Եկամտահարկի նվազեցման 9 սցենար կա. ՊԵԿ նախագահը մանրամասնում է վարչապետի հայտարարությունը

Եկամտահարկի նվազեցման մի քանի սցենարներ են քննարկվում: Լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը երեկ եւս այս մասին նշել էր իր ուղիղ եթերի ժամանակ:

«Քննարկվում են 8-9 սցենար: Այս պահին չէի ուզի դրանք բացահայտել, որովհետեւ դրանցից ամեն մեկի տակ թվային հաշվարկներ կան: Թվային հաշվարկները վերաբերվում են, թե եկամտահարկի նվազեցման արդյունքում ինչպիսի բյուջետային կորուստներ են լինելու եւ ինչպես է դա փոխհատուցվելու»,- ասաց նա:

Հարցին, թե ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացում նախատեսվո՞ւմ է՝ բյուջեում որոշակի ճեղքվածքներ փակելու համար, Դավիթ Անանյանն ասաց. «Ո՛չ, այս պահին նման հարց չի քննարկվում»:

Հարցին, թե ՊԵԿ նախագահն ասում է, որ մյուս տարի եկամուտների կտրուկ աճ են նախատեսել, կարո՞ղ է թվեր նշել, Դավիթ Անանյանն ասաց, որ դրանք քննարկումների փուլում են.

«Երեք տարվա միջնաժամկետ ծրագիր է, որը քննարկվում է: Հիմա բյուջետային քննարկումներ են գնում, սեպտեմբերին թվային պատկեր կլինեն»:

Ինչ վերաբերում է ստվերային տնտեսությանը, Դավիթ Անանյանն ասաց, որ ստվերային տնտեսության գնահատական է տրվում ՊԵԿ-ի ներքին ռեսուրսներով, աշխատանքային խումբ է ձեւավորվել եւ առաջին անգամ ոլորտային ստվեր են գնահատում:

Հարցին, թե կարող է թիվ նշել, թե ի վերջո ՀՀ տնտեսության քանի տոկոսն է ստվերում, Դավիթ Անանյանն ասաց. «Իհարկե՝ ոչ: Դա այնպես չէ, որ մեկ կամ երկու ամսում հնարավոր է գնահատել, աշխատանքային խումբն աշխատում է, քննարկում է մեթոդաբանությունը, նախնական տեղեկատվություն չեմ կարող տալ: Մենք ստվերի գնահատական պետք է տանք գործունեության 20 խմբավորումներով»:

Ինչ վերաբերում է Կառավարության նոր նախագծի փաթեթին, Դավիթ Անանյանն ասաց, որ սեպտեմբերին կունենան Կառավարության քննարկած փաթեթը, որը կներկայացնեն Ազգային ժողով:

«Երեք հիմնական ուղղություն նշեմ այս պահի դրությամբ, սակայն դրանք քննարկվում են, եւ էլի տարբերակներ կան: Ուղղություններն են այլընտրանքային հարկման համակարգերի կրճատում, շրջանառության հարկի շեմի վերաբերյալ որոշման կայացում, եկամտային հարկի կամ ընդհանրապես եկամտի ու կապիտալի հարկման բեռի նվազեցում՝ սպառման հարկման բեռի ավելացման միջոցով»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Տպել
2011 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին