Աննախադեպ. դատավորները դատի են տվել Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ին եւ ՀՀ նախագահին

Քաղաքացիական գործեր քննող դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը դատի են տվել Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհրդին եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Դատավորները օգոստոսի 13-ին հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշումը եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը ճանաչել անվավեր: Սա առաջին անգամ է, երբ դատական կարգով դատավորը վիճարկում է ԲԴԽ որոշումը:

Բանն այն է, որ օգոստոսի 6-ին, Բարձրագույն դատական խորհրդի կողմից փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվել են սնանկության գործով դատարանի դատավորները։ 22-ից ընտրվել են 12-ը, որոնց էլ ներկայացրել են ՀՀ նախագահին։ Ըստ դատական օրենսգքրի՝ Սնանկության դատարանը սկսելու է գործել 2019 թվականի հունվարի 1-ից եւ լինելու է միայն սնանկության գործեր քննող դատարան։ 

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուներն են՝ Արտաշես Հովհաննիսյանը, Բագրատ Մկրտչյանը, Գեւորգ Նարինյանը, Արմեն Չիչոյանը, Տիգրան Փոլադյանը, Արթուր Աթաբեկյանը, Գարիկ Ավագյանը, Արսեն Բաբայանը, Սամվել Թադեւոսյանը, Արմեն Խաչատրյանը, Լիլիթ Կատվալյանը, Արա Կուբանյանը: Չընտրված դատավորներ Կարինե Պետրոսյանին եւ Ալեքսեյ Սուքոյանին, սակայն, չի գոհացրել ԲԴԽ այս որոշումը:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ դատավորներ են եղել, որոնք անձամբ խնդրել են ԲԴԽ անդամներին, որ իրենց աջակցեն ընտրվել, բացի այդ նշվում է, որ ընտրվածների մեջ եղել են դատավորներ, որոնք սնանկության գործեր քննելու փորձ չեն ունեցել, մինչդեռ չընտրվածները փորձառու դատավորներ են, անգամ սնանկության թեմայով դասախոսություններ են կարդում:

Դատավոր Կարինե Պետրոսյանը պատասխանել է սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Տիկին Պետրոսյան, կներկայացնե՞ք նախապատմությունը եւ ինչո՞ւ որոշեցիք հայց ներկայացնել ԲԴԽ-ի դեմ:

- Ըստ դատական օրենսգրքի՝ 2019 թվականի հունվարի 1-ից սկսելու է գործել ՀՀ սնանկության դատարանը, որում դատավոր նշանակվելու համար ըստ դատական օրենսգրքի՝ դատավորները իրավունք ունեին դիմումներ ներկայացնել: Քաղաքացիական գործեր քննող դատավորները իրավունք ունեին դիմումներ ներկայացնել, այնուհետեւ ԲԴԽ-ի կողմից փակ գաղտնի քվերակության արդյունքներով նշանակվել դատավոր կամ չնշանակվել: Դիմում ներկայացրել է 12 դատավոր, որից երեքը հետագայում հրաժարվել են, 19-ից ընտրվել է 12-ը: Ընդ որում, ի սկզբանե նյութերում եւ տարածված տեղեկատվության մեջ կան որոշակի անճշտություններ եւ օրենքի խախտումներ, ինչի արդյունքում փակ գաղտնի քվեարկությամբ մի քանիսը չեն ընտրվել, այդ թվում նաեւ երկու դատավոր, ես եւ Ալեքսեյ Սուքոյանը: Մենք, հաշվի առնելով, որ դա հանրային իրավահարաբերություն է եւ ԲԴԽ-ի որոշումը դիտարկելով որպես վարչական ակտ, բողոքարկել ենք ՀՀ վարչական դատարան, դատարանն այն վարույթ է ընդունել:

Դիմումը քննության է ներկայացված սույն թվականի սեպտեմբերի 17-ին, ընդ որում, գործով երրորդ անձ են նշանակվել նաեւ Սնանկության դատարանում ԲԴԽ-ի կողմից ընտրված բոլոր 12 դատավորները:

- Այսինքն՝ հայց եք ներկայացրել ընդդեմ ԲԴԽ-ի:

- Այո, սա աննախադեպ բան է, որովհետեւ առաջին անգամ են ԲԴԽ-ի գործողությունները բողոքարկվում դատական կարգով, որպեսզի դատավորները համաձայն չլինելու պարագայում կարողանան բողոքարկել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները:

- Ասացիք՝ օրենքի խախտում կա, խոսքը ԲԴԽ-ի՞ կողմից խախտման մասին է:

- Մեր կարծիքով՝ ԲԴԽ-ի կողմից է օրենքի խախտումը, նախ ընդհանրապես կազմակերպել են այդ աշխատանքները բազմաթիվ խախտումներով, քանի որ գործը դատարանում է, այդ մասին որեւէ կանխակալ կարծիք հայցի վերաբերյալ այս պահին չեմ ցանկանում հայտնել:

- Բազամթիվ խախտումներից մի քանիսը կնշե՞ք:

- Ձեր թույտվությամբ այդ մասին խոսենք սեպտեմբերի 17-ին. այդ օրը մեր առաջին նիստն է, որից շատ բան է կախված՝ թե հայեցակարգի, թե՛ մեր գործողությունների, դրա համար մինչեւ սեպտեմբերի 17-ը կխնդրեի ժամանակ տալ:

- Միայն ԲԴԽ-ն եւ 12 դատավորնե՞րն են հանդիսանում պատասխանող:

- Պատասխանող հանդիսանում է Բարձրագույն դատական խորհուրդը եւ քանի որ դրա որոշման հիման վրա ՀՀ նախագահը հրամանագիր է արձակել՝ նաեւ Հանրապետության նախագահն է երկրորդ պատասխանողը: Դատարան դիմած հայցադիմումով խնդրել ենք նաեւ անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանագիրը:

- Փաստորեն, հրամանագիրը արդեն իսկ ստորագրվե՞լ է:

- Եռօրյա ժամկետում կազմակերպվել է, ե՛ւ ԲԴԽ որոշումն է եղել ե՛ւ ՀՀ նախագահի հրամանագիրը: Սկզբնապես մենք հայցը գրել էինք ընդամենը ԲԴԽ-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով, հետագայում ավելացվել է նաեւ նախագահի հրամանագիրը:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք դատարանից:

- Ես, իհարկե, ակնկալում եմ արդարադատություն, որովհետեւ եթե ինքս ադարադատություն չակնկալեմ, ինքս իրականցնել արդեն չեմ կարող: Ես հավատում եմ ՀՀ արդարադատությանը:

Նշենք, որ առաջին անգամ չէ, երբ դատավորները դժգոհություն են հայտնում ԲԴԽ-ի տարբեր որոշումներից. անգամ 80 դատավոր ստորագրահավաք էր կազմակերպել՝ դատավորների ընդհանուր ժողով գումարելու համար. պատճառը Բարձրագույն դատական խորհրդի մի քանի որոշումներն էին:

Տպել
14742 դիտում

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին․ վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոններ, ծանոթացել աշխատանքներին և ծառայությունների որակին

Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին

Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված

Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ են վարում․ տարածաշրջանային խնդիրները ևս օրակարգում են