Սաշիկ Սարգսյանի որդին դեպքի օրը թմրանյութի ազդեցության տա՞կ է եղել. նման ցուցմունք կա

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործը շուտով կուղարկվի դատարան: Սաշիկ Սարգսյանի որդին մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար՝ սպանության փորձի, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու եւ պահելու համար:

Գործով նախաքննությունն ավարտվել է մի քանի օր առաջ. վաղը գործի նյութերին ծանոթանալու վերջնաժամկետն է:

Տեղեկացանք, որ Հայկ Սարգսյանի մասնակցությամբ եւս մեկ քննչական գործողություն է իրականացվել. նա առերեսվել է նաեւ իր դեմ ցուցմունք տված մտերիմ ընկերոջ՝ Արթուր Ղեւոնդյանի հետ: Վերջինս Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկն է: Նշենք, որ Արթուր Ղեւոնդյանն այն անձն է, որն իր վրա էր վերցրել 2007 թվականին տեղի ունեցած հանցագործությունը՝ նշելով, որ ինքն է անզգուշաբար կրակոցներ արձակել Դավիթ Սիմոնյանի ուղղությամբ: Սիմոնյանը, հիշեցնենք, ընտրություններին հնարավոր բոլոր միջոցներով՝ անգամ ընտրախախտումներ կատարելով, լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, աջակցել է Սարգսյաններին: 

Հայկ Սարգսյանն, առ այսօր, ցուցմունք չի տվել. ըստ պաշտպանի՝ պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի պարզաբանել մեղադրանքի էությունը:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

- Պարոն Սարգսյան, նախաքննության ընթացքն ինչպե՞ս եք գնահատում, այն այսքան շուտ ավարտելու հետ կապված խնդիր տեսնո՞ւմ եք:

- Իրականության մեջ այնպես չէ, որ որեւէ լուրջ անելիք չկար այդ քրեական գործով, շուտ կամ ուշ ավարտելու մասով խնդիր չեմ տեսնում, բայց քննության ընթացքի առումով խնդիրներն ակնհայտ են՝ հենց այն պահից սկսած, երբ քրեական գործը նոր երեւան եկած հանգամանքով հարուցվեց սպանության փորձի դեպքի առթիվ, հետո մեղադրանք առաջադրվեց սպանության փորձի համար:  

Եթե որեւէ մեկը քրեական գործի նյութերի հիման վրա գա եզրահանգման, որ Հայկ Սարգսյանն է կրակոց արձակողը, ապա այստեղ բացարձակապես սպանության փորձի մասին խոսք լինել չի կարող: Բոլոր ցուցմունքները, հանգամանքները վկայում են, որ այստեղ պատահական կրակոց է եղել, այդ մասով բազմաթիվ ապացույցներ կան: Սպանության փորձով մեղադրանք առաջադրվեց, որովհետեւ սպանության փորձից ավելի ցածր, ավելի մեղմ ցանկացած հոդվածով հանցագործության համար վաղեմության ժամկետները լրացել են: Այսինքն՝ եթե օբյեկտիվ որակում տային Հայկ Սարգսյանի արարքին, ապա արդեն շատ վաղուց քրեական գործը պետք է գոնե վաղեմության հիմքով կարճված լիներ: Բայց մենք հասկանում ենք, թե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այս պահի դրությամբ նման մեղադրանք է առաջադրված, որպեսզի վաղեմության ժամկետ նրա վրա չկիրառվի: Առավել խնդրահարույց էր կալանավորումը:

Հայկ Սարգսյանը 7 օր գտնվեց ազատության մեջ, որից 4 օրը ծանուցագրով ներկայացավ հարցաքննություններին ու առերեսումներին եւ դրանից հետո հանկարծ որոշեցին, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը այլեւս չի կարող պատշաճ վարքագիծ ապահովել եւ հիմա պետք է կալանավորվի: Կալանավորումը եւս վկայում է, որ այս քրեական գործով կոնկրետ ուղղորդված քննություն է իրականացվում: Ընդհանուր պատկերը սա է, հիմա էլ քրեական գործի նյութերին ծանոթանալով, եթե անգամ դատարանը, դատախազը կամ քննիչը կգան կամ եկել են այն համոզմունքին, որ Հայկ Սարգսյանն է իրականում կրակոց արձակողը եղել, ապա այս դեպքում խոսք կարող է գնալ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մասին, բայց եթե նույնիսկ խոսք գնա այն մասին, որ դիտավորությամբ է կրակել որովայնին, ապա այս դեպքում եւս սպանության փորձի մեղադրանք չի կարող լինել:

- Ի վերջո, սպանության փորձ կատարելու դրդապատճառը ո՞րն է եղել:

- Դրդապատճառ նախաքննական մարմինը չի նշել, խոսք է գնում սպանության փորձի մասին եւ այստեղ վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմնավորեր, որ ուղղակի դիտավորություն է ունեցել կյանքից զրկելու: Տուժողն էլ է ասում, որ որեւէ պատճառ չկա, շատ մտերիմ ընկերներ են եղել: Մասնավորապես այն հարցին, թե որեւէ պատճառ կա՞ր քեզ սպանելու, տուժողը պատասխանել է՝ ոչ, որեւէ խնդիրներ չենք ունեցել, ընկերներ ենք եղել: Մյուս հարցին՝ այդ պահին իրադարձությունն այնպիսին էր, որ կար ինչ-որ չնչին պատճառ դա անելո՞ւ, տուժողը կրկին բացասական պատասխան է տվել:

Նման տվյալ կա, որ պատահական ապահովիչը բացվել է ու կրակոց է եղել, ակնհայտ է, որ եթե որեւէ մեկը մեկին ցանկանում է սպանել, կրակոցից անմիջապես հետո չի տանում հիվանդանոց, իսկ այս դեպքում հենց տուժողի ցուցմունքի համաձայն, անմիջապես կրակոցից հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց, տեղափոխողների թվում նաեւ Հայկ Սարգսյանն է եղել:

- Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝  կատարվածի մասին տեղեկացել է Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, եւ ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց:

- Ըստ ցուցմունքի՝ Դավիթ Սիմոնյանին հիվանդանոց են տեղափոխել Հայկ Սարգսյանը, նրա եղբայրը՝ Նարեկը, եւ եւս երրորդ անձ: Ցուցմունքում նաեւ նշվում է, որ Նարեկ Սարգսյանը ձեռքով պահել է վերքը, որպեսզի քիչ արյուն կորցնի:

- Նաեւ նշվում էր, որ ձեր պաշտպանյալը դեպքի օրը թմրանյութի ազդեցության տակ է եղել, սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Գործում նման ցուցմունք կա, բայց դա հաստատված փաստ չէ:

- Ավելի վաղ մեր զրույցում նշել էիք, որ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Հայկ Սարգսյանի դիրքորոշումը կհայտնեք ավելի ուշ: Հիմա կարո՞ղ եք ասել, թե նա ինչ դիրքորոշում ունի, արդյոք ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ:

- Մենք մի քանի անգամ խնդրել ենք, որ մեղադրանքի էությունը պարզաբանվի, այդ առումով մեր բոլոր միջնորդությունները մերժվել են, մեղադրանքը չի պարզաբանվել, հետեւաբար, Հայկ Սարգսյանը զրկված է եղել ցուցմունք տալու հնարավորությունից եւ այս պահի դրությամբ ցուցմունք չի տվել:

- Բացի Դավիթ Սիմոնյանի հետ առերես հարցաքննությունից, այլ անձնանց հետ առերեսում կատարվե՞լ է:

- Վկայի հետ է առերեսվել:

- Ո՞վ է վկան, Հայկ Սարգսյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է:

- Հանդիսանում է ընկերը, ըստ գործի տվյալների՝ հանդիսանում է այն անձը, ով նախկինում նշել է, որ ինքն է կրակոց արձակել:

- Նա Հայկ Սարգսյանի դե՞մ է ցուցմունք տվել:

- Այո:

Հիշեցնենք, որ սույն գործը վերաբացվել է հուլիսին. այդ մասին հայտնի դարձավ այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն անհետաձգելի քննչական գործողություններ էր կատարում Սաշիկ Սարգսյանի բնակարանում: Խուզարկությունը, սակայն կապված էր նրա մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ: Այսպիսով՝ Սաշիկ Սարգսյանի որդիներից մեկը կալանավորված է, իսկ մյուսը՝ Նարեկ Սարգսյանը, գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Տպել
9260 դիտում

Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ. ԱԳՆ մամուլի խոսնակ

Ինքնահրավե՞ր, թե՞ սառն ընդունելություն. ինչպես է անցել Ռաիսի-Պուտին հանդիպումը և ուր է պատրաստվում մեկնել ՌԴ նախագահը

Ներկայացվել է նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը

Շենգավիթում ժամանակավորապես կփակվեն փողոցներ

Ամեն հայկականը կմնա հայկական. Երուսաղեմի Հայոց պատրիարքը՝ «Կովերի պարտեզ»-ի մասին

ՀՀ նախագահն Արգենտինայի հայկական կազմակերպություններին ներկայացրել է Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները

Անձրև ու մառախուղ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին մարզերում և Երևանում

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Սուրբ Ծննդի նախաշեմին հրապարակել են ընտանեկան լուսանկար

Ձմեռ է, անձրև... Գագիկ Սուրենյանը կատակել է եղանակի մասին

Զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա աշակերտուհուն

Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է պատրաստում տեղեկատվական անվտանգության ոլորտում

ԱՄՆ-ում փոթորկի պատճառով վեց մարդ է մահացել, 74 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության

Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները. գործող նախագահի շանսերը բարձր են գնահատվում

Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է շարժիչ ուժը, որը նպաստում հանրային համերաշխությանը. Մանասյան

Լարսը փակ է բեռնատարների համար

Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ, հրավիրել նրան Հայաստան

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Արարատի մարզում մառախուղ է

Նադեժդա Բաբկինան նկարահանումների ժամանակ ուշագնաց է եղել

Մահացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը. հայտնի է մահվան պատճառը

Արթուր Վանեցյանի որդին վթարի է ենթարկվել. մեքենաներից մեկում հայտնաբերվել է թմրամիջոց

Իջևանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ է տեղի ունեցել

Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը. Ժաննա Անդրեասյան

Բուժական գյուղի տարածքում մեքենաներ են բախվել. տուժածերից 7 տարեկան երեխան Եղվարդից տեղափոխվել է Երևան

Մրգերը նետել են աշխատակցի վրա, հայհոյել, ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին նետել․ ռուս բլոգերները ձերբակալվել են

Միակ մարզադպրոց արտահայտությունը ցույց է տալիս ինչ ծավալի խնդիր կա. վարչապետը մասնակցել է Դիլիջանի մարզահամալիրի բացմանը

Վայքում անձրև է, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն

Լսվել է կրակոցի ձայն, պահակակետում գտել են արնաշաղախ ոստիկանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ինքնասպանության փորձի մասին

Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը

Դիլիջանում միջազգային ստանդարտներին համահունչ մարզադպրոց է բացվել

«Օպել»-ը ճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է. կա տուժած

Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է խաղաղության ճանապարհին. ԵԱՀԿ նախագահ

Հայերը կարող են ապրել Ղարաբաղում, դա իրենց իրավունքն է. Ալիևը հայտնել է՝ ինչ պայմանով է հնարավոր վերադարձը

Բացել է կայանված ավտոմեքենայի դուռն ու կրակել վարորդի ոտքերին. Փարաքարում կատարված սպանության փորձը բացահայտվել է

Կանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հույսի շող է. Նատալի Լուազո

«Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Կոստանյանը «Irna»-ին է ներկայացրել 4 սկզբունքները

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ

Սուպերմարկետի պահարանում լիցքավորված ատրճանակ, խոնավ հագուստ, դանակ և այլ իրեր թողած երիտասարդը կալանավորվել է

Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի քննչական բաժնում 25-ամյա ոստիկանն իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ է արել