Փոխնախարարի ջանին մեռնեմ. կենտրոնից դուրս մղելու գործընթաց

22/08/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 20-ի համարում

Երեւանի Թումանյան 19 եւ 21 ( նախկին «Հեքիաթ» սրճարանի) շենքերի բակն այս օրերին պաշարված բերդ է հիշեցնում՝ 30 մետրանոց բակը օղակվել է թիթեղե պարսպի մեջ, որի ներսում որոշ տվյալներով վեց, այլ տվյալներով՝ ինը հարկանի շենք է կառուցվելու: Այդ պարսպից մինչեւ շենքերն ընդամենը 3-4 մետրանոց նեղ միջանցք է մնացել: Պարսպից նույնքան տարածք է մնացել նաեւ մինչեւ մի կողմից՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, մյուս կողմից՝ էլեկտրաենթակայան: Եթե այս ամենին գումարենք նաեւ մի կողմից՝ «Հյուսիսային պողոտայի», մյուս կողմից Գագիկ Ծառուկյանի՝ Սպորտկոմիտեի շենքերի վրա ընթացող մեծածավալ շինարարությունը, պարզ կդառնա, որ Թումանյան 19 եւ 21 շենքերում ապրելը դարձել է անհնար:

Այս շենքերի պատմությանը մենք մի անգամ արդեն անդրադարձել ենք՝ ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բնակիչների բողոքը եւ ստեղծված կացությունը: Ժամանակին բարեկարգ ու կանաչապատ այս բակը, որտեղ խաղում էին շենքի երեխաները, հանգստանում մեծահասակները, վերջին երեք տարում վերածվել է շինհրապարակի: Կտրվել են ծառերը, այրվել խաղողի վազերը, հանվել ու վերացվել են գեղեցիկ զրուցարանը, նստարանները, ցայտաղբյուրը: Այժմ այդ ամենից ոչինչ չի մնացել՝ միայն համատարած աղբ է, շինարարական փոշի ու եռուզեռ: Սակայն եթե բնակիչները ոչինչ չեն կարողացել անել Սպորտկոմիտեի վերակառուցման եւ «Հյուսիսային պողոտայի» անվան տակ Լալայանց փողոցի վրա ընթացող շինարարությունների դեմ, ապա նրանց համբերությունը հատել է, երբ իրենց պստիկ բակի մի հսկա հատվածը քաղաքապետարանը տրամադրել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղին:

Բակ մտնողն ուղղակի կապշի, թե ինչ տրամաբանությամբ է քաղաքապետը նման որոշում կայացրել՝ մի՞թե քաղաքաշինության եւ ճարտարապետության վարչության աշխատակիցները չեն այցելել այստեղ եւ չեն տեսել, թե որ տարածքին է հավակնում ինստիտուտը: Այս հողահատկացման թույլտվությունը տալուց, փաստորեն, ոչ մի շինարարական ու սանիտարական նորմ չի պահպանվել՝ եթե պահպանվեր, ապա մի կրպակատեղ էլ չպիտի տրամադրեին: Նորակառույցը բնակելիները ոչ միայն իսպառ կզրկի բակից, այլեւ արեւի լույսից, հրշեջ, շտապօգնության, աղբահանման եւ մարդատար մեքենաների ծառայությունից: Ավելին՝ օրերս նշված տարածք են ժամանել շինարարները եւ հայտարարել, որ այս տարածքում նման շինություն կառուցել իրենք չեն կարող՝ այն տարրական պատճառաբանությամբ, որ կռունկ կանգնեցնելու, հողը հանելու եւ տեղափոխելու տեղ պարզապես չկա:

Էլ չենք խոսում այն մասին, որ շինտեխնիկա կանգնեցնելուց հետո այստեղ կստեղծվի վթարավտանգ վիճակ: Բնակիչները հոգնել են այս ամենից: Նրանցից ոմանք օգտվել են «նորահայերի» խորհուրդներից եւ, վաճառելով իրենց բնակարանները, հեռացել են մայրաքաղաքի կենտրոնից, մյուսները շարունակում են անհավասար եւ անհեռանկար պայքարը: Նրանք դիմում են ամենաանհույս միջոցների, ասենք՝ հեռագիր են ուղարկել Ռ.Քոչարյանին եւ, իրենց կարծիքով, «ուլտիմատում» տվել, թե՝ եթե այս հարցը չլուծվի եւ հողահատկացման որոշումը չեղյալ չարվի, իրենք «ոչ» են ասելու սահմանադրական բարեփոխումներին եւ չեն մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Միամիտ մարդիկ:

Նաեւ գրավոր դիմել են ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանին, որտեղ  նկարագրել են իրենց անելանելի վիճակը, դեսպանին խնդրել են միջամտել հարցի լուծմանը, իսկ վերջում նշել են. «Մենք խոր հարգանքով ենք վերաբերվում Մեծ ռուս ժողովրդին, նրա մշակույթին եւ չէինք ուզենա, որ այս համալսարանի շինարարությունը մեր հոգում տհաճ նստվածք թողնի ռուս ազգի նկատմամբ»: Բնակիչները մի թաքուն հույս էլ են փայփայում՝ վերջերս այս երկու շենքերից մեկում բնակարան է գնել ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, նրանց շատ է ուրախացրել այս փաստը՝ հույս ունեն, որ երբ փոխնախարարը նորոգումն ավարտի ու տեղափոխվի շենք, տեսնելով այս իրավիճակը՝ կվերցնի հեռախոսը ու մի զանգով կարգելի ինստիտուտի շինարարությունը, եւ տարիներ շարունակ իրենց տանջող հարցը կլուծվի:

Արմինե Օհանյան

Տպել
593 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում