Զսպանակ. այնուամենայնիվ, վաճառել են

23/08/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 23-ի համարում

Երեկ ավարտվեց այն ժամկետը, որի ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է մանրամասն տեղեկություններ տրամադրեր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այդ ընկերության բաժնետոմսերի հետ կատարվածի վերաբերյալ: Խոսքը այս տարվա հունիսի 30-ին ռուսական ՌԱՕ ԵԷՍ ընկերության ֆինանսական պաշտոնական հաշվետվության մեջ հայտնված տեղեկության մասին է, ըստ որի «2005 թվականի հունիսին «Ինտերէներգոն», որը մտնում է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» խմբի մեջ, ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը: Գործարքի ամբողջ գումարը կազմում է 2 մլրդ 29 մլն ռուբլի (73 մլն ԱՄՆ դոլար) եւ վճարվել է փողի տեսքով»:

Հանձնաժողովը երեկ ստացել է նամակը, բայց դրա բովանդակությունն առայժմ չի հրապարակվում: Ըստ գործող կարգի, հանձնաժողովը ստացված նամակը պետք է դնի շրջանառության մեջ, հանձնաժողովի բոլոր անդամները պետք է ծանոթանան դրան, ապա համատեղ քննարկեն, եւ դրանից հետո միայն կհրապարակվի հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Այսինքն՝ այդ պարագայում միայն պարզ կդառնա՝ հանձնաժողովը հավատո՞ւմ է արդյոք այն պնդմանը, որ «ՀԷՑ»-երի բաժնետոմսերը ոչ թե վաճառվել են ՌԱՕ ԵԷՍ-ին, այլ 99 տարով հանձնվել են հավատարմագրային կառավարման: Մոտ երկու ամիս առաջ ծագած խնդիրը հենց այս կետում էլ սառել մնացել է եւ արտաքնապես կարծես մոռացվել է: Բայց միայն արտաքնապես:

Իրականում խնդիրը զսպանակի պես սեղմվում է, եւ առաջիկայում, ըստ ամենայնի, սպասվում են հետաքրքիր, եթե չասենք՝ լուրջ իրադարձություններ: Այսպես. ՀՀ կառավարության եւ Միդլենդ Ռեսուրսեզի միջեւ «ՀԷՑ»-երի բաժնետոմսերի վաճառքի պայմանագիրը կնքված է, այսպես կոչված, Նյույորքյան գործարար օրենսդրության սկզբունքների հիման վրա: Եւ ահա այդ սկզբունքների համաձայն, շահույթը տնօրինել, նշանակում է լինել սեփականատեր: Իսկ հենց ՌԱՕ ԵԷՍ-ի եւ Միդլենդ Ռեսուրսեզի ներկայացուցիչների հավաստումների համաձայն, ՌԱՕ ԵԷՍ-ը տնօրինելու է իրեն «կառավարման հանձնված» ցանցերի շահույթը: Հենց այս նրբությունն է, որ հետագայում դառնալու է գործարքի շուրջ ծավալվող իրադարձությունների մեխը:

Իսկ հավանական իրադարձությունների դիապազոնն այնքան էլ մեծ չէ: Հավանականների թվում է այն տարբերակը, որ, ի վերջո, գործը կդառնա միջազգային տնտեսական արբիտրաժի քննարկման առարկա: Վեճերի լուծման հենց այս տարբերակն է  նշված «ՀԷՑ»-երը Միդլենդ Ռեսուրսեզին վաճառելու պայմանագրում: Եւ խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ մեր կառավարությունը ջղայնացել է՝ իմանալով, որ Միդլենդը կառավարման հանձնելու անվան տակ իրականում վաճառել է ցանցերը եւ հիմա  ուզում է իրականությունը պարզի ու պատժի մեղավորներին: Պարզապես սա դարձել է միջազգային սկանդալի առարկա, որով խորապես հետաքրքրված են եւ նաեւ կոշտ դիրքորոշում են որդեգրել միջազգային եւ օտարերկրյա շատ ու շատ կառույցներ, առաջին հերթին Համաշխարհային բանկը եւ USAID-ին:

