Հայաստանում դիտվում է կապույտ հազի տարածվածություն. գրանցվել է հիվանդության 118 դեպք

Հայաստանում կապույտ հազի բավական մեծ տարածվածություն կա: Օգոստոսը ներառյալ՝ գրանցվել է հիվանդության 118 դեպք, ինչը նախորդ տարվա մինեւնույն ժամանակահատվածի համեմատ երեք անգամ ավելի է: Հոսպիտալացված երեխաների շուրջ 40 տոկոսը մինչեւ մեկ տարեկան երեխաներ են: Թե վերջին տվյալով հիվանդանոցներում կապույտ հազով քանի հիվանդ կա, հայտնի չէ: Դա բացատրվում է հիվանդների անընդհատ շարժով:

Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց, որ կա օրինաչափություն, ըստ որի՝ հիվանդության աշխուժացում դիտվում է երեք-չորս տարի պարբերականությամբ: Պատճառն, ըստ նրա, այն է, որ տարեցտարի մեծանում է պատվաստումներից հրաժարվածների թիվը, եւ այդ կուտակման հետեւանքով էլ դիտվում է հիվանդության բռնկում:

«Մարդիկ, որոնք կամ հրաժարվել են պատվաստումից կամ թերի են պատվաստվել, տարեցտարի նրանց թիվը մեծանում է, եւ հարուցչի համար նպաստվոր պայմաններ են ստեղծվում: Սա է պատճառը, որ 2013-2014 թթ. սեզոններից հետո հաջորդ աշխուժացումը դիտվում է 2018-ին եւ կշարունակվի մինչեւ 2019 թվականի սեզոնը: Եթե այս խոսքիցս կառչենք, 2018-2019 թվականների աշխուժացումը միանգամից չի կարող մարել, քանի դեռ բոլոր ընկալ օրգանիզմները չեն վարակվել եւ հիվանդություն չի զարգացել: Երբ բոլորը հիվանդանան, դրանից հետո արդեն աստիճանաբար հիվանդությունը կմարի: Սովորաբար հավանականությունը շատ փոքր է, որ չպատվաստվածները դուրս մնան այդ համաճարակաբանական պրոցեսից»,- ասաց Գայանե Սահակյանը: 

Կապույտ հազ հիվանդությունը հատկապես բարդ ընթացք է ունենում մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ: «Նրանք հիմնականում ծանր են տանում, որովհետեւ այդ երեխանեի մոտ բարդություններ են առաջանում՝ թոքաբորբ, բրոնխիտ, էնցեֆալիտ: Ու կապույտ հազը հաշմանդամության պատճառ է դառնում հիմնականում այդ երեխաների մոտ: Նաեւ դա է պատճառը, որ մենք հորդորում ենք ծնողներին՝ մինչեւ մեկ տարեկան երեխաներին անպայման հոսպիտալացնել: Մահվան ելքը հիմնականում մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ է լինում»,- հավելեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը: Հիշեցնենք, որ տարեսկզբին արձանագրվել էր երկու ամսական երեխայի մահվան դեպք՝ կապույտ հազի հետեւանքով:

Տպել
5656 դիտում

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին