«Նոր ալիքում» ՀՀ միակ ներկայացուցիչը վաղը կմեկնի Սոչի

«Նոր ալիք 2018» երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանի համար նախապատրաստական բուռն շրջան է: Վաղը՝ օգոստոսի 24-ին, մեկնելու է Սոչի, որտեղ սեպտեմբերի 4-9 կայանալու է մրցույթը: Armtimes.com-ի հետ զրույցում երգիչը ներկայացրեց՝ ինչով է զբաղված այս օրերին:

«Աշխատանքները ընթանում են հագեցած ռեժիմով: Կարծում եմ՝ ամեն ինչ հասցրել եմ: Այսօր վերջնական շտկումները կլինեն, մի շարք կազմակերպչական հարցերի լուծումները եւս կտրվեն, քանի որ վաղը արդեն մեկնելու եմ: Այնտեղ էլ պատրաստվելու եմ. փորձեր, փորձեր ու էլի փորձեր...»,- ասաց նա:

Գեւորգը ՀՀ միակ ներկայացուցիչն է լինելու: Առաջին անգամը չէ, որ փորձում է մասնակցել «Նոր ալիքին»: Նախորդ դեպքերում նախընտրական փուլերը չի հաղթահարել, այս անգամ ստացվել է: Հրավիրվել է Մոսկվա, որտեղ ապրիլի 17-ին ու 18-ին կայացած կիսաեզրափակիչների արդյունքում ընտրվել է ՀՀ ներկայացուցիչ: Լուրջ հույսեր է ունի:

«Նպատակները շատ են, բայց առաջնայինը պատվով ներկայանալը, համոզիչ ելույթներն ու մեծ տպավորություն թողնելն է։ Շատ եմ կարեւորում, որ ինքս իմ ելույթներից մեծ հաճույք ստանամ: Հնարավորություններս բարձր եմ գնահատում այնքանով, որ բավականին երկար պատրաստվել եմ՝ հաշվի առնելով գրեթե բոլոր մանրուքները, սակայն մրցույթները միշտ անկանխատեսելի են լինում: Բավականին ուժեղ եւ տաղանդավոր մասնակիցներ կան, սակայն չափազանց ուրախ եմ, որ կներկայացնեմ այնպիսի երգեր, որոնցից յուրաքանչյուրը շատ եմ սիրում, մոտ են իմ երաժշտական ճաշակին, եւ սա արդեն հաջողության մեծ գրավական է»,- ասաց նա:

Ֆինանսական եւ կազմակերպչական ողջ բեռը երգչի ուսերին է: Նշում է, որ միայնակ է զբաղվում գործիքավորումներով, հագուստներով, թիմի անդամների աշխատավարձերով եւ այլն: Փորձել է օգնություն ստանալ տարբեր կազմակերպություններից ու պետությունից, սակայն չի ստացվել:

«Չէի ցանկանա մանրամասնել։ Պետք էլ չէ հրապարակել մանրամասները: Միգուցե սխալ մարդկանց եմ դիմել կամ լավ չեմ դիմել: Փաստը այն է, որ իմ դիմածները կամ հնարավորություն չունեցան, կամ էլ նպատակահարմար չէր։ Ես ե՛ւ պետական մարմինների եմ դիմել, ե՛ւ հսկա կազմակերպությունների: Միգուցե ինձ ճանապարհելիս արձագանքեն, ո՞վ գիտի»,- ասաց նա:

«Նոր ալիքում» Գեւորգը ներկայացնելու է 3 երգ: Առաջին օրը կատարելու է «Lost on You» երգը որպես միջազգային հիթ, 2-րդ օրը՝ «Կյանք ու կռիվը» որպես պետական հիթ, վերջին օրը՝ «Stand up»-ը որպես հեղինակային հիթ: Վաղը Գեւորգը Սոչի է մեկնելու մենեջերի հետ, իսկ սեպտեմբերի 2-ին կժամանեն նաեւ վոկալիստը, ոճաբանը, ադմինիստրատորը, հոգեբանը եւ խորհրդատուն, ինչպես նաեւ ծնողները, մի քանի ընկերներ եւ համաքաղաքացիներ:

Նոր ալիքին մասնակցում է 11 երկրի 16 երգիչ: Բացի Հայաստանից՝ կմասնակցեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Կանադան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հունաստանը, Ուկրաինան, Ղազախստանը: Ռուսաստանը ունի 6, մյուսները՝ 1-ական ներկայացուցիչ:

Տպել
3529 դիտում

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (ուղիղ միացում)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան