ՀՀ-ում կարմրուկի եւ կարմրախտի նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը բարձր մակարդակի է

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում՝ ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում:

Գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհել ամբողջական հավատարմագրում՝ 2019 թվականի համար։ Սա նշանակում է, որ լաբորատորիան իր աշխատանքի ընթացքում մշտապես ապահովել է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ բարձրորակ համաճարակաբանական հսկողություն, հիվանդության կասկածելի դեպքերի նվազագույնը 80%-ի լաբորատոր հետազոտություն և դրական նմուշների հետագա գենոտիպավորում Մոսկվայի տարածաշրջանային վերազգային լաբորատորիայում։ 

ԱՀԿ-ն առաջարկում է երկրի ներսում կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատել հենց հավատարմագրված լաբորատորիաներում, որոնք, իրենց հերթին, տարածաշրջանային վերազգային լաբորատոր ցանցի մաս են կազմում։ ԱՀԿ հավատարմագրում ստացած լաբորատորիաները աջակցում են նաև երկրում գործող այլ լաբորատորիաներին՝ կարմրուկի և կարմրախտի հետազոտությունների որակի արտաքին գնահատման համակարգին միանալու գործում, իսկ կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատում են անվճար հիմունքներով:

Տպել
1299 դիտում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը հայր ու որդի են

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող

Համալասարանական հիվանդանոցների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան

Մենք պետք է մեր շրջապատի մաքրությունն ապահովենք ամենօրյա աշխատանքի միջոցով․ Սուրեն Պապիկյան

Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ՝ կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու վերաբերյալ

Արցախի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Արմավիր քաղաքում լայնամասշտաբ ծառատունկ է իրականացվել․ նպատակ ունեն քաղաքում երկրորդ զբոսայգին հիմնել (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ակտիվ մասնակցել են շաբաթօրյակին

Լոռու մարզի դատախազությունում խորհրդակցություն է եղել բնակարանային գողությունները նվազեցնելու թեմայով

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը վաղ առավոտից են բահերով զինված

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներ