Գնացեք Կիեւ եւ հարցրեք. Արամազդ Զաքարյանը հետախուզվում է

25/08/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 25-ի համարում

Քոչարյանի վարչախմբի կառավարման գլխավոր առանձնահատկությունն իր քաղաքական հակառակորդների դեմ քրեական հետապնդումների միջոցով  պայքարելն է: Սա, փաստորեն, Հայաստանում անվրեպ աշխատող մեթոդ է, որով առաջնորդվում է իշխանությունը: Վերջին տարիներին այս եղանակն ամենաշատը կիրառվել է «Հանրապետություն» կուսակցության եւ նրա համակիրների նկատմամբ: Այժմ նորից իրավապահի թիրախում է հայտնվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամազդ Զաքարյանը, որը ժամանակին կալանավորվեց միտինգում ունեցած ելույթի, ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանին «անշունչ առարկա» անվանելու պատճառով: Այս անգամ, սակայն, իրավիճակը փոխվել է՝ «տուժողը» ոչ թե հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնողն է, այլ մի շարքային շինարար:

1998-ից Կոմիտասի պողոտայի 16 շենքի առաջին հարկում բնակվող Արամազդ Զաքարյանը տարիներ շարունակ խնամել է իր տան դիմացի բակը՝ աղբից մաքրել, կանաչապատել, ծառ ու ծաղիկ տնկել: 2003-ին նա դիմել է թաղապետարան եւ քաղաքապետարան՝ տարածքը վարձակալությամբ իրեն հատկացնելու խնդրանքով: Թաղապետարանը համաձայնել է, իսկ քաղաքապետարանը՝ մերժել՝ նշելով, որ այդ տարածքը «հանդիսանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածք, որը որեւէ մեկին տրամադրման ենթակա չէ»: Սակայն չանցած մի քանի ամիս՝ «տրամադրման ոչ ենթակա» տարածքը նույն քաղաքապետարանի կողմից դրվել է աճուրդի եւ օտարվել ոմն  Ջուլիետա Հարությունյանի, իրականում՝ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանին:

Դատարանի նախագահը հետագայում հայտարարել է, որ այդտեղ եռահարկ սրճարան է կառուցելու: 2005-ի փետրվարի 21-ին «Մեծամորի ՀԱԷԿ շինարարություն» ՓԲԸ-ի աշխատակիցները մեծ թվով ոստիկանների եւ տեխնիկայի ուղեկցությամբ ժամանել են տարածք՝ շինարարական աշխատանքները սկսելու: Երբ սկսել են ոչնչացնել կանաչ տարածքը եւ կտրել ծառերը, Զաքարյանների ընտանիքը փորձել է միջամտել եւ կանգնեցնել ծառահատումը: Նրանք զանգահարել են քաղաքապետարան, լրատվամիջոցների, սակայն ծառահատումը շարունակվել է, իսկ հատողները սպառնացել են, թե՝ սրա տերը ձեզ բոլորիդ կտանի կկորցնի, մի կողմ քաշվեք:

Թե հետագայում ով ինչ գործողություն է կատարել, հնարավոր չէ պարզել՝ ամենայն հավանականությամբ Արամազդ Զաքարյանի եւ նրա երկու որդիների ու շինարարների միջեւ վիճաբանություն է սկսվել, քաշքշուկ է սկսվել, որի արդյունքում Գագիկ Զաքարյանը եւ շինարարների աշխղեկ Մխիթար Մխիթարյանը ընկել են շինարարական փոսի մեջ՝ պատռվել է աշխղեկի շրթունքը, կոտրվել Գագիկի ոտքը: Գագիկ Զաքարյանը, բնականաբար, ոստիկանություն չի դիմել, իսկ աշխղեկը դիմել է (ասում են՝ ստիպել են, որ դիմի), դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, եզրակացության մեջ նշված է, որ «Մխիթարյանը ստացել է առողջության թեթեւ վնաս՝ կարճատեւ քայքայումով»:

Աշխղեկի դիմումի համաձայն քրեական գործ է հարուցվել Արամազդ, Գագիկ եւ Արման Զաքարյանների նկատմամբ՝ խուլիգանության դեպքով (258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ՝ խուլիգանություն, որ կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից` ուղղիչ աշխատանքներ կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի): ՀՀ ոստիկանության Երեւանի քննչական վարչության քննիչ Ա.Կարապետյանի որոշման մեջ նշված է, որ Զաքարյանները «նպատակ են հետապնդել խոչընդոտել շինարարական աշխատանքներին, հայհոյանքներ եւ սպառնալիքներ են տվել, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել աշխատակիցների եւ հասարակության նկատմամբ», իսկ Գ.Զաքարյանը հարվածել է Մխիթարյանի դեմքին՝ պատճառելով առողջությանը թեթեւ վնաս:

Փետրվար 21-ին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննիչը մարտի 17-ին քրգործ է հարուցել, հինգ ամիս քննել, իսկ հուլիսի 12-ին, երբ Զաքարյանների ընտանիքը Արամազդ Զաքարյանի բուժման նպատակով մեկնել է արտասահման, անսպասելիորեն մեղադրանք է առաջադրել բոլոր երեք Զաքարյաններին: Ընդ որում՝ Արման Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է չբացակայելու ստորագրությունը, իսկ Արամազդ եւ Գագիկ Զաքարյանների նկատմամբ հետախուզում է հայտարարել եւ կալանավորելու միջնորդությամբ դիմել դատարան: Առաջին ատյանի դատարանը՝ Է.Ավետիսյանի նախագահությամբ, մերժել է միջնորդությունը եւ կալանավորման սանկցիա չի տվել, սակայն քննիչը դիմել է վերաքննիչ, եւ դատավոր Սեւակ Համբարձումյանը Գագիկ Զաքարյանին կալանավորելու սանկցիա է տվել:

Առաջիկայում հավանաբար վերաքննիչ կդիմեն նաեւ Արամազդ Զաքարյանին կալանավորելու միջնորդությամբ: Քննիչը մերժել է Զաքարյանների պաշտպան Սեդա Սաֆարյանի բոլոր միջնորդությունները՝ հաշվի չառնելով այն, որ մարդիկ տեղյակ չեն եղել, որ իրենց մեղադրանք է առաջադրվելու, եւ Հայաստանից մեկնել են վկայի կարգավիճակ ունենալով: Այսինքն՝ ոչ մի փաստ չկա, որ նրանք կխուսափեն քննությունից, ուստի կալանավորման եւ հետախուզման որոշումներն անհիմն են:

Հաշվի չեն առել նաեւ այն, որ Գագիկ Զաքարյանն այդ նույն միջադեպի ժամանակ ծանր մարմնական վնասվածք է ստացել, ավելին՝ քննիչը մերժել է անգամ վերջինիս մարմնական վնասվածքի մասին վկայող փաստաթղթերը կցել քրեական գործին: Նախաքննությունը շարունակվում է: Այս քրեական-քաղաքական հետապնդումների ֆոնի վրա քաղաքական իշխանության՝ ընդդիմությանն ուղղված համագործակցության կոչերը (հատկապես՝ սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ) հնարավոր չէ այլ կերպ, քան երեսպաշտություն որակել: Եվ հնարավոր չէ նաեւ մեղադրել ընդդիմությանը, որը հրաժարվում է համագործակցել ստալինյան մեթոդներով աշխատող իշխանության հետ:

Արմինե Օհանյան

Տպել
2262 դիտում

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)