Ավելին, Միդլենդի եւ ՌԱՕ ԵԷՍ-ի միջեւ կնքված այս գործարքը արդեն ստանում է քաղաքական ենթատեքստ: Այս առումով որպես մեկնաբանություն նշվում է, թե ցանցերը ՌԱՕ ԵԷՍ-ին հանձնելը ընդամենը փոխհատուցումն է ՀՀ իշխանությունների արած` Ռուսաստանի համար ոչ հաճո մի քանի քայլերի դիմաց, ինչպես, օրինակ, Իրաք խաղաղապահ զորախումբ ուղարկելը եւ ՆԱՏՕ-ի հետ մերձենալը: Բայց նույնիսկ նման գլոբալ հարցեր ունենալով իր հիմքում՝ միեւնույնն է, ցանցերի վաճառքի կամ, ինչպես իրենք են պնդում, կառավարման հանձնելու գործարքը առաջին հերթին դիտվելու է զուտ որպես իրավական խնդիր: Ի դեպ, պնդումը, որ շահույթի սեփականատերը համարվում է տվյալ ընկերության սեփականատեր, կարող է հիմնավորված համարվել նույն ՌԱՕ ԵԷՍ-ի հաշվետվության մեջ ներկայացված վերը բերված նախադասություններից, որտեղ նշված է, թե ՌԱՕ ԵԷՍ-ը «ձեռք է բերել բաժնետոմսերի 100 տոկոսը»:

ՌԱՕ ԵԷՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Միխայիլ Մանտրովը հուլիսի 22-ին հրավիրած ասուլիսի ժամանակ խոստացավ, որ Մոսկվա վերադառնալուն պես կկապվի ՌԱՕ-ի համապատասխան կառույցների հետ, եւ հաշվետվության այդ հատվածը կփոփոխվի, այսինքն՝ այնտեղ կարտացոլվի այն, ինչը իբր իրականում տեղի է ունեցել` կգրվի, որ այսքան գումարով ՌԱՕ ԵԷՍ-ը ձեռք է բերել կառավարման իրավունքը: Դրանից անցել է մեկ ամիս: Մանտրովը վաղուց արդեն Մոսկվայում է, բայց հաշվետվության մեջ տառ անգամ չի փոխվել: Սա կարելի է պատահականություն համարել, ասենք, Մանտրովը մոռացել է կամ Մանտրովը ասել է, բայց այնտեղ են մոռացել հաշվետվությունը փոխել: Բայց իրականության հետ դա ոչ մի կապ չունի: Որպեսզի հասկանանք, թե ինչու փոփոխության չի ենթարկվել ՌԱՕ ԵԷՍ-ի հաշվետվությունը, պետք է ուշադրությամբ կարդալ այդ փաստաթղթի վերնագիրը:

Իսկ վերնագիրը հետեւյալն է. «Կոնսոլիդացված ֆինանսական հաշվետվություն, պատրաստված ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան»: Այս վերնագրում առանցքային արտահայտությունը «Միջազգային չափանիշներին համապատասխան» բառակապակցությունն է: Այսինքն՝ միջազգային չափանիշներով Միդլենդի եւ ՌԱՕ ԵԷՍ-ի միջեւ պայմանագիրը նշանակում է վաճառք, քանի որ նրանցից մեկը մյուսին է փոխանցել շահույթը տնօրինելու իրավունքը: ՌԱՕ ԵԷՍ-ը չի կարող այդպես հեշտությամբ փոփոխություն կատարել իր հաշվետվության մեջ, որովհետեւ նրա գործընկեր լուրջ ընկերությունների համար այդ հաշվետվությունը կդառնա իրական փաստերը խեղաթյուրող մի փաստաթուղթ՝ դրանից բխող հետեւանքներով: Այնպես որ, «ՀԷՑ»-երի «հավատարմագրային կառավարման» հանձնելու շուրջ պատմության մեջ ամենաուշագրավ իրադարձությունները դեռ առջեւում են:

Հայկ Գեւորգյան

Տպել
1339 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին