ:

Ըստ մեղադրանքի, 2018-ի հուլիսի 8-ին, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի և Կոտայքի մարզի բնակիչ Ավետիք Սարգսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Ավետիք Սարգսյանի դստեր կողմից Կարեն Գասպարյանի ավտոմեքենան Վարդավառի տոնի կապակցությամբ ջրելու հարցի շուրջ:

Վիճաբանության շուրջ պարզաբանումներ կատարելու և հաշտվելու պատրվակով նույն օրը Կարեն Գասպարյանը Ավետիք Սարգսյանին հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ որդու, վերջինիս ընկերների և ուրիշների ներկայությամբ Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հայհոյելու համար, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը: Իրեն հայհոյելու համար Սարգսյանից վրեժ լուծելու նպատակով Կարեն Գասպարյանն իր ավտոմեքենայում գտնվող հրազենով նրան սպանելու սպառնալիքներ է հնչեցրել: Արդյունքում Ավետիք Սարգսյանը տեղի է տվել Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից:

Նախաքննական մարմինը հաղորդում է, որ Կարեն Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Կարեն Գասպարյանը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետն է: Տեղեկացանք, որ նա մի քանի ամիս է՝ աշխատանքի չի գնում, արձակուրդում է:

Տպել
1809 դիտում

Վրաստանի քաղաքացին Լոռու մրզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկան

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

Փակ են Արագածոտնի մարզի 11 համայնքների միջհամայնքային ճանապարհներ, այլ ճանապարհների առկա է մերկասառույց

Հայաստանի 24 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար