Այլ կերպ չէին կարող. «վերջապես» օրենքը խախտեցին

23/08/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 23-ի համարում

Նոր կազմով ԿԸՀ մեկ ամիս անհոգ գործելուց հետո երեկ առաջին անգամ խախտեց ՀՀ օրենսդրությունը, ինչին մասնակցեց նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Էռնա Հայիրյանը, որը նաեւ ԿԸՀ անդամ է: Նիստում ԿԸՀ ընտրական համակարգին առնչվող 4 որոշում ընդունվեց: Առաջին երեքը վիճահարույց պահեր չէին պարունակում, իսկ վերջին որոշումը բավական ուշագրավ է եւ լուրջ մտահոգության տեղիք է տալիս: ԿԸՀ մի շարք անդամների բացասական գնահատականին արժանացած որոշումը, որի նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ հանրապետական Աբրամ Բախչագուլյանը, սահմանում է միաժամանակ մի քանի ընտրությունների արդյունքների ամփոփման հերթականությունը: Ըստ այդմ, որոշումը նախ սահմանում է մի շարք հերթականություններ, ըստ որոնց, ասենք, ԱԺ ընտրությունների ժամանակ առաջինն ամփոփվում են համամասնական ընտրությունները, այնուհետեւ մեծամասնական:

Նախագահական ընտրությունների հետ այլ ընտրությունների, այդ թվում նաեւ հանրաքվեի անցկացնելու դեպքում առաջինն ամփոփվում են նախագահական ընտրությունները եւ այսպես շարունակ: Սակայն ամենակարեւոր հանգամանքն այն է, որ «առաջինի» կարգավիճակում գտնվող ընտրությունների ամփոփմանը կարող են ներկա գտնվել միայն համապատասխան ընտրության վստահված անձինք: Այսինքն, ԱԺ ընտրությունների ժամանակ մեծամասնական պատգամավորության թեկնածուների վստահված անձինք պետք է միառժամանակ` մինչեւ համամասնական քվեարկության արդյունքների ամփոփումը, լքեն ընտրատեղամասերը եւ վերադառնան այն ժամանակ, երբ կսկսվի մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփումը: Նույնը նաեւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ` համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների վստահված անձանց դեպքում` ավագանու անդամության թեկնածուների վստահված անձինք պիտի լքեն տեղամասը մինչեւ կհասնի իրենց հերթը:

Ընտրական օրենսգրքում հնարավոր չէ գտնել որեւէ հոդված, որը ԿԸՀ-ին նման կարգ սահմանելու լիազորություն է տալիս: Իսկ «Իրավական ակտերի մասին» օրենքի 17 հոդվածը սահմանում է, որ ԿԸՀ-ն որոշումներ է ընդունում միայն ԸՕ-ով ուղղակի նախատեսված դեպքերում: Այսինքն, ԿԸՀ-ն չի կարող իր գլխին եկած ամեն մի միտքը դարձնել որոշում եւ պարտադրել ընտրական համակարգին: Որոշման ՀՀ օրենսդրությանը հակասելու մասին հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց ԿԸՀ անդամ Սեւակ Առաքելյանը, որը ներկայացնում է Միավորված աշխատանքային կուսակցությունը: Նա այդպես էլ զեկուցողից չկարողացավ պարզել, թե ԸՕ որ հոդվածով է ԿԸՀ-ին նման որոշում կայացնելու լիազորություն տրված եւ ինչի հիման վրա է զեկուցողը համոզված, որ նման որոշմամբ օրենքի խախտում տեղի չի ունենում:

ԿԸՀ-ն այս որոշումն ընդունեց 5 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկությամբ: Հարկ է նշել, որ որոշմանը կողմ քվեարկեցին ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, նրա տեղակալ Ա.Բախչագուլյանը, որը զեկուցողն էր, ՕԵԿ-ը ներկայացնող Արտաշես Ավոյանը, «Ժողպատգամավոր» ԱԺ խումբը ներկայացնող Արմինե Խառատյանը եւ, ինչպես արդեն նշել ենք, վճռաբեկ դատարանի կողմից ԿԸՀ-ում նշանակված դատավոր Էռնա Հայիրյանը:

Հ.Գ. ՕԵԿ համամասնական ցուցակով հերթական համարը ներկայացնող Տիգրան Եգանյանին ԿԸՀ-ն երեկ գրանցեց ԱԺ պատգամավոր: Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգով ՕԵԿ մանդատներից մեկը թափուր էր մնացել ԱԺ պատգամավոր Արտակ Առաքելյանի մահանալուց հետո: Իսկ Տիգրան Եգանյանը Փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանի եղբոր որդին է, «Օջախ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդին: Մինչեւ պատգամավոր դառնալը Եգանյանը ԱԺ նախագահի խորհրդականն էր:

Վահագն Հովակիմյան

Տպել
1219 դիտում

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը