Հենց այսպես. սյունիքում խանական կարգեր են

23/08/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 23-ի համարում

Սիսիանի բնակիչ, մասնագիտությամբ լեռնային ինժեներ Էդիկ Մանուչարյանի պատմությունը կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպությունների համար կարող է հազվագյուտ արժեք ներկայացնել: Կոռուպցիայի բացահայտման դժվարություններից դժգոհողներն այս պատմության հիման վրա կարող են դասագրքեր ու զեկույցներ գրել, հեռուն գնացող հետեւություններ անել: Շուրջ 15 տարի տնտեսվարող սուբյեկտը գտնվել է տեղական կոռուպցիոների «լծի» տակ՝ հարկեր է վճարել (ինքը դրանք անվանում է «խանական տուրք»), կատարել է «խանի» բոլոր փոքր ու մեծ պահանջները, իսկ վերջում, երբ հավատացել է, որ նոր ժամանակներ են եկել (2000 թվին) եւ հնարավոր է թոթափել այդ լուծը ու հրաժարվել է «մուծվելուց»՝ հայտնվել է դատախազության ու դատարանի առաջ:

1988-ին Էդիկ Մանուչարյանը ստեղծել է քարի արտադրությամբ զբաղվող «Ալմաստ» կոոպերատիվը: Տեղի ժողդատավոր Միշա Ասատրյանը (այժմ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ) նրա արտադրամասից շինաքար է տարել, ապա միջնորդել, որ Մանուչարյանին լիազորագիր տան, որ կարողանա քարի մշակման հաստոց գնել գործարանից: Հաստոցի համար Մանուչարյանն օրինական մուծում է կատարել, սակայն հետագայում դատավորը հայտարարել է, որ այդ հաստոցի համար սովորաբար գործարանին 10 հազար ռուբլու կաշառք են տալիս: 10 հազար ռուբլին «գրանցվել է» դատավորի օգտին: Հետագայում եւս մի հաստոցի գնում է կատարվել, որի համար էլ դատավորը հայտարարել է, որ վճարել է 5 հազար ռուբլի:

17 հազար ռուբլու պարտք են դրել Մանուչարյանի վրա, միջամտել է նաեւ ԲԽՍՍ-ի պետը, եւ դատավորը դարձել է «Ալմաստի» փայատեր՝ կոոպերատիվի անդամ ձեւակերպելով իր անչափահաս որդուն: Մանուչարյանը մի կողմից վախենալով, որ դատավորը կվնասի իր գործին, մյուս կողմից՝ հաստոցների համար իրեն պարտավորված զգալով, սկսել է հարկ վճարել նրան: Տարիներ շարունակ վճարել է՝ սկզբում դատավորի որդու ուսման վարձը, ապա զանազան չֆիքսված եւ չհարկվող գումարներ՝ դատավորը մարդ է ուղարկել, որը ստացել է գումարները եւ փոխանցել նրան: Ընդ որում՝ հետագայում դատախազություն եւ դատարան դիմած դատավորը հաստատել է դա՝ իրավապահ մարմիններին ներկայացնելով իր ծոցատետրը, որտեղ տարիներ շարունակ արձանագրել է Մանուչարյանից ստացած գումարները:

Այս ծոցատետրը բավական էր, որ ցանկացած նորմալ երկրում դատավորին հեռացնեին պաշտոնից՝ գոնե հարկերից խուսափելու եւ ստվերային բիզնես ունենալու համար, սակայն տվյալ դեպքում ծոցատետրը դատավորը դիտել է որպես «Ալմաստ» կոոպերատիվին փայատիրության ապացույց: Ժամանակները փոխվել են՝ նախկին հասարակարգն իր տեղը զիջել է նորին, սկսվել է արցախյան պատերազմը, սակայն Մանուչարյան-Ասատրյան հարաբերությունների որակը չի փոխվել: 93-ից «Ալմաստը» դադարել է գործել՝ թալանվել է, իսկ 94-ին Մանուչարյանը նոր կոոպերատիվ է գրանցել՝ «Վան», եւ իմանալով իր գլխի գալիքը՝ նախապես դիմել է դատավորին՝ առաջարկելով ներդրում կատարել եւ օրինական կարգով դառնալ ՍՊԸ-ի փայատեր:

Սակայն դատավորին ձեռնտու չի եղել օրինական մասնակցությունը՝ չէ՞ որ այդ դեպքում պետք է եկամտահարկ վճարի՝ նախկին հարաբերությունները նրան ձեռք են տվել, եւ նա շարունակել է անօրինական գումարներ ստանալ՝ դրա համար կիրառելով բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի միջոցները: Ստուգողներն ուղղակի քրքրել են փոքրիկ ՍՊԸ-ն՝ խախտումներ չեն հայտնաբերել: Քարով բեռնված մեքենաները հաճախ տուգանային հրապարակ են տարվել, իսկ «ստացողները» հանգիստ չեն տվել տնօրենին: Տեսնելով, որ Մանուչարյանը չի «կոտրվում», դատարանի նախագահն իր որդու անունից դիմում է հղել դատախազություն՝ պահանջելով քրգործ հարուցել Էդիկ Մանուչարյանի դեմ, քանի որ վերջինս ապօրինաբար իրենց զրկել է փայաբաժնից՝ վերակազմավորելով «Ալմաստ» կոոպերատիվը, որտեղ իրենք փայատեր էին, եւ չի վերադարձնում իրենց ներդրած գույքը:

Սակայն երկարամյա դատավորի գրած դիմումն այնքան անհիմն է եղել, որ անգամ Սյունիքի մարզի դատախազությունը ստիպված է եղել մերժել՝ «Է.Մանուչարյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով»: Մարզի դատախազի տեղակալի որոշումից պարզ է դառնում, որ Ասատրյանի թվարկած գույքի մեծ մասը նրա հետ կապ չունի, «Ալմաստն» էլ կապ չունի «Վանի» հետ՝ առաջինը լուծարվել է, երկրորդը՝ նոր հիմունքներով բացվել: Ըստ վճարագրերի՝ հաստոցների արժեքը վճարել է Մանուչարյանը եւ այլն: Վերջում դատախազությունը շաբլոն տեքստով առաջարկել է հարցը լուծել քաղաքացիական դատավարության կարգով: Այս անգամ Արթուր Ասատրյանը՝ դատավորի որդին, դիմել է դատարան, եւ գործը սկսել է քննել տնտեսական դատարանը:

Որպես հիմք հայցվորի կողմից դատարան է ներկայացվել միայն մի փաստաթուղթ՝ «Ալմաստ» կոոպերատիվի ժողովի արձանագրությունը, որտեղ ժողովը որոշել է վճարել իր անդամ Ա.Ասատրյանի ուսման վարձը: Որեւէ այլ փաստաթուղթ, որը կվկայեր Ասատրյանի կատարած ներդրումների, փայաբաժնի, ստացած եկամուտների մասին, գործում չկա (չհաշված ծոցատետրը): Պատահական չէ, որ դատավորի հարցին՝ «Կարող ե՞ք ներկայացնել փաստաթուղթ «Վան» ՍՊԸ-ում ձեր կատարած ներդրումների մասին», հայցվորը պատասխանել է. «Ներդրումների մասին փաստաթուղթ է հանդիսանում Մանուչարյանի կողմից գրված տեղեկանքը, ինչպես նաեւ Սյունիքի մարզի դատախազությունում կազմված նյութերը», ինչի մասին դատախազությունը պարզաբանում է տվել.

«Ինչ վերաբերում է, որ Ասատրյանը հայցադիմումում նշել է, որ մեր որոշմամբ հաստատվել է վերը նշված հաստոցները եւ ենթակայանը իր ներդրումներն են, այդ կապակցությամբ հայտնվում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մեջ նման ձեւակերպում չկա»: Այս անհեթեթ վեճն անշուշտ գոյատեւում է դատարանի նախագահի հեղինակության հաշվին՝ ցանկացած շարքային քաղաքացու նմանօրինակ պահանջը տնտեսական դատարանը 1-2 օրում կմերժեր՝ հիմքերի բացակայության պատճառով: Այս դեպքում դատարանը, փաստորեն, գնացել է այլ ճանապարհով՝ կալանք է դրել քարի արտադրամասի վրա եւ հաջորդ դատական նիստը նշանակել սեպտեմբերին: Իսկ Սուրբ Խաչի արարողության նախօրեին նման արգելանքը նշանակում է ֆինանսական վնաս պատճառել գերեզմանաքարեր արտադրող ՍՊԸ-ին եւ ստիպել, որ նա կրկին մտնի «խանական» լծի տակ:

Արմինե Օհանյան

Տպել
1417 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում