Վարչապետն ընդունել է Ռուանդայի եւ Գաբոնի արտաքին գործերի նախարարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոյին, ում՝ որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ, ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի եւ տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանը կարեւորել է աֆրիկյան երկու երկրների ԱԳ նախարարների այցը մեր երկիր՝ նշելով, որ նման բարձրաստիճան պատվիրակության այցը լավ առիթ է ինչպես ս.թ. հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովին վերաբերող հարցեր քննարկելու, այնպես էլ Հայաստանի ու աֆրիկյան երկրների հարաբերություններում նոր էջ բացելու եւ համագործակցության զարգացման շուրջ մտքեր փոխանակելու համար: 

Ռուանդայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության համար եւ նշել, որ տպավորված է Հայաստանով եւ աֆրիկյան պատվիրակության հանդեպ ցուցաբերվող ջերմ հյուրընկալությամբ: Լուիզ Մուշիկիվաբոյի խոսքով՝ ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու աֆրիկյան պետությունները որակապես նոր թափ հաղորդեն երկկողմ հարաբերություններին եւ գործնական քայլեր ձեռնարկեն: Նա նաեւ նշել է, որ ուշադրությամբ հետեւում են ՀՀ վարչապետի աշխատանքային գործունեությանը եւ տպավորված են դրանով: 

Զրուցակիցները քննարկել են ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում գագաթաժողովի անցկացումը մեծ պատիվ է, եւ կիրականացվեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ այն հավուր պատշաճի եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար։ «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը լավ հարթակ է՝ ֆրանկոֆոն երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ քննարկումներ ծավալելու եւ մարդկային բարեկամությունը, հումանիտար կապերը սերտացնելու առումով», - նշել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի գագաթաժողովի արդյունքներով կազմակերպության շրջանակում միասնականությունն ու համագործակցությունն ավելի ամրապնդվեն: 

Վարչապետը նաեւ նշել է, որ գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է կազմակերպել բիզնես ֆորում, որը կնպաստի ֆրանկոֆոն երկրների միջեւ գործարար կապերի խորացմանը: Իր հերթին տիկին Մուշիկիվաբոն ասել է, որ Երեւանում կայանալիք ՖՄԿ գագաթաժողովին Աֆրիկյան մայրցամաքը ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով եւ իր ակտիվ նպաստը կբերի աշխատանքների արդյունավետ անցկացմանը:

Ռուանդայի ԱԳ նախարարը կիսվել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցելությունից ստացած տպավորություններով՝ առանձնահատուկ ընդգծելով թանգարանի կրթական գործառույթի կարեւորությունը: Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջազգային հարթակներում համագործակցության հարցին եւ կարեւորել այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Ռուանդայի կառավարությունները համատեղեն ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման ուղղությամբ:

Տպել
1888 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի