ԿԳ Նախարարության ավտոմեքենաները կրճատվում են, իսկ մնացածով այլեւս չի կարելի աշխատանքի գնալ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում ու գերատեսության կառուցվածքային ստորաբաժանումներում էապես կրճատվել են ծառայողական մեքենաների թիվը: Բացի այդ նախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի նշանակվելուց ի վեր պաշտոնյաներին այլեւս չի թույլատրվում աշխատանքի ժամանել եւ աշխատավայրից տուն վերադառնալ ծառայողական ավտոմեքենաներով: Դրանք նախատեսված են միայն ծառայողական պարտականությունները կատարելու համար:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանից տեղեկացանք, որ ընդհանուր առմամբ կրճատվելու է 12 ավտոմեքենայից 5-ը: Երեք փոխնախարարները մեկական ավտոմեքենաների փոխարեն կունենան մեկ ընդհանուրը: Եվս մեկ ծառայողական ավտոմեքենա միաժամանակ կսպասարկի Բարձրագույն որակավորման կոմիտեին եւ Լեզվի պետական կոմիտեին: Ինչ վերաբերում է հարցին, թե եթե այդ բոլոր պաշտոնյաներն ավտոմեքենայի անհրաժեշտություն ունենան միաժամանակ, ինչպես է այդ խնդիրը լուծվելու, Նաիրի Հարությունյանը նկատեց, որ նման դեպքերում կսպասարկի նախարարության աշխատակազմին հատկացված ավտոմեքենան կամ գործի կանցնի հերթապահ փոխադրամիջոցը: «Եթե միաժամանակ որեւէ տեղ մեկնելու անհրաժեշտություն լինի, տղամարդիկ կզիջեն կանանց: Վերջիվերջո, գոյություն ունի տաքսի ծառայություն»,- կեսկատակ արձագանքեց նախարարության աշխատակազմի ղեկավարը: Վերանայվել է նաեւ ավտոմեքենաների բաշխման սկզբունքը, եւ դրանց մեծ մասը կցագրված չեն լինելու այս կամ այն պաշտոնատար անձին, այլ տվյալ պետական մարմնի աշխատակազմին:

Կրճատված ավտոմեքենաները հետեւյալ մակնիշի են՝ «Նիսան մաքսիմա» «ԳԱԶ-31», «ՎԱԶ-2121», «Տոյոտա Կորոլա» եւ «Հունդայի Տուքսոն»: Վերջին երկուսը սպասարկում էին գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալին ու աշխատակազմի ղեկավարին: Ծառայողական ավտոմեքենանենրի քանակի կրճատումը բացատրվում է Կրթության եւ գիտության նախարարությանը հատկացված եւ հատկացվող միջոցների խնայողության նպատակով: Ամսական կխնայվի, օրինակ, մոտ 800 լիտր բենզին: Այսինքն՝ ավելի քան 350 հազար դրամ: Նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը նաեւ նշեց, որ կրճատվող ավտոմեմեքենաները կդրվեն աճուրդի: 

Տպել
17182 դիտում

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին

Ջրի գին. ավելի էժան, քան գիտես

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին