Փոխվարչապետը՝ Վանաձորում հացի գնի թանկացման մասին

Վանաձորում վերջին օրերին հացի գնի՝ 30 դրամով թանկացումը շարունակում է մնալ քննարկվող թիվ 1 թեման: Հացի գնի թանկացման խնդրով նախ հաց արտադրող խոշոր կառույցների հետ հանդիպեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Հանդիպման ընթացքում տնտեսվարողները պատճառաբանեցին, թե գնագոյացումը ժամանակի հրամայական է, եւ որ իրենք տարիներ շարունակ պարզապես վնասով են աշխատել. «Փռատերերերն ասում են, որ դա հացի բնական գնագոյացման ընթացք է, էժան են աշխատել 2015թ-ից այս կողմ, մենք առաջարկեցինք համատեղ մոնիտորինգ անել, ինչպես նաեւ 10 օր հետո կրկին հանդիպել, առաջարկվել է որոշակի զիջումներ անել»,-ասաց Մամիկոն Ասլանյանը՝ չբացառելով, որ հացի գնի թանկացման հետ կապված առաջիկայում հարցը նաեւ ավագանու քննարկմանը կդրվի:  

Հացի գնի՝ 30 դրամով թանկացմանը անդրադարել է նաեւ երեկ պաշտոնական այցով Լոռու մարզ այցելած փոխվարչապետ  Տիգրան Ավինյանը, նշելով, որ իրեն եւս հասել են այն լուրերը, թե հացի գնի թանկացումը կապված է հարկային մարմնի՝ բոլոր աշխատակիցներին գրանցել ստիպելու հետ. «Խոսակցություններ են գնում, որ հիմա շատերը ստիպված են իրենց աշխատողներին գրանցել հարկային դաշտում, եւ դա որոշակիորեն նույնպես ազդում է ինքնարժեքի վրա: Որպեսզի հասկանանք՝ դա իրոք այդպես է, թե ոչ, ես կարծում եմ, որ հարկային մարմինները կտանեն աշխատանք, բայց սկզբունքը պետք է լինի հետեւյալը՝ բոլորը պետք է լինեն հարկային դաշտում, բոլորը պետք է ունենան գրանցված աշխատողներ»:

Փոխվարչապետը հայտնել է, որ ալյուրը իսկապես թանկացել է, բայց խորհրդակցության արդյունքում պարզվել է, որ ոչ մրցակցային գներ են նախկինում սահմանված եղել, որի արդյունքում շատ հացի փռեր փակվել են. «Հիմա այս ընկերությունները բացատրում են, որ հացի իրական գինը սա է փաստացի, եւ նախկինում իրենք դեմպինգի արդյունքում են ստիպված եղել այլ գին դնել: Մենք ունենք տեսչական մարմին, որը նման հարցերով զբաղվում է, եւ կարծում եմ՝ տեսչական մարմնի ղեկավարը անպայմանորեն կանդրադառնա այս խնդրին, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք գինը պայմանավորված է խաղացողներեվ, թե՞ դա օբյեկտիվ գին է»,-եզրափակել է Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ հացի գնի թանկացման մասին միայն Լոռու մարզից է տեղեկություններ ստացել:

Տպել
2735 դիտում

Փաստորեն գիտակցելով էին ձախողում

Արփի լճում բավական ձկնային պաշար կար, ջրթողի հետ ձկնային պաշարներն էլ գնացին. «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն

Մարվել է «Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Հայաստանի Մ-21 ընտրանին 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 թիմին